Մեր ապագայի պատմության դասագրքերում հաստատ լինելու են Միքայել սրբազանի խոսքերը․ Քրիստինե Վարդանյան

25 Սեպտեմբերի, 2025

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրել է.

«Այսօրվա դատական նիստից առաջ գործընկերների հետ հերթական անգամ այցելել էինք Միքայել Սրբազանին:
Զրույցն, ինչպես միշտ, ընթացավ ամենատարբեր թեմաներով: Սրբազանն, ինչպես միշտ, շատ ուղիղ, առանց այլևայլությունների շատ սուր ու ուղիղ քննադատեց բոլոր քաղաքկան ուժերին, ծանր քննադատեց նաև մեր քաղաքական ուժին: Խոսեց օբյեկտիվ խնդիրներից, իր պատկերացումներից:
Մենք՝ երեք պատգամավորներով, լսում էինք նրան, հարցնում իր պատկերացրած ելքերի մասին, խոսում մեր պատկերացումներից:
Գիտեք ինչն է թույլ տալիս ունենալ նման խոսակցություններ, առանց մտածելու քեզնից տարբեր կարծիք ունեցողին բանտարկելու կամ հալածելու մասին. պարզ գիտակցումը, մեր ունեցած բոլոր տարակարծություններից ավելի մեծ և զորեղ են մեր ընդհանրությունները՝ Հայաստանի շահն ու ապագան:
Որքան փորձեն մեջտեղ բերել մեր տարբերությունները, ակնհայտ է, մենք ավելի շատ ու ավելի ուժեղ միավորող արժեքներ ունենք: Ու մեր խորհրդանիշերի դեմ արշավը, Միքայել Սրբազանի, բոլոր արդարների դեմ հետապնդումները սա ցույց են տալիս ամենավառ կերպով:
Որ արժեքին կամ անհատին հարվածում է վարչախումբը, նա էլ ի վերջո դառնում է ամենատարբեր մարդկանց միավորող առանցք:
Վերջում եկանք պարզ եզրակացության. որքան էլ փորձում են ջնջել մեր պատմությունը, հենց հիմա, շատերի զրկանքների գնով գրվում է մեր իրական պատմությունը, մեր ապագայի պատմության դասագրքերը, որտեղ հաստատ լինելու են նաև Միքայել Սրբազանի խոսքերը:
Արդյոք հիմա նրա նկատմամբ վրեժխնդրություն իրականացնողները լինելու են այդտեղ՝ վստահ չեմ: Գիտեմ միայն, որ այս մարդիկ՝ իրենց թիրախներով ցույց են տալիս հենց այն արժեքները, որոնք մեզ միավորում են անկախ մեր տարբերություններից:
Երևի պետք է անցնել այս ամենի միջով, մեր արժեհամակարգային հիմքերը վերգտնելու ու դրանց շուրջ միավորվելու համար»։

Նմանատիպ նյութեր

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ |Գագիկ Խաչատրյանի փաստաբանների հրատապ մամուլի ասուլիսը

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ |Գագիկ Խաչատրյանի փաստաբանների հրատապ մամուլի ասուլիսը

Հրատապ մամուլի ասուլիսով են հանդես գալիս ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի պաշտպանները։ Նրանք կանդրադառնան մինչև լուսաբաց շարունակված՝ կալանքի հարցով դատական նիստին, Գագիկ Խաչատրյանի նկատմամբ, պաշտպանների գնահատմամբ, շարունակվող խոշտանգմանը, ինչպես նաև...

Տիգրան Մխիթարյանը որոնվում է որպես անհետ կորած

Տիգրան Մխիթարյանը որոնվում է որպես անհետ կորած

Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1994 թ. ծնված Տիգրան  Մխիթարյանը։ ՆԳՆ ոստիկանությունը Տիգրան Մխիթարյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում է դիմել Համայնքային ոստիկանության Նոր Նորքի կամ մոտակա...

Փաշինյանի և Պուտինի հանդիպման արդյունքները Հայաստանի համար հուսադրող չեն. ռուս փորձագետ

Փաշինյանի և Պուտինի հանդիպման արդյունքները Հայաստանի համար հուսադրող չեն. ռուս փորձագետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման արդյունքները Հայաստանի համար հուսադրող չեն։ Այս մասին NEWS.am-ի փոխանցմամբ՝  հայտարարել է ռուս պատմաբան, հրատարակիչ և հասարակական գործիչ Մոդեստ Կոլերովը՝ մեկնաբանելով Պուտինի և...

Արցախ. մեր գողացված ուրախություն ու գողացված պատիվ. Բագրատ սրբազան

Արցախ. մեր գողացված ուրախություն ու գողացված պատիվ. Բագրատ սրբազան

Արցախ, իմ հոգի, իմ սիրտ, իմ կյանք, իմ գերված Հայրենիք....Մեր գողացված ուրախություն ու գողացված պատիվ... Կարոտում եմ քեզ ու խեղդվում այդ կարոտից... «ուր արդարությունն էր բնակվում, իսկ այժմ՝ մարդասպանները»… քանզի մեր «իշխաններն ապստամբներ են և գողերին գողակից, կաշառք...

Օրենքի խստությունը չի նշանակում մարդու նկատմամբ դաժանություն.  Լիլիթ Գալստյան

Օրենքի խստությունը չի նշանակում մարդու նկատմամբ դաժանություն. Լիլիթ Գալստյան

Համացանցում Գագիկ Խաչատրյանի ձերբակալման, դատարան պատգարակով տեղափոխման և այդ գործընթացը պատկերող տեսանյութերն ու լուսանկարները ՀՀ քաղաքացու նկատմամբ խոշտանգման, անմարդկային ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի վկայություններ են։ Առերևույթ ծանր առողջական...