Մի օր, մի շա՜տ գեղեցիկ օր, Սուն Ցզին դառնալու է Իլհամ Ալիևի վատագույն երազը, մղձավանջը. Արա Պողոսյան

27 Սեպտեմբերի, 2025

Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.

«Իլհամ Ալիևը հպարտանում էր, որ իր ամենասիրելի և ամենաշատ ընթերցվող գիրքը Սուն Ցզիի «Պատերազմի արվեստ»-ն է։ Իսկապես, նա Սուն Ցզիի շատ դասեր լավ էր սերտել` քիչ խոսել ու պատրաստվել, սպասել ամենաբարենպաստ պահին ու հարձակվել։ Մինչ հարձակումը քանդել դիմացինի դաշինքները, սերմանել անվաստահություն դաշնակիցների միջև, ստեղծել լրտեսների մեծ բանակ թշնամու թիկունքում, և ամենակարևորը, ինչպես Սուն Ցզին է ասում.

«Լավագույն պատերազմը թշնամու ծրագիրը ջախջախելն է։ Հաջորդը՝ նրա դաշնակցությանը խանգարելն է։ Այնուհետև՝ նրա բանակը ջարդելն է։ Վերջին միջոցը՝ նրա քաղաքները գրավելը»:

Բայց հաղթանակից հետո Ալիևը կորցրեց Սուն Ցզիին, չպահպանելով հաղթական պատերազմի կարևոր պատգամը` «Լավագույն հաղթանակը սրտերը գրավելու հաղթանակն է…»:

Մի օր, մի շա՜տ գեղեցիկ օր, Սուն Ցզին դառնալու է Իլհամ Ալիևի վատագույն երազը, մղձավանջը։ Ու ինչպես Սուն Ցզին էր ասում.

«Խոհեմ զորահրամանատարը հաղթանակի մասին մտածում է մինչև պատերազմն սկսելը։ Անխոհեմը՝ առաջին հարվածից հետո»։

Նմանատիպ նյութեր

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

Առողջապահության նախարարությունը էբոլա հիվանդության՝ Հայաստան ներմուծման ու Հայաստանում տարածման ռիսկը ցածր է գնահատում․ Նշել են․ «ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը...

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

Արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի գյուղերից մեկում։ 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան որտեղ էլ հոսանքահարվել ու տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Դեպքի փաստով ոստիկանության...

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենան նախօրեին հետաձգված նիստերը: Դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Ռոբերտ Քոչարյանի մասով նիստը տեղի կունենա 16։30՝ դատավոր...

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...