Մերձավան համայնքը նոր ղեկավար ունի

14 Հոկտեմբերի, 2025

Մերձավանի վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Աշոտ Զոհրաբյանը։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց Փարաքար համայնքի ղեկավար Օնիկ Ախվերդյանը։

«Նա Մերձավանի համայնքապետը վաղուց նշանակված է եղել, Վալոդյա Գրիգորյանն է ընտրվելուց հետո նրան նշանակել վարչական ղեկավար, իսկ երեկ ես նրան վերանշանակել եմ վարչական ղեկավարի պաշտոնում»,-ասաց Ախվերդյանը։

Նշենք, որ նրանից առաջ Մերձավանի համայնքի ղեկավարի պաշտոնակատար էր նշանակվել Մհեր Ախտոյանը՝ դեռեւս Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար քպական Լյուդվիգ Գյուլնազարյանի որոշմամբ, իսկ հիմա արդեն բնակիչները պահանջում են նրան ընդհանրապես արտաքսել համայնքից։

Մհեր Ախտոյանը ներկայումս Հայաստանում չէ՝ Վալոդյա  Գրիգորյանի սպանությունից օրեր առաջ նրան օդանավակայանից ճանապարհել է սպանության անմիջական կատարման մեջ  մեղադրվող  Գեւորգ Հարությունյանը։  Գրիգորյանի շրջապատը իրավապահներից պահանջում է Հայաստան վերադարձնել նրան, որին համարում են սպանության հնարավոր կազմակերպիչներից մեկին եւ պատասխանատվության ենթարկել։  Նշենք, որ դեպքից հետո բախումներ են տեղի ունեցել Ախտոյանի թիմակիցների Գրիգորյանի կողմնակիցների միջև։

Նմանատիպ նյութեր

Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

Հանրապետության տարածքում նոյեմբերի 6-8-ը, 9-ի գիշերը ժամանակ առ ժամանակ ամբողջ հանրապետությունում, 9-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ Նոյեմբերի 6-9-ը լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի 10-ին...

Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից․ ՌԴ ԱԳՆ

Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից․ ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինը հայտարարել է, որ Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից։ Պանկինի խոսքով՝ Հայաստանը ավելի քան երկու տարի չի վճարում կազմակերպության անդամավճարները, ինչի պատճառով կարող է քննարկվել նրա անդամակցության...

Ի՞նչ ունեցվածք ունի ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը․ «Ժողովուրդ»

Ի՞նչ ունեցվածք ունի ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ուսումնասիրել պետական պաշտոններ զբաղեցնող անձանց հայտարարագրերը՝ պարզելու, թե ովքեր են նրանք և ինչ ունեցվածք ունեն։ Այս անգամ մեր ուսումնասիրության կենտրոնում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի...

Աննախադեպ նիստ է եղել. «Հրապարակ»

Աննախադեպ նիստ է եղել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ պաշտպանության մշտական հանձնաժողովում երեկ Շաքիի հայտնի դեպքերի վերաբերյալ փակ քննարկում է տեղի ունեցել, որին մասնակցելու համար խորհրդարան են եկել պաշտպանության եւ ներքին գործերի նախարարները, ԱԱԾ տնօրենը, ՔԿ նախագահը: Ընդդիմադիր...

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խաղաթղթերը խառնվել են․ «Ժողովուրդ»

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խաղաթղթերը խառնվել են․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության շուրջ իրավիճակը շարունակում է մնալ խիստ լարված, իսկ իշխանական շրջանակներում սպասված զարգացումները կարծես թե այլ հունով են ընթանում։ Բանն այն է, որ...