«Իրենց ամբողջ քարոզարշավի ընթացքում նախարարները արձակուրդ էին վերցրել, տարբեր համայնքի ղեկավարներ, ՔՊ-ի թեկնածուին ձեռքը բռնած, ման էին տալիս գյուղերով, տարբեր բակերով, թաղամասերով: Դե քանի որ ինքը մեր քաղաքի հետ կապ չունի, հիմնականում քաղաքի թաղամասերում էին ման տալիս, որ երևի թե ծանոթանար այդ թաղամասերին: Իսկ ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի գալուն՝ մի ՔՊ-ական ավել գա, մի ՔՊ-ական պակաս, մեզ համար ոչ մի տարբերություն: Ուզում եմ հասկանամ Նիկոլ Փաշինյանը ի՞նչ ունի ասելու վաղարշապատցիներին, երբ յոթ տարի իրենք իշխանություն են, յոթ տարի Վաղարշապատն ավելի հետ է գնացել, Էջմիածին քաղաքը սարքել են անգույն քաղաք, երբեմնի քաղաքի կոլորիտը կորել է, ընդհուպ մինչև պաշտոնական վիճակագրությամբ Էջմիածինը դառել է ամենակրիմինալ քաղաքը»,- այս մասին Էջմիածնում՝ «Հաղթանակ» դաշինքի ամփոփիչ հանրավաքից առաջ, լրագրողների հետ զրույցում ասաց Վաղարշապատի համայնքապետի թեկնածու Սևակ Խաչատրյանը։
Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...
Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...
Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...
Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...
Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...