Մինչ Ադրբեջանին եք հանձնում ականապատ դաշտերի քարտեզներ, երեկվա քոչվորն այսօր մեզանից ինքնություն է գողանում․ Գալստյան

Ապր 11, 2025

ՀՅԴ Բյուրոյի անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«ԱԳՆ և Կառավարություն․ Դուք ոչ միայն անուղղելի տգետ եք, ինչպես հրապարակայնորեն խոստովանեցիք այսօր, այլև՝ ապիկար եք ու անճար, պետությունից ու արժանապատվությունից կիլոմետրերով հեռու։

Մինչ Ադրբեջանին եք հանձնում ականապատ դաշտերի քարտեզներ, մինչ խաղաղություն եք մուրում՝ դառնալով Բաքվի բանտերում ՀՀ քաղաքացիների և հայ ժողովրդի հավաքական նվաստացման հանցակից, մինչ պատրաստակամություն եք հայտնում միջազգային ատյաններից հետ կանչել ՀՀ հայցերը, մինչ հայտարարում եք, թե մեր հողից թշնամուն հեռացնելու նպատակ չունեք, երեկվա քոչվորն այսօր մեզանից ինքնություն է գողանում ու մեր մշակութային ժառանգությունն է յուրացնում։ Եվ այս ամենը կատարվում է օրը ցերեկով, Վատիկանում, քրիստոնեության օրրանում։ Որովհետև դուք չկաք։ Ձեր իշխանության ամեն օրը ցավ է ու նվաստացում»։

Նմանատիպ նյութեր

Ռոբերտ Քոչարյանը Փաշինյանի՛ն է մեղադրել պատերազմ հրահրելու մեջ. Սեյրան Օհանյան

Ռոբերտ Քոչարյանը ցանկացել է ասել հետևյալը, որ Հայաստանի իշխանություններն են կատարել այնպիսի գործողություններ, որ բերել է նրան, որ Ադրբեջանի ղեկավարությունը հասկանալով որ Հայաստանում ոչ ադեկվատ իշխանություններ են, ոչ ադեկվատ...

ՍԱՏՄ նախկին ղեկավարը ձերբակալվել է

ՍԱՏՄ նախկին ղեկավարը ձերբակալվել է

ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանին քիչ առաջ ձերբակալել են՝ յուրացումների քրեական վարույթի շրջանակներում։ Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին այս լուրն ու նշեցին, որ մանրամասներ կհայտնեն քիչ անց։ Հակակոռուպցիոն կոմիտեից լրատվամիջոցներին հայտնել են , որ ՍԱՏՄ նախկին...

Ալեն Սիմոնյանը և այս իշխանությունը հանդիսանում են թուրք-ադրբեջանական տանդեմի շպիոնը․ Սեյրան Օհանյան 

Ալեն Սիմոնյանը պետք է հասկանա, որ ինքն է հենց շպիոնը և այս իշխանությունն է շպիոնը թուրք-ադրբեջանական տանդեմի, երբ իրենք հայտնվել են դեմ առ դեմ Թուրքիայի ու Ադրբեջանի համատեղ գործողությունների արդյունքում այս ճնշված վիճակում։ Հենց սա է...

ՌԴ դեսպանի հետ հանդիպմանը՝ ոչ մի դժգոհություն, լրագրողների հետ զրույցում՝ մեղադրանքներ Ռուսաստանին

ՌԴ դեսպանի հետ հանդիպմանը՝ ոչ մի դժգոհություն, լրագրողների հետ զրույցում՝ մեղադրանքներ Ռուսաստանին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, այսօր մայիսի 5-ին ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին: «Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել երկկողմ, ինչպես նաեւ միջխորհրդարանական հարաբերություններին վերաբերող թեմաները: Կողմերն անդրադարձել են նաեւ ՌԴ Դաշնային...

Ինչու՞ Ադրբեջանը որևիցե մի զիջում չի իրականացնել, այսինքն սա միակողմանի զիջում է. Սեյրան Օհանյան

Սահմանազատման և սահմանագծման գործընթացն իրականացվել է ապօրինի և միջազգային սկզբունքներին ոչ համահունչ, որովհետև դա ոչ թե սահմանազատում և սահմանագծում է, այլ հակառակորդի կողմից պարտադրված հատվածում միակողմանի զիջումներ։ Այս մասին ԱԺ-ում...