Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը․ «Փաստ»

8 Հոկտեմբերի, 2026

«Փաստ» թերթը գրում է. «Կենսաչափական նոր համակարգի ներդրման հետ կապված՝ հանրային լուրջ դժգոհություն ու մտահոգություններ է հարուցել այն հանգամանքը, որ անձնագրավորվող քաղաքացիների կենսաչափական տվյալները լինելու են ինչ-որ մասնավոր ընկերության տրամադրության տակ:

ՆԳՆ-ն նախօրեին մի հաղորդագրություն է տարածել, որի ամբողջ իմաստը հանգում այն բանին, թե՝ «մասնավոր գործընկերը» միայն ապահովում է համակարգի համար անհրաժեշտ տեխնոլոգիական ենթակառուցվածքը, անվտանգային լուծումները, մի խոսքով՝ «մասնավոր գործընկերոջը» չի փոխանցվում քաղաքացիների տվյալները տնօրինելու իրավասությունը, քաղաքացիների տվյալների օգտագործման իրավական և տեխնիկական շրջանակը սահմանում է պետությունը:

Շատ լավ, ընդունեցինք: Բայց ՆԳՆ այդ հայտարարությունն ավելի շատ հարցերի առիթ է տալիս:

Նախ՝ եթե մասնավորը միայն տեխնիկական հարցերով է զբաղվում, ապա ինչի՞ համար են այդքան «անձնագրային սեղանները»: Անում էին, էլի, այդ գործն անձնագրային սեղանների աշխատողները: Էլ ինչո՞ւ եք մասնավորին տալիս: Ի՞նչ կա դրա տակ, որ մասնավորին եք փոխանցում այդ գործը: Ո՞ւմ նորահայտ օլիգարխի բիզնեսն է դա լինելու: Ի՞նչ է դա արժենալու ՀՀ քաղաքացիների գրպաններին:

Բացի այդ, անկախ ամեն ինչից, մարդիկ փաստաթղթեր, տվյալներ են ներկայացնելու ՆԳՆ «մասնավոր գործընկերոջը», այդ բոլոր տվյալները մասնավորի ձեռքով են անցնելու, պահվելու են մասնավորի ձևավորած ենթակառուցվածքում: Այսինքն, գրեթե ամբողջ գործընթացը մասնավորի ձեռքով է անցնելու: Այդ ամբողջ տեղեկությունը, միևնույնն է, չի արխիվացվելո՞ւ մասնավորի մոտ, չի՞ մնալու նրա տրամադրության տակ: Իսկ եթե պետությունը պիտի շարունակի անել նույն գործառույթները, ինչպես հավաստիացնում է ՆԳՆ-ն, է, կրկնենք, թող շարունակեր անել: Ո՞րն է պրոբլեմը:

Հա, մեկ էլ ասում են, թե «ՀՀ քաղաքացու տվյալները երբեք այսչափ պաշտպանված չեն եղել, որքան կլինեն նոյեմբերի մեկից»: Այսի՞նքն: Պետությունն իր (ՆԳՆ-ի) բերանով ասում է, որ այն ժամանակ, երբ պետությունն ինքն էր այդ ամեն ինչով զբաղվում, ՀՀ քաղաքացիների տվյալներն առանձնապես ապահով պաշտպանվա՞ծ չէին, հիմա անհամեմատ պաշտպանված են լինելո՞ւ: Լո՞ւրջ:

Կարճ ասած՝ ՆԳՆ «պարզաբանումները» իրականում ոչ թե փարատեցին հանրության մտահոգությունները, այլ հակառակը՝ ավելի խորացրին:

Ի դեպ, հետաքրքրական է, թե ինչ հանկարծահաս մասնավորասիրությամբ է համակվել փաշինյանական իշխանությունը: Այն իշխանությունը, որ մասնավոր սեփականատերերից կամայականորեն խլում է նրանց սեփականությունը, ինչպես զավթեց ՀԷՑ-ը, Արարատի ցեմենտի գործարանը, անօրինաբար կապարակնքում է մասնավոր ընկերությունների դռները, իսկ հիմա անձնագրային հարցերը պատվիրակում է մասնավորին:

Հա, ի դեպ, այս թեմայով սոցցանցերում կես կատակ-կես լուրջ առաջարկություններ կան, օրինակ՝ միգուցե կառավարության գործառույթներն էլ մասնավորին փոխանցե՞ք: Իսկ ինչո՞ւ ոչ: Չնայած, արդեն փոխանցված է, արդեն ութ տարի է՝ կառավարությունն էլ, այլ պետական կառույցներն էլ հանձնված են մեկ անձի քմահաճույքին»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Դատական նիստ՝ Սամվել Կարապետյանի վերաբերյալ շինծու քրգործով

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Դատական նիստ՝ Սամվել Կարապետյանի վերաբերյալ շինծու քրգործով

Հակակոռուպցիոն դատարանում տեղի է ունենում ապօրինի կալանքի տակ գտնվող բարերար, գործարար, «Ուժեղ ՀայաստանՀայ» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի դեմ ապօրինի քրեական գործով դատական նիստ։ Նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ...

Կեղծ հավաստագրեր ԵԱՏՄ-ից. հայ պաշտոնյային մեղադրում են խարդախության մեջ

Կեղծ հավաստագրեր ԵԱՏՄ-ից. հայ պաշտոնյային մեղադրում են խարդախության մեջ

Որակի վերահսկողություն չանցած ապրանքները կեղծ հավաստագրերի շնորհիվ հայտնվում են ռուսական խանութներում և մարքեթփլեյսներում, պարզել է «Известия»-ն։ Պարբերականի տվյալներով՝ Հայաստանի և Ղրղզստանի լաբորատորիաները փաստաթղթեր են ձևակերպել առանց արտադրանքի իրական...

Քաղաքապետարանը որոշել է քանդել կրպակները. քաղաքացիները բողոքում են

Քաղաքապետարանը որոշել է քանդել կրպակները. քաղաքացիները բողոքում են

Երևանի Աջափնյակ վարչական շրջանում, այսօր  մի շարք կրպակների ու շինությունների սեփականատերեր բողոքով են հանդես եկել, որ իրենց կրպակները քաղաքապետարանը որոշել է քանդել, այն դեպքում, երբ դրանք օրինական են և իրենք ունեն սեփականության վկայականներ։ Սեփականատերերից Դավիթ...

Մինչ ԵԽ-ում դատապարտվում էր Ալիևի ագրեսիվ քաղաքականությունը, Փաշինյանը կատակում և ծիծաղում էր Ալիևի հետ. «Ուժեղ Հայաստան»

Մինչ ԵԽ-ում դատապարտվում էր Ալիևի ագրեսիվ քաղաքականությունը, Փաշինյանը կատակում և ծիծաղում էր Ալիևի հետ. «Ուժեղ Հայաստան»

Ողջունում ենք Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին։ Վերջերս, «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատվիրակությունը Ստրասբուրգում առանցքային հանդիպումներ ունեցավ Եվրամիության պաշտոնյաների հետ:...