Մենք մեր տղաներին ենք ուզում, մեր տղաներից ենք ուզում ծաղիկներ ստանալ. անհետ կորածի մայր

Ապր 7, 2025

Անհետ կորած զինծառայողների ծնողներն այսօր՝ ապրիլի 7-ին, լուռ բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց:

«Այս լուռ ակցիան նրա համար է, որ ասենք, որ մենք չենք նշում տոներ, մեզ համար տոներ չկան, մեր տոնը մեր երեխեքն են։ Տիկին Ռուզաննան ասաց՝ Արմինե ջան, ուզում եմ անպայման ծաղիկներ նվիրեմ բոլոր մայրերին, խնդրեցի, որ ոչ, չնվիրեք, մեզ պետք չեն, մեզ ուրիշի նվիրած ծաղիկները պետք չեն, մեզ մեր տղաներն են պետք։ Մենք մեր տղաներին ենք ուզում, մեր տղաներից ենք ուզում ծաղիկներ ստանալ:

Մեր տղաները գտնվում են Ադրբեջանի բանտերում ու այս կառավարությունը ոչինչ չի անում նրանց բերելու համար, մեզ անընդհատ ստում են, խաբում են, թե ինչու չեն աշխատում, դե վրիպակ է եղել: Այս վրիպակների պատճառով մենք այսօր ենք ընկել:

Այս լուռ ակցիան նրա համար է, որ հայ մայրը արցունքն աչքերին, ցավն ու տառապանքը է սրտում, սպասում է իր որդու վերադարձին։ Մեզ համար չկան տոներ։

Մենք մարտի 8-ին էլ էինք այստեղ, ապրիլի 7-ին էլ, մենք Նոր տարին եկեղեցում ենք նշում: Մեզ համար չկա ուրախություն, մեր ճակատագրերը, մեր երեխաների ճակատագրերը խեղաթյուրել են: Հանուն հայ ազգի գնացել, կռվել են ու այսօր ոչինչ չեն անում նրանց վերադարձնելու համար, հասկանու՞մ եք։ Ո՞նց ապրի այս մայրը, ո՞նց հանգիստ մնա իր տան մեջ, երբ չգիտի իր որդին ինչ վիճակում է»,- լրագրողների հետ զրույցում նշեց ծնողներից մեկը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Նմանատիպ նյութեր

Մեր կառավարությունը զոհվածների արյունը չի արժևորում, չի հարգում մարդկանց կորուստը. Քասախի բնակիչ

Պռոշյան և Քասախ համայնքների բնակիչները փակել էին Երևան մտնող մայրուղին՝ պահանջելով երթուղուց չհանել 25 և 59 համարների ավտոբուսները, որոնք երկու գյուղերը կապում են մայրաքաղաքին: Բողոքի ակցիաները սկիզբ են առել դեռևս ապրիլի 5-ից։ Վերոնշյալ...

ԱԱԾ-ն Yerevan.Today-ի 5 հարցից 4-ին չի պատասխանել, 5-րդ հարցին էլ պատասխանը գրեթե չի վերաբերում

ԱԱԾ-ն Yerevan.Today-ի 5 հարցից 4-ին չի պատասխանել, 5-րդ հարցին էլ պատասխանը գրեթե չի վերաբերում

Yerevan.Today-ը օրերս պարզել էր,  որ Արցախի Հանրապետության պետական կառույցների պաշտոնական կայքէջերը՝ Nankr.am-ը (ԱԺ), Nkr.am-ը (ԱԳՆ), Nkrgov.am-ը (Կառավարություն), Milnkr.am-ը (ՊԲ) և այլն, այլևս չեն գործում։ Արցախի տեղեկատվական շտաբից Yerevan.Today-ին հայտնել էին, որ...

Սենց նիստ վարելը, սենց օրակարգ ունենալը խայտառակություն է. Սամվել Հակոբյան

Սենց նիստ վարելը, սենց օրակարգ ունենալը խայտառակություն է: Այս մասին Երևանի ավագանու նիստում ասաց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը: «Սա ժողովրդավարության, թափանցիկության, բոլոր էդ սիրուն, պուպուշ, դեմոկրատ բառերի,...

ՔՊ-ն փորձում է մոլորեցնել հանրությանը․ Սա փաստերի խեղաթյուրում է․ Քրիստինե Վարդանյան

ՔՊ-ն փորձում է մոլորեցնել հանրությանը․ Սա փաստերի խեղաթյուրում է․ Քրիստինե Վարդանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Հիմա էլ ՔՊ-ն փորձում է մոլորեցնել հանրությանը՝ պնդելով, թե իբր Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք արդեն իսկ գոյություն ունի և մեր առաջարկած օրինագիծը «անիմաստ» է։ Սա...

Այդ բզեզի բունը մի քանդեք, մի կպեք՝ ով որտեղ է եղել, ինչ դիրքերում է եղել. Մանուկ Սուքիասյան

Դե բնական է, ճշմարտությունը նյարդեր է ջղաձգում, մարդիկ չգիտեն էլ ինչ կարգի, ինչ ձայներ հանեն, ինչ  ձևով իրենց վերահսկողությունը կորցնեն: Այս մասին իր ելույթում ասաց  Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը՝...