Մի քանի տասնյակ հոգևորական աջակցություն է հայտնել Գարեգին երկրորդին

10 Հունվարի, 2026

Տեր Գաբրիել քահանա Վարդանյանը գրում է․

«Եկե՛ք հասկանանք՝ ի՛նչ կատարվեց…

Այս օրերին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և հավատացյալ ժողովուրդը ապրում էր Հիսուս Քրիստոսի Ծննդյան բերկրանքը։ Եվ, ընկալյալ գեղեցիկ կարգի համաձայն, միմյանց պետք է ողջունեինք «Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ» ավետիսով։ Բայց այս ամենից մեզ կտրելու համար հայտարարվեց ուխտերթ և հնչեց «Հիսուսին մենակ ենք թողել» հավատքի հետ կապ չունեցող, անտրամաբանական հայտարարություն։ Այսինքն՝ մենք կապ չունենք ո՛չ Հիսուս Քրիստոսի, և ո՛չ էլ Նրա Սուրբ Ծննդյան հետ, հետևաբար՝ անիմաստ է Սուրբ Ծննդյան ձեր խանդավառությունը։

Սուրբ Գրքին և Սրբազան Ավանդությանը հակասող այս մտքին եկավ ողջունելու և ամբողջացնելու ոչ ավել, ոչ պակաս բարձրաստիճան մի հոգևորական։ Նա շարունակելով առաքելական հավատքի հետ կապ չունեցող այս անտրամաբանական միտքը՝ հավելեց «Հիսուս բանտարկված է Խոր Վիրապի զնդանում»։ Առաջին հայացքից անգրագիտություն է, վարդապետական մտքի բոբիկություն և անտեղյակություն, բայց խորքային առումով շատ վտանգավոր և կործանարար միտք է։

Ինչո՞ւ։ Ըստ իս՝ սա նշանակում է, որ Քրիստոսի Լույսը դեռևս Հայոց աշխարհը չի լուսավորել, հայ ազգը քրիստոնեա չէ։ Քրիստոս «զնդանի» մեջ է և մենք չենք կարող հաղորդակցվել Նրա հետ և երբևէ չենք էլ հաղորդակցվել։ Մենք, որ հպարտությամբ ասում ենք՝ 1700 և ավելի տարիներ առաջ ընդունել ենք Քրիստոսին և լուսվորվել, սո՛ւտ է։ Հայ ազգը երբևէ քրիստոնեա չի եղել։ Դարերով կերտված մեր սրբություններն ու արժեքները առոչինչ են։ Մենք առաջին Քրիստոնեա ազգը չենք։ Ինչպե՞ս կարող ենք քրիստոնեա լինել, երբ «Հիսուս դեռ Խոր Վիրապի զնդանում է»։ Մենք նոր պիտի դառնանք քրիստոնեա, և այն ժամանակ, երբ իրենք Քրիստոսին «զնդանից» կհանեն։ Եվ կդառնանք այնպիսի քրիստոնեա, ինչպիսին իրենք են ցանկանում տեսնել։ Մենք անցյալ չունենք, մենք պատմություն չունենք։ Մենք՝ որպես ազգ, իրավունք չունենք հպարտանալու ազգային որևէ բանով, որովհետև մեր պատմությունը սկսում է 2018 թվականից։

Սա հերթական փորձն է մեզ կտրելու մեր արմատներից, պատմությունից և ինքնությունից։ Ինչպես մեզ զրկեցին Արցախից, հաղթանակների բերկրանքից, այդպես էլ ուզում են զրկել քրիստոնեա լինելու բերկրանքից։

Տիրադա՞վ, թե՞ ազգադավ․․․»։

Նույն կոնտեքստում գրառում է արել նաև Տեր Եփրեմ քահանա Հարությունյանը․

«Անկախ ամեն ինչից, իրավիճակից ու հանգամանքից, կրկին ու կրկին իմ հավատարմությունն ու նվիրվածությունը, սերն ու գորովանքն եմ արտահայտում առ Սրբություն Սրբոց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, Հայ Առաքելական Եկեղեցու բոլոր սրբությունները, նրա կանոններն ու օրենքները, առ ազգընտիր Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետը… Ուխտում եմ` շարունակել մնալ հավատարիմ ու անսակարկ զինվորը մեր Սուրբ Եկեղեցու` պատվով կրելով ճակատիս վրա դրոշմված քահանայական օծության Սուրբ Մյուռոնը»։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Վեհափառ Հայրապետին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին իրենց աջակցությունն են հայտնել նաև Տեր Հարություն քահանա Քեսաբյանը, Տեր Գևորգ քահանա Աբյանը, Տեր Տիգրան քահանա Մխիթարյանը, Տեր Երվանդ քահանա Երանյանը, Տեր Սեդրակ քահանա Ազնավուրյանը, Տեր Արսեն քահանա Փահլևանյանը, Տեր Արտակ քահանա Սուլթանյանը, Տեր Սեպուհ քահանա Հակոբյանը, Տեր Արտավազդ քահանա Սիմոնյանը, Տեր Հովհաննես քահանա Գրիգորյանը, Տեր Սիոն քահանա Հայրապետյանը, Տեր Տաճատ քահանա Բարսեղյանը, Տեր Գևորգ քահանա Վարդանյանը, Տեր Մյուռոն քահանա Սարգսյանը և բազմաթիվ այլ հոգևորականներ։

Նմանատիպ նյութեր

Որքան շուտ Հայաստանը որոշում կայացնի ԵՄ-ին անդամակցելու հարցի վերաբերյալ, այնքան լավ․ Պուտինը՝ Փաշինյանին

Որքան շուտ Հայաստանը որոշում կայացնի ԵՄ-ին անդամակցելու հարցի վերաբերյալ, այնքան լավ․ Պուտինը՝ Փաշինյանին

Հայաստանի՝ ԵՄ-ին միանալու ձգտումը երկրի օրինական իրավունքն է, սակայն դա դժվարություններ է ստեղծում, այդ թվում՝ ԵԱՏՄ-ին անդամակցության պատճառով առաջացած դժվարությունները: Այս մասին Բիշքեկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ...

Միքայել Արզումյանն ազատ է արձակվել տնային կալանքից․ «Հրապարակ»

Միքայել Արզումյանն ազատ է արձակվել տնային կալանքից․ «Հրապարակ»

Երեք տարի` 2022 թվականից սկսած Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը` Միշկոն, կալանավորված էր: 2025-ի հոկտեմբերի 28-ին բանտային կալանքը փոխարինվեց տնային կալանքով և 30 միլիոն դրամ գրավով։ «Հրապարակ»-ի տեղեկություններով՝...

ՀՀ և ԱՄՆ պաշտոնյաները քննարկել են Հայաստանում ԹՐԻՓՓ-ը կյանքի կոչելու աշխատանքը

ՀՀ և ԱՄՆ պաշտոնյաները քննարկել են Հայաստանում ԹՐԻՓՓ-ը կյանքի կոչելու աշխատանքը

Այս շաբաթ ՀՀ և ԱՄՆ պաշտոնյաների մասնակցությամբ համատեղ այց է կազմակերպվել Սյունիք, որտեղ քննարկվել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության»՝ Հայաստանում ԹՐԻՓՓ ծրագրի տեսլականը կյանքի կոչելու ուղղությամբ տարվող աշխատանքը։ Հայկական կողմից այցին...

Վեհափառ Հայրապետի և եպիսկոպոսների գործը Երևանի քրեական դատարանում է․ «Փաստինֆո»

Վեհափառ Հայրապետի և եպիսկոպոսների գործը Երևանի քրեական դատարանում է․ «Փաստինֆո»

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործն Արմավիրի մարզի դատարանից ուղարկվել է Երևանի քրեական դատարան։ Տեղեկությունը հաստատել են Դատական դեպարտամենտից «Փաստինֆո»-ի հետ զրույցում, նշել են, որ գործը...

Նիկոլի մոռացված խոստումներից․ ի՞նչ էր ասում սահմանազատման մասին․ «Կարճ ասած»

Նախորդ խորհրդարանական ընտրություններում Նիկոլ Փաշինյանի այսպես կոչված անկլավների վերաբերյալ գլխավոր թեզն էր, որ Ադրբեջանի հետ բանակցում է, որ ինը մեր տիրապետության տակ է, մնա մեզ, ինչը Ադրբեջանի...