Մենք պատրաստ ենք անհրաժեշտ պայմաններ լինելու դեպքում սկսել իմպիչմենթի գործընթաց. Իշխան Սաղաթելյան

22 Ապրիլի, 2025

Մենք ոչ միայն դեմ չենք իմպիչմենթի գործընթացին, այլ նաև պատրաստ ենք խոսելու, քննարկելու և բավարար ու անհրաժեշտ պայմաններ լինելու դեպքում սկսել այդ գործընթացը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով մեղադրանքներին, որ ընդդիմադիր խմբակցությունները չեն սկսում իմպիչմենթի գործընթաց:

«Խորհրդարանական ընդդիմությունը պարզ ապացուցել է կոնկրետ, Սրբազան շարժման ժամանակ, երբ որ Սրբազան շարժումը կար, Բագրատ Սրբազանը չասաց՝ ինձ հռչակեք վարչապետի թեկնածու, ես գնամ շարժումը սկսեմ։ Մի հատ մեծ պրոցես գեներացվեց և հրապարակը ընտրեց վարչապետի թեկնածու, դրանից առաջ նաև բոլոր քաղաքական ուժերը խորհրդակցության ժամանակ տեսակետ ներկայացրեցին, որ ճիշտ է, ով, որ շարժումը ղեկավարել է, ինքը լինի թեկնածու: Խորհրդարանական ընդդիմությունը ասաց՝ մենք պատրաստակամ ենք հենց հիմա ստորագրել ցանկացած թեկնածուի շուրջ, ում հրապարակը, շարժումը մեջտեղ կբերի։

Հայրենիքի փրկության շարժման ժամանակ մենք ունեցել ենք վարչապետի թեկնածու՝ Վազգեն Մանուկյանին, և ամբողջ պրոցեսը եղել է, որ իմպիչմենտի գործընթացը սկսենք և այդ օրվա խորհրդարանական ընդդիմության հետ բանակցություններ են տեղի ունեցել, քննարկումներ են տեղի ունեցել: Դիմադրության շարժման ժամանակ դա չենք արել, որովհետեւ մի տարվա սահմանափակման մեջ էինք ընկնում: Այսինքն կառավարության ղեկավար ընտրվելու հետո մեկ տարի իրավունք չունես իմպիչմենթ սկսել:

Խնդիրը հետևյալն է, այս պրոցեսը որքան է լուրջ, որովհետև լուրջ թեկնածուն պետք է բավարար հիմքեր տեսնի, որ այդ պրոցեսի մեջ մտնի։ Մեզ պետք չի գալ այստեղ մի ժամանոց քվեարկություն անել, ՔՊ-ն ընտրի  Նիկոլ Փաշինյանին ու հետո դուրս գանք միջանցք, ասեք՝ ախպեր, էս ի՞նչ արեցինք։ Մեզ պետք է, որ արդյունք ունենանք։

Հիմա ասում են՝ մեկ պատգամավորի ստորագրությունը բավարար է պրոցես սկսելու համար: Ժողովուրդ ջան, այդ ձև չի, այդ պրոցեսը համարվում է պրոցես այն ժամանակ, երբ որ 36 ստորագրությամբ փաստաթղթերը մուտք է արվում խորհրդարան: Հիմա ես քո, իմ կամ մյուսի անունը գրեմ մի հատ թղթի վրա, ասեմ իմ վարչապետի թեկնածու է, դա նշանակում է իմպիչմենթի պրոցե՞ս»,- նշեց նա:

Մանրամասն՝ տեսանյութում:

Նմանատիպ նյութեր

Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ»

Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ եթե չստացվի համոզել ընդդիմությանը Սահմանադրության փոփոխություն անցկացնելու հարցում, կգնան այլ ճանապարհով, օրինակ՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Այս հայտարարությունն իրար է խառնել իշխանական...

Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ որն էր մոտիվացիան. «Ժողովուրդ»

Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ որն էր մոտիվացիան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախօրեին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվում էր Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի վավերացման նախագիծը։ Հիմնական զեկուցողը ՀՀ...

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...