Մերձավանի սպանnւթյան գործով քրեական վարույթը ծածկադմբոց անել հնարավոր չի լինելու. Փաստաբաններ

17 Ապրիլի, 2025

Փաստաբաններ Էրիկ Ալեքսանյանը և Ալեքսանդր Կոչուբաևը հայտարարություն են տարածել՝ Մերձավանի սպանության գործով.

«Ի սկզբանե նշեմ, որ սույն քրեական վարույթը ծածկադմբոց անել հնարավոր չի լինելու։ Իմ պաշտպանյալ Արմեն Ղազարյանը, որին ի թիվս այլնի մեղսագրվում է Մերձավանում ամսիներ առաջ տեղի ուեցած սպանության մեղադրանքը, ԱՆՄԵՂ է, որի վերաբերյալ պաշտպանության կողմը ունի անհերքելի ապացույց, որը կներկայացվի առաջիկա ժամանակահատվածում։

Հարկ է նկատել, որ սույն քրեական վարույթի շրջանակներում նշանակվել են բազմաթիվ փորձաքննություններ, որոնց հետևությունների մասը նախաքննության գաղտնիությունից ելնելով պաշտպանության կողմը չի հրապարակում, սակայն դրանց բովանդակային ուսումնասիրությունը վկայում է նրա մասին, որ վարույթն իրականացնող մարմնի համար դեռևս անորոշ է թե քանի տեսակի և տրամաչափի հրազեն է գործադրվել դեպքի վայրում, և ինչպիսի տեսակի և տրամաչափի հրազենի գործադրմամբ է մեկ անձի պատճառվել մարմնական վնասվածք, և մեկ անձ զրկվել կյանքից։ Սակայն մոտ ժամանակներս մեկ այլ փորձաքննության շրջանակներում կստանանք նաև այդ հարցի պատասխանը, որը որոշիչ է լինելու բոլոր մեղադրյալների գործողություններին տված քրեաիրավական գնահատականի հարցում։

Ավելին՝ ելնելով գործի լրիվությունից և օբյեկտիվությունբից, պաշտպանության կողմը թվով 12 միջնորդություններ է ներկայացրել վարույթն իրականցնող քննիչին, ինչպես իմ այլնպես էլ մյուս բոլոր մեղադրյալների մասով անհրաժեշտ քննչական և վարույթային գործողություններ կատարելու վերաբերյալ, որոնց մի մասը՝ որը վերաբվերվում է բացառապես իմ պաշտպանյալ Արմեն Ղազարյանին՝ բավարարել է, իսկ մյուս մասը՝ որը վերաբերվում է մնացյալ մյուս մեղադրյալների միջև հատկապես առերեսումներ կատարելու և այդ կերպ նրանց ցուցմունքներում առկա էական հակասությունները վերացնելու վերաբերյալ՝ մերժվել է, որը պաշտպանության կողմը գնահատում է ոչ այլ կերպ քան քննության հրաժարումը՝ պարզել գործի իրական հանգամանքները, այլ կերպ ասած՝ քննությունը այս ձևով կարծես թե հրաժարվում է պարզել իրական սպանողին։ Սույն վարույթն այս փուլով չի ավարտվելու, վարույթը միանգամայն փոխանցվելու է Դատարան, և այդ ժամանակ բոլորի խաչաձև հարցաքննությունը անխուսափելի է։

Արմեն Ղազարյանն ապօրինի է հետապնդվում, հատկապես՝ սպանության մեղադրանքով, և բնականաբար անօրինական է գտնվում անազատության մեջ, որի հաստատման համար պաշտպանության կողմը չի խնայելու որևէ ջանք, և կատարելու է հնարավորինս որպիսի տեղի ունեցած դեպքի բոլոր հանգամանքները պարզվեն։

Հ․Գ․ Ինչպես ասել է Վոլտերը՝ «Ավելի լավ է ռիսկի դիմել՝ փրկելու մեկ մեղավորի, քան դատապարտել մի անմեղի»»։

Նմանատիպ նյութեր

Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի

Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 21-ի ցերեկը, 23-ի գիշերը, 25-ի կեսօրից հետո, 26-ի գիշերն առանձին շրջաններում, 22-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 22-ին անձրևները առանձին շրջաններում կլինեն հորդառատ։ Հոկտեմբերի 23-ի...

Ալեն Ղևոնդյանն ու Ռուբեն Մելիքյանն ընդդեմ ԵՊՀ-ի դատական հայցեր են ներկայացրել

Ալեն Ղևոնդյանն ու Ռուբեն Մելիքյանն ընդդեմ ԵՊՀ-ի դատական հայցեր են ներկայացրել

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը և իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը դատական հայցեր են ներկայացրել ընդդեմ Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ)՝ պահանջելով չեղարկել իրենց աշխատանքից ազատելու մասին որոշումները։ Այս մասին տեղեկությունները հայտնի են դառնում Datalex դատական տեղեկատվական...

«Որտե՞ղ են ռիսկերի գնահատումները»․ Արեգա Հովսեփյանը՝ ԱԳՆ եզրակացության մասին

«Քննարկվում է կարևոր հարց, իսկ մեզ ուղարկված ԱԳՆ եզրակացությունը ընդամենը մեկուկես էջ է կազմում։ Տեղեկանքը երեք պարբերությունից է բաղկացած։ Ընդ որում՝ եզրակացության մեջ, եթե չեմ սխալվում, մյուս գերատեսչությունների մոտեցումները գրեթե...

Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը

Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը

75 տարեկանում կյանքից հեռացել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի նախկին ռեկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, գրող, կինոգետ Դավիթ Մուրադյանը։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ֆեյսբուքյան...

Մեկնարկել է Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը

Մեկնարկել է Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը, Ռուսաստանի և ԱՄՆ-ի տնտեսական համագործակցության վերականգնմանը, ինչպես նաև Իրանի շուրջ...