«Եվրասիա՝ ավանդական արժեքների տարածք» կազմակերպությունը մեկ տարեկան է:
Հոբելյանական 1-ամյակը «Եվրասիա»-ն տոնեց ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում գտնվող «Ռոսիա» ազգային կենտրոնում՝ անցակցնելով կազմակերպության անդամ երկրների ավանդույթների և արժեքների միջազգային, հասարակական, բիզնես ֆորում:
Ավելի քան 600 մասնակից ներգրաված հանդիսավոր միջոցառմանը ներկա էին Հայաստանի, Մոլդովայի, Բելառուսի, Վրաստանի, Ղրղզստանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Աբխազիայի, Սերբիայի և այլ երկրների պետական պաշտոնյաներ, նախարարներ, բիզնեսի, կրթության, մշակույթի, հասարակական և այլ կազմակերպությունների ղեկավարներ։
Ֆորումին մասնակցում էր նաև արտասահմանյան առաջատար հրատարակությունների շուրջ 100 լրագրող։
Միջազգային այս ֆորումի նպատակն էր մշակել ԵԱՏՄ երկրների համար միասնական եվրասիական հարթակի ստեղծման ծրագիր և քննարկել Եվրասիայի ժողովուրդների ազգային ինքնության, մշակութային կոդի և ավանդական արժեքների պահպանման հարցեր։
Մանրամասն՝ տեսանյութում: