Մտահոգություններ ունեմ, այդ պատճառով վերադարձել եմ քաղաքականություն․ Արամ Վարդևանյան 

4 Օգոստոսի, 2026

 

Ընդդիմության կողմից առաջադրվող նախագահի տեղակալի, մշտական հանձնաժողովների նախագահների, այնուհետև փոխնախագահների այդ կառուցակարգերի իրացումը ոչ թե դասական իմաստով քաղաքական քննարկում, բանավեճ և այլն է ենթադրում, այլ այս դեպքում նաև պարտականություն։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 4-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

«Ընդհանրապես՝ արդյոք նիստը վարելու նշված լիազորությունն իրացվելու է, թե ոչ, դա էլ, կարելի է ասել, քաղաքական հարմարավետությունից է պայմանավորված։ Որովհետև ինքնին Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնը զբաղեցնելը միանշանակ չի նշանակում, որ դա ենթադրում է նիստերի վարում։

Առնվազն պատկերացնում եմ, թե ինչ լիազորություններ է նշված կարգավիճակը ենթադրում, բայց մյուս կողմից նաև դժվարություններն եմ պատկերացնում։ Խմբակցության կողմից նշված որոշումն է կայացվել։ Ի սկզբանե, երբ ընտրության արդյունքների վիճարկման գործընթացներ և այլն կային, կհիշեք՝ ես մշտապես ընդգծում էի, որ թիմի կողմից կայացված որոշումները ես հարգելու եմ։ Սա ևս թիմի որոշումն է եղել»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Թուրքիայում զինված անձը կրակ է բացել դպրոցի շենքի ուղղությամբ․ կան տուժածներ

Թուրքիայում զինված անձը կրակ է բացել դպրոցի շենքի ուղղությամբ․ կան տուժածներ

Թուրքիայի Մանիսա նահանգի Թուրգութլու շրջանում դպրոցի վրա զինված հարձակման հետևանքով մեկ աշակերտ զոհվել է, չորսը՝ վիրավորվել։ «Հարձակման հետևանքով վիրավորվել է չորս աշակերտ։ Մեկ աշակերտ զոհվել է», -«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, նշվում է հաղորդագրության մեջ։...

Երկրի զարգացման ուղղության վերջնական ընտրությունը մնում է ՀՀ քաղաքացիների ձեռքում․ ՌԴ ԱԳՆ

Երկրի զարգացման ուղղության վերջնական ընտրությունը մնում է ՀՀ քաղաքացիների ձեռքում․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը ցանկանում է հավատալ, որ Հայաստանի քաղաքացիները կկարողանան օբյեկտիվորեն գնահատել եվրաինտեգրման վտանգը։ Այս մասին «ՌԻԱ նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ արտաքին գործերի նախարարության Եվրոպական խնդիրների վարչության տնօրեն Վլադիսլավ Մասլեննիկովը։ «Երկրի...

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով

Հայաստանի Հանրապետության տարածքում սեպտեմբերի 22-ին և 26-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Սեպտեմբերի 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ...

Որ ուժի համայնքապետի թեկնածուն կլինի Գևորգ Փարսյանը․ «Հրապարակ»

Որ ուժի համայնքապետի թեկնածուն կլինի Գևորգ Փարսյանը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք տեղեկացանք, որ Շանթ Հարությունյանի որդին` Շահեն Հարությունյանը, որոշել է «Շանթ դաշինք»-ով մասնակցել Սյունիքի ՏԻՄ ընտրություններին: Մեր աղբյուրի խոսքով` այս ուժը կառաջադրվի Կապանի առաջիկա ՏԻՄ ընտրություններին: Նրանց համայնքապետի...

ԲԴԽ-ն վերանայում է Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուների ցուցակը․ «Ժողովուրդ»

ԲԴԽ-ն վերանայում է Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուների ցուցակը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան այն մասին, որ ԲԴԽ ներկայիս նախագահը՝ Արթուր Աթաբեկյանը, ազատվում է Կարեն Անդրեասյանի ղեկավարման ժամանակ քաղաքացիական և վարչական դատարանների դատավորների ցուցակում հայտնված թեկնածուներից։ Բանն...