Մոսկվան ակնկալում է Երևանի հստակ գնահատականը Գյումրիում տեղի ունեցած վանդալիզմի դեպքին․ դեսպանատուն

11 Հունիսի, 2026

Խորապես վրդովված ենք Գյումրիում Հայրենական մեծ պատերազմի հերոսներին նվիրված «Մայր Հայաստան» հուշահամալիրի պղծման մասին հաղորդագրություններից։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը։

«Այս սրբապիղծ գործողությունը չի կարող դիտարկվել որպես սովորական «խուլիգանություն»։ Խոսքը մեր ընդհանուր պատմական հիշողության վրա միտումնավոր հարձակման և Մեծ հաղթանակի հանդեպ անարգանքի փորձի մասին է։

Տեսնում ենք կատարվածի կտրուկ մերժումը Գյումրիի քաղաքային իշխանությունների և հանրության կողմից։ Ակնկալում ենք կատարվածի հստակ գնահատականը Հայաստանի պաշտոնական իշխանությունների կողմից, ինչպես նաև սպառիչ միջոցների ձեռնարկում՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու և ապագայում նման սադրանքները կանխելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ հունիսի 10-ի գիշերն անհայտ անձինք վանդալիզմի են ենթարկել «Մայր Հայաստան» հուշահամալիրը։ Անհայտ անձինք պոկել ու գողացել են համալիրի տարածքում գտնվող հերոս քաղաքների անունների  ոսկեգույն տառերը։

Նմանատիպ նյութեր

Ինքն էլ է դատվելու, բայց նորմալ, իրավական պետության մեջ. Նարեկ Մանթաշյան

  «Այստեղ իրավական որևէ բան տեսնել ուղղակի շատ մեծ ջանասիրության դեպքում ևս անհնար է։ Սա զուտ քաղաքական հանձնարարություն կատարողներ են այս մարդիկ։ Երեկ Ազգային ժողովի քաղաքական թիվ մեկ ամբիոնից երկրի փաստացի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող...

Մերժում ենք այն մտածելակերպը, որ Հայաստանի և Սփյուռքի շահերը պետք է հակադրել իրար. հայտարարություն

Մերժում ենք այն մտածելակերպը, որ Հայաստանի և Սփյուռքի շահերը պետք է հակադրել իրար. հայտարարություն

Մենք՝ «Եվրոպացիները հանուն Արցախի» նախաձեռնության անունից, խոր մտահոգությամբ և վճռականորեն դատապարտում ենք ՀՀ Ազգային ժողովի իշխող ուժի պատգամավորի վերջին հայտարարությունները՝ ուղղված Հայկական Սփյուռքին և համահայկական շահերը պաշտպանող կառույցներին։ Սփյուռքի հզորացումը...

Սիսիանի համայնքապետը 86 մլն դրամի պայմանագրեր է կնքել ծնողների ընկերության հետ․ «Հետք»

Սիսիանի համայնքապետը 86 մլն դրամի պայմանագրեր է կնքել ծնողների ընկերության հետ․ «Հետք»

Հրաչ Առաքելյանի և Էլադա Իվանյանի «Առաքել» ընկերությունը պետական և համայնքային գնումներին մասնակցում է 2016 թվականից, բայց հաջողությունների հասավ հատկապես վերջին տարիներին, երբ նրանց որդին՝ Հովսեփ Առաքելյանը, 2023-ի ապրիլին դարձավ Սիսիան համայնքի ավագանու «Քաղաքացիական...

«Քոչարյանների ընտանիքի նկատմամբ գործողությունները հակաիրավական են». Գոհար Մելոյան

«Քոչարյանների ընտանիքի նկատմամբ գործողությունները հակաիրավական են». Գոհար Մելոյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ոչ մի նոր բան, դեժավյու․․․ Ընդդիմադիր պատգամավոր Լևոն Քոչարյան և վարչապետ Նիկոլ Փաշինյան հարցուպատասխանին անմիջապես հաջորդող առավոտյան Քոչարյանների ընտանիքի նկատմամբ իրականացվող...

Ռուսաստանում կանխատեսել են Հայաստանի բնակչության կենսամակարդակի անկում՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում

Ռուսաստանում կանխատեսել են Հայաստանի բնակչության կենսամակարդակի անկում՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում

ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանը, որը հայտարարել է ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելու գործընթացի շուտափույթ մեկնարկի մասին, կարող է բախվել այն հանգամանքին, որ նման վերակողմնորոշման գինը չափազանց բարձր կլինի։ Այդ մասին գրում է «Իզվեստիան»։ «Եվրամիությանը...