Մերձավոր Արևելքում հակամարտության սրումը հնարավոր է ազդեցություն ունենա Հայաստանում գնաճի վրա. ԿԲ նախագահ

17 Մարտի, 2026

Մերձավոր Արևելքում հակամարտության սրումը հնարավոր է  ազդեցություն ունենա Հայաստանում գնաճի վրա. Մեր գնահատականներով՝ դա կկազմի 1.2-ից 1.7 տոկոս։ Այս մասին այսօր՝ մարտի 17–ին, մամուլի ասուլիսում հայտարարեց  ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

«Սա ռիսկերի տիրույթում է, մենք չենք ասում, որ սա տեղի է ունենալու, բայց տեղի ունենալու պարագայում գնաճի վրա ազդեցությունը կլինի 1.2-ից 1.7 տոկոս»,- ասաց նա։

Նրա խոսքով՝  Միջին Արևելքում հակամարտությունը մի կողմից ավելացնում է տնտեսության դանդաղման ռիսկերը, մյուս կողմից իր մեջ ունի որոշակի ներուժային պոտենցիալ՝ գնաճի ավելացման տեսանկյունից. «Դա բավականին անցանկալի երևույթ է լինելու մեզ համար, որովհետև, եթե համաշխարհային տնտեսությունում նկատվելու է տնտեսական ակտիվության անկում, դա անդառնալիորեն ազդելու է Հայաստանի ներսում տնտեսական աճի ու տնտեսական զարգացումների վրա»,- ընդգծեց Գալստյանը։

ԿԲ նախագահն ասաց, որ եթե արտաքին պահանջարկը նվազեց, բնականաբար, կազդի Հայաստանի տնտեսության արդյունքների վրա. «Դրանք ոչ միայն լինելու են տնտեսական, այլև՝ հոգեբանական, օրինակ՝ մարդիկ, որոնք տրամադրվել էին, որ այս տարի պետք է այցելեն Հայաստան, տեսնելով, որ Հայաստանի շուրջ զարգացումները գնում են ինչ-որ վատ սցենարներով՝ կարող է զերծ մնան այս տարի Հայաստան այցելելուց»,- նկատեց նա։

Պոտենցիալ ռիսկերի տեսանկյունից խնդիր կարող է լինել նաև հայկական ընկերությունների կողմից Միջին Արևելքի շուկաներում  ապրանքների իրացման հնարավորության սահմանափակումը։

ԿԲ նախագահն ասաց, թե գնաճի մասով այս պահին դեռ դիտարկում չկա, արդեն մարտի գնաճի մեջ պետք է երևա, իսկ մարտ ամսվա գնաճի թվերը դեռ չկան, կա փետրվարինը, որտեղ արտացոլված չեն այն զարգացումները, որոնք տեղի են ունենում։

Մարտին Գալստյանը նաև ընդգծեց, որ նավթի գների հնարավոր աճը կարող է հանգեցնել ապրանքների թանկացման արդեն առաջարկի տեսանկյունից, քանի որ դա մեծացնելու է ինքնարժեքը։

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...