Նախկին քաղբանտարկյալ Լիդյա Մանթաշյանը հաջորդ կին քաղբանտարկյալների համար հրապարակել է բանտում անհրաժեշտ իրերի ցանկը

10 Հուլիսի, 2026

Բագրատ սրբազանի և մյուսների գործով մեղադրվող Լիդյա Մանթաշյանը ֆեյսբուքում գրել է.

«Երեկվանից մտածում եմ` ինչ անեմ. կին են կալանավորում 2 ամսով, հատուկենտ ստասուսից բացի ուրիշ ոչ մի բան չկա: Նույնիսկ դատարանների դիմաց մշտապես հավաքվող մարդիկ չկային… Ես էլ չկայի…

Ամառ է… Ասում են` ամռանը հեղափոխություն չեն անում: Երևի, իրոք, մարդիկ ամառային հանգստի տրամադրությունների մեջ են:

Չեմ ճանաչում Արեգնազ Մանուկյանին, գործից էլ տեղյակ չեմ (քաղաքական գործերի դեպքում պետք էլ չի տեղեկանալ), սակայն ցանկանում եմ զորակցությունս հայտնել: Հուսամ` կհասնի իրեն:

Երեկ մեկ այլ շոկ էլ եղավ. երեկոյան մի հայտնի կին, հայրենասեր ու հայրենատեր մարդ, բազմազավակ մայր, որի անունը չեմ ցանկանում նշել, ինձ նամակ գրեց. «Ի՞նչ իրեր են անհրաժեշտ լինում բանտում, մի քանի բան դնեմ, որ մերոնք չխառնվեն իրար:

Կարծում եմ շուտով իմ հերթն էլ կգա»:

Ասացի` չեմ ասելու, բայց հիմա մտածում եմ` հրապարակային գրեմ, որովհետև աչքիս շատերին է պետք գալու, ցավոք: Ծանր զգացումով եմ սա գրում, բայց մեր ամրությունը փորձելու օրերի մեջ ենք ապրում, ինչ արած:

Նախօրոք ասեմ, որ բանտում մետաղյա և ապակյա իրեր թույլ չեն տալիս ունենալ, այնպես որ պետք է սովորել պլաստմասե դանակով կտրտել, կլպել և այլն, իսկ ապակյա տուփերով կոսմետիկան պետք է տեղափոխեն պլաստմասե տարաների մեջ, նոր բերեն բանտ: Սնունդը նույնպես չպետք է լինի մետաղյա, ապակյա կամ ֆոլգայից տարաների մեջ:

Ամենաանհրաժեշտ իրերի մասին կգրեմ միայն: Եթե բան մոռանամ, հետագայում կավելացնեմ.

— Շամպուն,

— Օճառ (հեղուկ և սովորական),

— Օճառի պլաստմասե աման,

— Աման լվանալու հեղուկ,

— Աման լվանալու սպունգ,

— Ատամի խոզանակ (ՔԿՀ-ի տվածը լավը չի)

— Ատամի մածուկ (ՔԿՀ-ի տվածը և’ լավը չի, և’ քիչ է),

— Սանր,

— Պլաստմասե ափսե, բաժակ, դանակ, պատառաքաղ (կարելի է նաև մեկանգամյա օգտագործման),

— Անձեռոցիկ (չոր և խոնավ),

— Հողաթափ,

— Ժամացույց,

— Քիչ հագուստ (ոչ թանկարժեք, թանկարժեքը հիմնականում թույլ չեն տալիս, գոտի թույլ են տալիս կարանտինից հետո),

— Լվացքի հեղուկ,

— Լվացքի պլաստմասե տաշտ, եթե խցակիցներդ արդեն չունեն,

— Կոսմետիկ միջոցներ` ըստ անհրաժեշտության,

— Կարանտինի ժամանակ (առաջին մինչև 7 օրը, կարող է ավելի կարճ տևել) թույլ չեն տալիս ունենալ սրճեփ, էլեկտրական թեյնիկ (պլաստմասե), վարսահարդարիչ, սառնարան (մինչև 120լ տարողությամբ), սալօջախ, սակայն հիմնական խուց տեղափոխվելիս արդեն կարող եք ունենալ: Բայց եթե խցում արդեն կա այդ ապրանքներից, թույլ չեն տալիս, որ նույն էլեկտրական սարքից խցում լինի 2 հատ:

«Աբովյան» ՔԿՀ-ում իմ ժամանակ լվացքն անում էր դատապարտյալներից Մերին, ով շատ լավ մարդ է, կարող եք լվացքը իրեն տալ` անի: Բայց այս եղանակին նորմալ չորանում է, մենք ինքնուրույն խցում լվանում, խցում էլ չորացնում էինք: Ես անձամբ չէի ցանկանում հարազատներիս դրանով ծանրաբեռնեմ և լվացքն ուղարկեմ տուն:

ՔԿՀ-ն տալիս է.

+ Սպիտակեղեն և սրբիչ, այլ սրբիչ ու սպիտակեղեն թույլ չեն տալիս` մտնի ՔԿՀ,

+ Զուգարանի թուղթ յուրաքանչյուր հինգշաբթի օր: Եթե ավելին է պետք, կարող են հանձնուքով բերել:

Ձեր բոլոր զարդերը մինչև ՔՀԿ գնալը փոխանցեք ձեր հարազատներին, չտանեք ՔԿՀ:

«Աբովյան» ՔԿՀ-ում կա մարզասրահ: Չնայած մարզագույքերը շատ չեն, սակայն խորհուրդ եմ տալիս օգտվել: Խուցը 12քմ է, որում ապրում եք 3-ով, շարժվելու տարածք գրեթե չկա: Ամենօրյա զբոսանքի 1 ժամի որոշ մասը մարզասրահում անցկացրեք, որ մարմինը գոնե մի փոքր շարժվի:

Անպայան գնացեք զբոսանքի (օրական 1 ժամ), որ գոնե մի փոքր D վիտամին ստանաք: Իմ բոլոր ծանոթների մոտ բանտից ազատվելուց հետո D վիտամինի չափը խայտառակ ցածր է եղել:

Հ.Գ. Խայտառակ ծանր օրերում ենք ապրում, գնալով ավելի ծանր օրեր են գալու, պետք է ամուր լինենք` չնայած այսքան տարվա պայքարից արդեն բավական հոգնել ենք բոլորս էլ:

Հ.Գ. 2. Ինձ համար անսովոր է հրապարակային խոսելը կամ գրելը, մեծ դիսկոմֆորտ եմ ապրում, բայցև հասկանում եմ` անհրաժեշտ է: Պետք է փորձեմ, որքան էլ որ իմ խոսքը չեմ հավանում, տեսանյութեր նկարել, գրել, խոսել, որովհետև իմ և շատերիս այս պասիվ վիճակն ինձ շատ է անհանգստացնում:

Հ.Գ. 3. Մեր երկրի մեծագույն խնդիրը մնում է իշխանափոխությունը: Մինչև դա չլինի, ոչ այս ապօրինություններն են դադարելու, ոչ տնտեսական խնդիրներն են լուծվելու, ոչ այս ատելության մթնոլորտն է վերանալու»:

Նմանատիպ նյութեր

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է Իրանի նկատմամբ նոր պատժшմիջոցների սահմանման մասին

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է Իրանի նկատմամբ նոր պատժшմիջոցների սահմանման մասին

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանման մասին։ Սահմանափակումներ են կիրառվել երեք իրանական ընկերությունների նկատմամբ, որոնք զբաղվում են արժույթի փոխանակմամբ, ինչպես նաև Իրանի ևս երկու ֆինանսական կազմակերպությունների դեմ։...

Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով

Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան այլևս չի վստահի Արևմտյան երկրների՝ Ուկրաինայի հարցով բանակցություններ վարելու ցանկությանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ մեջբերելով...

Բաքվում հայ գերիների «դատավարության» նոր նիստ է անցկացվել

Բաքվում հայ գերիների «դատավարության» նոր նիստ է անցկացվել

Բաքվում հայ գերիների «դատավարության» նոր նիստ է անցկացվել, որի ընթացքում Արցախի նախկին ղեկավարները կրկին հայտարարել են իրենց անմեղության մասին։ ԼՂ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը շարունակել է նախորդ նիստում սկսված իր ելույթը: Ելույթ են ունեցել նաև Վասիլի Բեգլարյանի և...

Եղեգնաձորում բախվել են «Ford Focus»-ն ու «ՎԱԶ 2121»-ը․ կան վիրավորներ

Եղեգնաձորում բախվել են «Ford Focus»-ն ու «ՎԱԶ 2121»-ը․ կան վիրավորներ

Այսօր՝ հուլիսի 10–ին ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 17։00–ի սահմաններում Երևան–Երասխ–Մեղրի ավտոճանապարհի Մ–2 119 կմ հատվածում բախվել են «Ford Focus» և «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 3 հոգի մարմնական...

Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին ու դուրս եկել եզրափակիչ

Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին ու դուրս եկել եզրափակիչ

Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ընթացող մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ են մտել ազատ ոճայինները։ Այսօր գորգ դուրս եկած ըմբիշներից եզրափակիչ է դուրս եկել 65 կգ քաշային Արեն Հայրապետյանը: Վերջինս կիսաեզրափակչում 6-5 հաշվով...