Մեծ տարածաշրջանային պատերազմ կարող է լինել, որը չի կարող Հայաստանին չվերաբերել․ քաղաքագետ

2 Փետրվարի, 2026

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանն անդրադարձել է Իրանի շուրջ ծավալվող իրադարձություններին՝ նշելով, որ «սա արդեն կնշանակի իսկապես մեծ տարածաշրջանային պատերազմ, որը չի կարող Հայաստանին չվերաբերել կամ նրա կողքով անցնել, իսկ թե այս օրերին ու շաբաթներին ինչով է զբաղված Փաշինյանը Հայաստանում, բոլորիս աչքի առաջ է՝ թմբուկ զարկել, երգել, պարել, և անվտանգության ամբողջ համակարգը լծել հայ հոգևորականության հետապնդմանը»։

Արմեն Այվազյանը գրել է. «Ուշադիր հետևում եմ Իրանի շուրջ ծավալվող իրադարձություններին։

Ժամեր առաջ Իրանի Իսլամական Հանրապետության առաջնորդ այաթոլահ Խամենենին արեց խիստ կարևոր հայտարարություն, ըստ որի՝ Իրանն ողջ ուժով կպատասխանի իր դեմ ուղղված ցանկացած հարվածի, և, ըստ նրա, պատերազմն այդ դեպքում անպատճառ ընդգրկելու է ամբողջ տարածաշրջանը։ Այս նախազգուշացումը պարզաբանելով՝ իրանցի պաշտոնյաներն ու վերլուծաբաններն ընդգծում են, որ իրանական զինված ուժերը, ամերիկյան և իսրայելյան ռազմական ու ենթակառուցվածքային թիրախներից բացի, ձգտելու են կատարելապես կանգնեցնել տարածաշրջանից՝ Պարսից ծոցից և Ադրբեջանից, նավթի և գազի արտահանումը՝ հարվածելով համապատասխան ենթակառուցվածքներին։ Մասնավորապես պրոֆ. Մոհամեդ Մարանդին, ում արևմուտքում համարում են Իրանի ուժային կառույցների խոսափողը, իրանական պետության անունից ուղղակի սպառնաց իսպառ վերացնել, «սրբել-տանել» (sweep away) Իլհամ Ալիևի ռեժիմը, որը, նրա խոսքերով, համագործակցել է Իսրայելի հետ անցյալ տարվա 12-օրյա պատերազմում։

Սա արդեն կնշանակի իսկապես մեծ տարածաշրջանային պատերազմ, որը չի կարող Հայաստանին չվերաբերել կամ նրա կողքով անցնել։ Հետևանքները կարող են լինել ճակատագրական և՛ ամբողջ տարածաշրջանի, և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի համար։

Իսկ թե այս օրերին ու շաբաթներին ինչով է զբաղված Փաշինյանը Հայաստանում, բոլորիս աչքի առաջ է՝ թմբուկ զարկել, երգել, պարել, և անվտանգության ամբողջ համակարգը լծել հայ հոգևորականության հետապնդմանը… Զավե՛շտ։

Հ.գ. Թրամփը կարող է նաև նահանջել իր մտադրությունից և չհարձակվել Իրանի վրա, ինչը կլինի ավելի ողջամիտ վարքագիծ, սակայն այդ հույսով պետություն ղեկավարել և ազգային անվտանգություն ապահովել երբեք չի կարելի։

Նմանատիպ նյութեր

Նախագահը լիազորություն չուներ չվավերացնելու Կառավարության որոշումները․ Արամ Օրբելյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստում այժմ ներկայացված միջնորդության շուրջ հարցուպատասխանի փուլն է։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով...

«Թող ընտրողը հասկանա՝ ում է ընտրում»․ Արաքսի ընդդիմադիր թեկնածուն բանավեճի է հրավիրում ՔՊ-ի թեկնածուին

«Թող ընտրողը հասկանա՝ ում է ընտրում»․ Արաքսի ընդդիմադիր թեկնածուն բանավեճի է հրավիրում ՔՊ-ի թեկնածուին

Հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն Արմավիրի մարզի Արաքս խոշորացված համայնքում։ Ընտրություններին մասնակցում է երկու ուժ՝ ՔՊ-ն և «Համերաշխություն» և «Առաջ» կուսակցություններից կազմված «Արդարություն» դաշինքը։ Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, YerevanToday-ի տաղավարում...

Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր

Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Նաիրի փողոցի շենքերից մեկում բնակարան է այրվում։ Shamshyan.com-ի...

Մեր հայրենիքը մկրատով կտրատում են և ամեն օր մի կտոր նվիրում թշնամուն. Գերասիմ Վարդանյան

Պատերազմը չի ավարտվել, այն շարունակվում է մեր ինքնության, մեր եկեղեցու, մեր ազգային արժեքների և մեր տեսակի դեմ։ Մեր հայրենիքը մկրատով կտրատում են և ամեն օր մի կտոր նվիրում թշնամուն։ Այս մասին Արտաշատում հայտարարել է ՀՅԴ...

Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 10-ին

«Այստեղ իրավական առումով պետք է տարանջատել մի քանի հարց։ Նախ՝ նախորդիվ դատարանը չէր արձանագրել հիմնավոր կասկածի առկայությունը, իսկ ներկայումս հավելյալ տեղեկություններ չեն ներկայացվել, որոնք կհաղթահարեին դատարանի նախկին որոշմամբ...