Մեր զինված ուժերը անպատասխան չեն թողնի ոչ մի հարձակում կամ սպառնալիք. Արաղչի

10 Հունիսի, 2026

Իրանի զինված ուժերի ռազմական հրամանատարության «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբը հայտարարել է, որ ի պատասխան ԱՄՆ-ի հարվածների՝ իրանական բանակը հարձակվել է տարածաշրջանում ամերիկյան մի քանի բազաների վրա։ Այս մասին հայտնել է «Press TV» հեռուստաալիքը:

«Ի պատասխան ագրեսիայի՝ տարածաշրջանում ԱՄՆ մի քանի բազաներ հզոր հարձակման են ենթարկվել Իսլամական Հանրապետության հերոսական բանակի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի քաջարի մարտիկների կողմից»,- նշել է հեռուստաալիքը։

«ԱՄՆ բանակը պետք է իմանա, որ եթե կրկնի որևէ ագրեսիա Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, ապա տարածաշրջանի ընտրված թիրախներին կհասցվեն ավելի լուրջ և ընդգրկուն հարվածներ»,- նշված է հայտարարության մեջ:

Ավելի ուշ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին գրառում է արել՝ դիմելով ԱՄՆ զինվորականներին. «Մեր զինված ուժերը անպատասխան չեն թողնի ոչ մի հարձակում կամ սպառնալիք։ Հեռացեք մեր տարածաշրջանից, եթե ցանկանում եք անվնաս մնալ»:

Նմանատիպ նյութեր

Հայաստանը շարժվում է դեպի պետականության կորուստ. Կիսելյով

Հայաստանը շարժվում է դեպի պետականության կորուստ. Կիսելյով

Ռուսաստանցի լրագրող Դմիտրի Կիսելյովի խոսքով՝ Ռուսաստանի հետ կապերից հրաժարվելու դեպքում Հայաստանը կարող է վերածվել աշխարհաքաղաքական ավարի՝ հայտնվելով այն ուժերի ազդեցության ներքո, որոնք, նրա գնահատմամբ, երկար տարիներ սպասել են տարածաշրջանում իրենց ազդեցությունն...

Միրզոյանը Բահրեյն է մեկնել

Միրզոյանը Բահրեյն է մեկնել

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Բահրեյնի Թագավորություն։ Այդ մասին ԱԳՄԱՆ խոսնակ Անի Բադալյանն է հայտնել․ «Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 1-ը ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Բահրեյնի Թագավորությունում՝...

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների թիվը հասնում է 3 հազարի․ ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների թիվը հասնում է 3 հազարի․ ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ

Հայաստանում, ի դեպ, ամերիկյան դեսպանատան աշխատակազմը բաղկացած է երկուսուկեսից երեք հազար մարդուց։ Այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը։ «Փոքր Հայաստանի համար սա ինչպե՞ս է։ Չգիտեմ,...

Պուտինի և Թրամփի միջև զրույց դեռևս նախատեսված չէ. Պեսկով

Պուտինի և Թրամփի միջև զրույց դեռևս նախատեսված չէ. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույց այս պահին նախատեսված չէ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով՝ Կրեմլը տեղեկություններ չունի նաև Պուտինի, Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր...

Հերթական զեղծարարությունը՝ «TikTok»-ում․ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է

Հերթական զեղծարարությունը՝ «TikTok»-ում․ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է

ՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում է «TikTok»-ում հերթական զեղծարարության մասին։ Մասնավորապես․ ««TikTok» սոցիալական հարթակում տարածվում են հրապարակումներ, որոնցում ՀՀ քաղաքացիներին առաջարկվում է իբր «պետական ֆոնդից» ստանալ 350 հազար դրամի չափով նյութական օգնություն՝...