Մեծամորի ԱԷԿ-ի սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է․ Զախարովա

22 Օգոստոսի, 2026

Մոսկվան Մեծամորի ԱԷԿ-ի կողմից իբր սպառնացող անվտանգության սպառնալիքների մասին արտահոսքերը դիտարկում է որպես հայ-ռուսական հարաբերություններում էներգետիկայի ոլորտում պառակտում մտցնելու և տարածաշրջանի համար դեստրուկտիվ արևմտյան նախագծերն ու տեխնոլոգիաները առաջ մղելու փորձ, որոնք անվտանգության առումով զգալիորեն զիջում են ռուսականներին։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանությունում։

Ավելի վաղ արտասահմանյան մամուլում հայտարարություններ էին հայտնվել Հայաստանում գործող կայանից իբր բխող և դրա անվտանգությանը վերաբերող սպառնալիքների մասին։ Մասնավորապես, պնդվում էր, որ Մեծամորի ԱԷԿ-ը վտանգ է ներկայացնում ամբողջ տարածաշրջանի համար և պետք է փակվի։

«Նման արտահոսքերը մենք դիտարկում ենք որպես հայ-ռուսական համագործակցության մեջ պառակտում մտցնելու և տվյալ ճյուղում Ռուսաստանի մասնակցությամբ նախաձեռնությունների զարգացմանը խոչընդոտելու փորձեր», — ընդգծել է դիվանագետը։ — «Բացի այդ, դրանք դիտվում են որպես տարածաշրջանի համար իսկապես դեստրուկտիվ արևմտյան նախագծերի ու տեխնոլոգիաների առաջմղմանը նպաստելու միջոց, ընդ որում՝ այնպիսիք, որոնք զգալիորեն զիջում են ռուսականներին, այդ թվում՝ անվտանգության տեսանկյունից»։

Դիվանագետն հավելել է, որ Մեծամորի ԱԷԿ-ի փակումը կհանգեցնի միայն այլ երկրներից Հայաստանի էներգետիկ կախվածության ուժեղացմանը։

Նմանատիպ նյութեր

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

Առողջապահության նախարարությունը էբոլա հիվանդության՝ Հայաստան ներմուծման ու Հայաստանում տարածման ռիսկը ցածր է գնահատում․ Նշել են․ «ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը...

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

Արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի գյուղերից մեկում։ 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան որտեղ էլ հոսանքահարվել ու տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Դեպքի փաստով ոստիկանության...

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենան նախօրեին հետաձգված նիստերը: Դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Ռոբերտ Քոչարյանի մասով նիստը տեղի կունենա 16։30՝ դատավոր...

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...