Բերման են ենթարկվել Արագածոտնի թեմի առաջնորդը և թեմի 12 քահանաներ․ Մայր Աթոռ

15 Հոկտեմբերի, 2025

Սույն թվականի հոկտեմբերի 15-ի լուսադեմին իրավապահ համակարգի ներկայացուցիչները Արագածոտնի թեմի Հովհաննավանքի սպասավոր Տ․ Արամ քհն․ Ասատրյանի հրապարակած ստահոդ տեղեկությունների և «Իրազեկ Քաղաքացիների Միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանի հաղորդման հիման վրա խուզարկություններ են իրականացրել Արագածոտնի թեմի առաջնորդարանում, Արագածոտնի թեմի առաջնորդ Գերշ․ Տ․ Մկրտիչ եպս․ Պռոշյանի և Արագածոտնի թեմի քահանաների ու աշխատակիցների բնակարաններում

Այս պահին հայտնի տեղեկություններով բերման են ենթարկվել Արագածոտնի թեմի առաջնորդը, թեմի 12 քահանաներ՝ Արժ․ Տ․ Փառեն քհն․ Առաքելյանը, Արժ․ Տ․ Հայկ քհն․ Քոչարյանը, Արժ․ Տ․ Մկրտիչ քհն․ Երանյանը, Արժ․ Տ․ Մանուկ քհն․ Զեյնալյանը, Արժ․ Տ․ Ղևոնդ քհն․ Գափոյանը, Արժ․ Տ․ Հայկ քհն․ Սահակյանը, Արժ․ Տ․ Սարգիս քհն․ Սարգսյանը, Արժ․ Տ․ Գարեգին քհն․ Արսենյանը, Արժ․ Տ․ Նարեկ քհն․ Սարգսյանը, Արժ․ Տ․ Օշին քհն․ Հայրապետյանը, Տ․ Վրթանես քհն․ Բաղալյանը, Արժ․ Տ․ Համբարձում քհն․ Դանիելյանը, Արագածոտնի թեմի հաշվապահը, գանձապահը և գործավարը։

Օրենքի կոպտագույն ոտնահարմամբ ժամեր շարունակ ծածուկ է պահվել Արագածոտնի թեմի առաջնորդ Գերշ․ Տ․ Մկրտիչ եպս․ Պռոշյանի, Արժ․ Տ․ Սարգիս քհն․ Սարգսյանի, Արժ․ Տ․ Նարեկ քհն․ Սարգսյանի, Արժ․ Տ․ Օշին քհն․ Հայրապետյանի, Արժ․ Տ․ Համբարձում քհն․ Դանիելյանի, Տ․ Վրթանես քհն․ Բաղալյանի պահման վայրը, և նրանք զրկված են եղել իրավական աջակցություն ստանալու որևէ հնարավորությունից։

Արագածոտնի թեմի առաջնորդի, թեմում ծառայող քահանաների և աշխատակիցների նկատմամբ իրականացված ապօրինի քրեական հետապնդման գործողությունները հերթական դրսևորումն են իշխանությունների հրահրած հակաեկեղեցական համակարգված արշավի։

Նմանօրինակ դատապարտելի գործողություններով ակնհայտ չարամիտ դիտավորություն է հետապնդվում խափանելու Եկեղեցու բնականոն գործունեությունը, հարվածելու Եկեղեցու հեղինակությանը և վախի ու տագնապի մթնոլորտ տարածելու հոգևորականների, հավատացյալների ու հանրության լայն շրջանակներում։

Հակաօրինական այս գործողությունների պատճառով խոչընդոտվել է թեմի գործունեությունն ու ծիսա-արարողական կյանքը, խաթարվել հոգևոր հովիվների ծառայությունը։

Ամբողջատիրական համակարգերին բնորոշ նմանօրինակ բռնաճնշումների կիրառմամբ ՀՀ իշխանությունները կոպտորեն ոտնահարում կրոնական ազատության իրավունքը, վիրավորում հավատացյալների կրոնական զգացումները, շարունակում տարածել ատելություն՝ խորացնելով հանրային պառակտումը։

Մեր հոգևորականներին և հավատացյալ ժողովրդին կոչ ենք ուղղում չտրվել սադրանքներին, ամուր մնալ Եկեղեցու պաշտպանության դիրքերում։ Խարդավանքներով, սպառնալիքներով և բռնաճնշումներով հնարավոր չէ ընկճել հոգևոր սպասավորներին և հավատավոր ժողովրդին։

Աղոթում ենք հայրենի մեր երկրի խաղաղության և մեր ժողովրդի անվտանգ կյանքի համար։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Նմանատիպ նյութեր

ՔՊ-ն շարունակում է պաշտոններ բաժանել․ Հերթը Հայկ Կոնջորյանինն ու Վահագն Ալեքսանյանինն է

ՔՊ-ն շարունակում է պաշտոններ բաժանել․ Հերթը Հայկ Կոնջորյանինն ու Վահագն Ալեքսանյանինն է

«Քաղաքացիական պայմանագիրն» ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին, հայտնել է Նիկոլ Փաշինյանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Խորհրդարանի երկու փոխխոսնակների պաշտոններին հավակնում էին Հայկ Կոնջորյանը, ՔՊ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը, Եվրոպական...

Արևիկ-Եղեգնուտ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Վոլգա»-ն․ կան վիրավորներ

Արևիկ-Եղեգնուտ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Վոլգա»-ն․ կան վիրավորներ

Այսօր՝ հունիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 10։20-ի սահմաններում Արևիկ-Եղեգնուտ ավտոճանապարհին բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 31-ամյա Գևորիկ Մ․-ի վարած «Mercedes» մակնիշի և 61-ամյա Բագրատ Բ․-ի վարած «Վոլգա» մակնիշի ավտոմեքենաները։...

ՍԴ դատավորը խոսեց Նիկոլի բառապաշարով․ «Կարճ ասած»

Սպորտում և հատկապես ֆուտբոլում մի թևավոր խոսք կա՝ «Սուդիան առած էր, խաղը ծախած էր»։ Սա օգտագործվում է, երբ մասնակիցը համոզված է, որ հանդիպման արդյունքը նախապես կանխորոշված է եղել, և դատավորը կաշառված է։ Այն բնութագրում է...

Գյումրիում ՌԴ ռազմաբազայի կարգավիճակի վերանայման վերաբերյալ Հայաստանից ազդակներ չեն ստացվել․ Գալուզին

Գյումրիում ՌԴ ռազմաբազայի կարգավիճակի վերանայման վերաբերյալ Հայաստանից ազդակներ չեն ստացվել․ Գալուզին

Գյումրիում ռուսական ռազմաբազայի կարգավիճակի վերանայման վերաբերյալ Հայաստանի կողմից ազդակներ դեռևս չեն ստացվել։ Այս մասին RTVI-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։ Հարցազրույցից մի հատված հրապարակվում է ստորև. -...

Կայա Կալասը կայցելի Թուրքիա՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ

Կայա Կալասը կայցելի Թուրքիա՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հունիսի 29–30-ը կայցելի Թուրքիա, որտեղ բանակցություններ կվարի այդ երկրի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։ Այս մասին հայտնել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունը։ Կալասի հետ միասին Թուրքիա կժամանեն...