Մինչեւ տարեվերջ գործարար Սամվել Կարապետյանի գործով որոշում կկայացվի՞. «Ժողովուրդ»

16 Դեկտեմբերի, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ քննչական կոմիտեն ակտիվ քննչական գործողություններ է սկսել գործարար Սամվել Կարապետյանի դեմ հարուցված քրեական վարույթով:

Գործարարի փաստաբանները հայտնել էին, որ իրավապահների թիրախում են հայտնվել լեզվաբանները, որ փորձագիտական եզրակացություն են տվել գործարար Սամվել Կարապետյանի գործով: Ըստ պաշտպանական խմբի՝ նրանց Քննչական կոմիտե են կանչել, իսկ երեկ էլ խուզարկել են լեզվաբան Վանո Եղիազարյանի տունը: Փաստաբան Ռուբեն Հակոբյանը ամիսներ առաջ դիմել է մասնագետներին, որ փորձագիտական եզրակացություն տան՝ արդյոք եկեղեցու պաշտպանության մասին Սամվել Կարապետյանի խոսքերում իշխանությունը զավթելու կոչ կա: Մասնագետները եզրակացրել են, որ չկա:

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն, բացի փորձագետներից, նախաքննական մարմինը ակտիվ քննչական գործողություններ է իրականացնում վկաների մասով. չի բացառվում, որ նման ակտիվ քննչական գործողությունները կապված լինեն այն հանգամանքի հետ, որ մինչեւ տարեվերջ նախաքննական մարմինը Սամվել Կարապետյանի դեմ հարուցված քրեական վարույթով նախաքննության ավարտ հայտարարի եւ որոշի գործը ուղարկել դատարան:

Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը վարչապետ Փաշինյանի ու իրավապահների թիրախում հայտնվեց հունիսի 17-ին՝ Հայ Առաքելական եկեղեցուն պաշտպանելու մասին իր հայտարարությունից ժամեր հետո: Ոստիկանները նրան ձերբակալեցին, այդ ընթացքում մտածեցին՝ նրա վերաբերյալ ինչ գործ կարելի է «սարքել», հետո SMS հրահանգով երկու ամսով կալանավորեցին ու մինչ օրս բարերարը գտնվում է կալանքի տակ»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ  «Ժողովուրդ» թերթի՝ 16. 12․ 25 թ

Նմանատիպ նյութեր

Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 1000-ը

Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 1000-ը

Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 1000-ը: Տարերային աղետների ռիսկերի նվազեցման ազգային վարչության տվյալով՝ ավելի քան 3900 մարդ անհետ կորած է համարվում, նրանցից ավելի քան 600-ը հիդրոէներգետիկ օբյեկտների աշխատակիցներ են: Անհետ կորած է համարվում մոտ 600...

ԱՄՆ-ն այս պահին հարվածներ է հասցնում Հորմուզի նեղուցի մերձակայքում գտնվող իրանական թիրախներին․ Թրամփ

ԱՄՆ-ն այս պահին հարվածներ է հասցնում Հորմուզի նեղուցի մերձակայքում գտնվող իրանական թիրախներին․ Թրամփ

ԱՄՆ-ն այս պահին հարվածներ է հասցնում Հորմուզի նեղուցի մերձակայքում գտնվող իրանական թիրախներին։ Հարվածները լայնածավալ և հզոր են։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Եթե Իրանը պատասխանի, ապա կրկին կհարվածենք՝ շատ ավելի մեծ և հզոր...

Օրենքի ընդունմամբ՝ հրաժարվել ենք հանրաքվեի գաղափարից, իսկ հրաժարվել ենք, որովհետև այդ հարցը դեռ հասունացած չէ․ Փաշինյան

Օրենքի ընդունմամբ՝ հրաժարվել ենք հանրաքվեի գաղափարից, իսկ հրաժարվել ենք, որովհետև այդ հարցը դեռ հասունացած չէ․ Փաշինյան

Մենք ուսումնասիրել ենք իրավական բազան, և որևէ խախտում չենք հայտնաբերել ոչ ՌԴ-ի նկատմամբ, ոչ ԵԱՏՄ-ի։ Վերջինիս կանոնադրությունը հստակ սահմանում է, թե ինչ պետք է անի երկիրը միությունից դուրս գալու համար։ Իսկ մենք չենք հայտնել ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին, հայտարարել է Նիկոլ...

Որքան շուտ Հայաստանը որոշում կայացնի ԵՄ-ին անդամակցելու հարցի վերաբերյալ, այնքան լավ․ Պուտինը՝ Փաշինյանին

Որքան շուտ Հայաստանը որոշում կայացնի ԵՄ-ին անդամակցելու հարցի վերաբերյալ, այնքան լավ․ Պուտինը՝ Փաշինյանին

Հայաստանի՝ ԵՄ-ին միանալու ձգտումը երկրի օրինական իրավունքն է, սակայն դա դժվարություններ է ստեղծում, այդ թվում՝ ԵԱՏՄ-ին անդամակցության պատճառով առաջացած դժվարությունները: Այս մասին Բիշքեկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ...

Միքայել Արզումյանն ազատ է արձակվել տնային կալանքից․ «Հրապարակ»

Միքայել Արզումյանն ազատ է արձակվել տնային կալանքից․ «Հրապարակ»

Երեք տարի` 2022 թվականից սկսած Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը` Միշկոն, կալանավորված էր: 2025-ի հոկտեմբերի 28-ին բանտային կալանքը փոխարինվեց տնային կալանքով և 30 միլիոն դրամ գրավով։ «Հրապարակ»-ի տեղեկություններով՝...