Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան քննարկում են Ռուսաստանի հետ խաղաղ բանակցությունների հնարավորությունը

4 Հունիսի, 2026

Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան քննարկում են Ռուսաստանի ներգրավմամբ խաղաղ բանակցությունների հնարավորությունը։ Այդ մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Գործակալության զրուցակիցների խոսքով՝ եվրոպացի պաշտոնյաները այս գաղափարը քննարկում են իրենց ուկրաինացի գործընկերների հետ։

Քանի որ ԱՄՆ-ի մասնակցությամբ բանակցությունները փակուղի են մտել, իսկ Ռուսաստանը ճակատում իբր կրում է զգալի կորուստներ՝ առանց էական առաջընթացի, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան կարծում են, որ այժմ հարմար պահ է փորձելու Մոսկվային բերել բանակցությունների սեղանի շուրջ։

Միաժամանակ, աղբյուրների փոխանցմամբ, Ռուսաստանի հետ բանակցությունների շուրջ վերջնական որոշումը կմնա Վլադիմիր Զելենսկիի ձեռքում։ Եվրոպական երկրները չեն ճնշի Զելենսկուն՝ ընդունելու այնպիսի ռազմավարություն, որի հետ նա կարող է համաձայն չլինել։

Գործակալության տվյալներով՝ առաջիկա օրերին Քիր Սթարմերը նախատեսում է հնարավոր բանակցությունների հարցը քննարկել Ֆրիդրիխ Մերցի և Էմանուել Մակրոնի հետ։

Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի կառավարությունները չեն պատասխանել Bloomberg-ի մեկնաբանության խնդրանքին, իսկ Գերմանիայի կառավարությունը հրաժարվել է մեկնաբանություններից։

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...