Մեր նպատակը շարունակում է մնալ պետությունը կազմաքանդող խմբակին օր առաջ հեռացնելը․ Գառնիկ Դանիելյան

14 Հուլիսի, 2025

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․ «Ի պատասխան մեզ ուղղված որոշ քննադատությունների և անտեղի թիրախավորումների, որոնք շատ հաճախ ընդդիմադիր այլ ճամբարներից են, ուզում եմ հիշեցնել, որ մեր կռիվը ոչ միայն խորհրդարանում է, այլև դրանից դուրս՝ իրական հողի վրա։ 

Դեռևս 2020 թվականի 44-օրյա պատերազմին մենք ունեցանք ակտիվ մասնակցություն, որի ժամանակ զոհվեցին մեր ընկերներից շատերը։ Դրանից հետո ձեռնամուխ եղանք օրվա իշխանությունների հրաժարականի պահանջով ընդգրկուն շարժումների ստեղծմանը և դրանց աջակցմանը՝ «Հայրենիքի փրկության շարժում», «Դիմադրություն», «Սրբազան պայքար»։ 

Այս շարժումների ողջ ընթացքում բռնաճնշումների ալիքն առաջնահերթ հարվածել է մեզ՝ զանազան ճնշումներից մինչև ձերբակալություններ։ 

Այժմ էլ մեր ընկերներից շատերը ապօրինաբար հայտնվել են անազատության մեջ։ Օրեր առաջ էլ ականատեսը եղանք ՀՅԴ անդամների նկատմամբ իրականացվող բռնաճնշումների հերթական դրսևորմանը։ Երկու ամսով կալանավորվեցին մեր ամենից երիտասարդ անդամները։ Նրանցից մեկը կալանավորվեց «Սթրայքբոլ» խաղի սիրահար լինելու համար։ 

Ճնշումների են ենթարկվում են նաև մեր ազգականները, տնտեսական գործունեությամբ զբաղվող համախոհները։ 

Հարկ է նշել, որ բռնաճնշումները, որոնք գործի են դնում այս իշխանությունները, ուղեկցվում են Թուրքիայի և Ադրբեջանի ոգևորությամբ։ 

Ուզում եմ անդրադառնալ նաև այն քննադատություններին, որոնք ուղղված են խորհրդարանում մեր ակտիվությանը։ Մասնավորապես, քննադատության առարկա է դառնում այն հանգամանքը, որ հանրությանը մտահոգող խնդիրները բարձրաձայնում ենք ԱԺ ամբիոնից, ուղղում հարցեր պատասխանատու մարմիններին։ 

Ցավալի է, որ անհրաժեշտություն է առաջացել խոսելու այս մասին, բայց ուզում եմ հայտնել, որ մեր կողմից բարձրաձայնվող հարցերը ծնվում են հանրային պահանջից։ 

Ունենալով սահմանափակ լիազորություններ, ես և գործընկերներս փորձում ենք կանգնել անարդարությանը բախվող քաղաքացիների կողքին, կլինեն՝ ապօրինաբար ձերբակալվող անձինք, թե խնդիրների բախվող տարբեր ոլորտների ներկայացուցիչներ․ գյուղատնտեսությամբ զբաղվողներից մինչև ավտոներկրողներ, մշակութային գործիչներից մինչև ուսուցիչներ։ 

Ազգային ժողովում մեր ներկայությունը հնարավորություն է տալիս իշխող խմբակի երեսին ասելու իրենց ապազգային քաղաքականության սարսափելի հետևանքների մասին։ 

Գիտեմ, որ մեզ ուղղված քննադատություններն ունեն նաև ռացիոնալ հատիկ․ այն է՝ մինչ օրս շարունակում է օրակարգ թելադրել Փաշինյանը։ Մենք պետք է կենտրոնանանք սեփական օրակարգի և այն հանրության լայն շրջանակների սեփականությունը դարձնելու վրա, որով կառաջնորդենք մեր ժողովրդին ու երկիրը։ 

Այս բացթողումը լավագույնս գիտակցելով՝ պետք է արձանագրենք, որ խորհրդարանում մեր ներկայությունը ոչ թե խոչընդոտում, այլ ինքնին հանդիսանում է վերոնշյալ խնդիրը լուծելու գործիքակազմերից մեկը։

Մեկ անգամ ևս հավաստում եմ, որ մեր առաջնային նպատակը շարունակում է մնալ պետությունը կազմաքանդող այս խմբակին օր առաջ հեռացնելը, ինչն էլ կարող է տեղի ունենալ ազգային ուժերի համախմբման և ժողովրդական լայն զանգվածների ճնշման արդյունքում։

Բոլոր նրանք, ովքեր այս օրերին իրենց ռեսուրսներն ուղղում են ոչ թե իշխանությանը հեռացնելու ջանքերին, այլ ընդդիմությանը ջլատելուն, ի վերջո, հայտնվելու են քաղաքական դաշտի լուսանցքում»։

Նմանատիպ նյութեր

Հայտնի են ԱՄՆ–Իրան բանակցությունների վերսկսման ժամկետն ու վայրը

Հայտնի են ԱՄՆ–Իրան բանակցությունների վերսկսման ժամկետն ու վայրը

ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունների բանակցությունները կանցկացվեն Պակիստանում՝ շաբաթ օրը՝ հուլիսի 11-ին։ Այս մասին հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը՝ իր X սոցիալական ցանցի էջում։ «ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա հուլիսի 11-ին՝...

ԱԺ-ում երեք խմբակցություն կլինի․ ԲՀԿ-ն խորհրդարան չի մտնի

ԱԺ-ում երեք խմբակցություն կլինի․ ԲՀԿ-ն խորհրդարան չի մտնի

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հրապարակում է արել Ֆեյսբուքի իր էջում. «ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ՀՀ ԿԸՀ հունիսի 14-ի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին 259-Ա որոշումը,...

Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմության դիմումները և ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը

Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմության դիմումները և ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը

2026 թվականի հուլիսի 4-ին հրապարակվեց ««Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի, «Միասնության թևեր» կուսակցության, «Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն» կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք»...

Արդարության և արդարադատության վրա վերջնականապես տապանաքար դրվեց․ Իվետա Տոնոյան

Արդարության և արդարադատության վրա վերջնականապես տապանաքար դրվեց․ Իվետա Տոնոյան

Արդարության և արդարադատության վրա վերջնականապես տապանաքար դրվեց ՍԴ այս որոշմամբ, ասել է ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը։ «Ակնկալում էինք, որ Սահմանադրական դատարանը չկայացնի այնպիսի որոշում, որ կապացուցի՝ Հայաստանում արդարությունն ու արդարադատությունը մահացել են: Էլ չեմ...

Խոշոր հրդեհ՝ Սյունիքի մարզում․ 5 ավտոմեքենա մոխրակույտի է վերածվել

Խոշոր հրդեհ՝ Սյունիքի մարզում․ 5 ավտոմեքենա մոխրակույտի է վերածվել

Այսօր՝ հուլիսի 4-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 13։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզ է այրվում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ...