Մենք մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում պատգամավոր Դավիթ Գալստյանին․ Արցախի ԱԺ

28 Հունիսի, 2025

Արցախի Հանրապետության Ազգայի ժողովի խմբակցությունների հայտարարությունը․

2025 թվականի հունիսի 25-ին Հայաստանում իրականացված մասսայական ձերբակալությունների արդյունքում կալանավորվել է նաև Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը։ ՀՀ դատարանի որոշմամբ վերջինիս նկատմամբ կիրառվել է երկամսյա կալանք, ինչի հետևանքով նա այս պահին գտնվում է անազատության մեջ։
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները խստորեն դատապարտում են իշխանության կողմից իրականացվող ցանկացած դրսևորում, որի հիմքում ընկած են քաղաքական դրդապատճառներ, որոնք միանշանակորեն հակասում են ժողովրդավարության սկզբունքներին և խաթարում են համահայկական համերաշխության և փոխվստահության հնարավորությունը։
Դավիթ Գալստյանը երկար տարիներ իր գործունեությունն իրականացրել է բացառապես Արցախի Հանրապետության օրենսդիր մարմնի շրջանակում՝ հետևողականորեն պաշտպանելով արցախցիների շահերը և գործելով ի նպաստ հայ ժողովրդի հավաքական շահերի։
2023 թվականին բռնի տեղահանության արդյունքում տեղափոխվելով Հայաստան՝ Դավիթ Գալստյանը շարունակել է իր մասնագիտական գործունեությունը՝ մնալով հավատարիմ ժողովրդավարական և ազգային արժեքներին։ Ուստի Գալստյանի գործունեությունն իրականացվել է բացառապես օրինական դաշտում, չի պարունակել և չէր կարող պարունակել որևէ գործողություն, որը կարող էր դիտարկվել որպես սպառնալիք Հայաստանի Հանրապետության պետականության համար։
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները իշխանությունների քաղաքական մոտիվացված այս քայլը դիտում են որպես փորձ՝ լռեցնելու Արցախի օրինական ներկայացուցիչներին։ Մենք մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում պատգամավոր Դավիթ Գալստյանին և հայտարարում, որ հետևելու ենք նրա շուրջ զարգացող գործընթացների օրինականությանը՝ պահանջելով դադարեցնել նման քաղաքական հետապնդումների գործելաոճը։
«Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցություն
«Միասնական հայրենիք» խմբակցություն
«Արդարություն» խմբակցություն
«ՀՅ Դաշնակցություն» խմբակցություն
«Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցություն
27.06. 2025թ
Երևան

Նմանատիպ նյութեր

Մինչ Սահմանադրական դատարանը քննում է ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումները, ՔՊ-ում պաշտոնակռիվ է

Մինչ Սահմանադրական դատարանը քննում է ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումները, ՔՊ-ում պաշտոնակռիվ է

Ազգային ժողովի փոխնախագահների պաշտոնների համար պայքարն այսօր երեկոյան կհանգուցալուծվի: «Ազատության» տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունն այսօրվա նիստում փակ, գաղտնի քվեարկությամբ որոշում կկայացնի: Խորհրդարանի երկու փոխխոսնակների...

Մոսկվայում չեն հասկանում, թե ինչու Հայաստանը չի անցկացնում հանրաքվե ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի հարցով. Գալուզին

Մոսկվայում չեն հասկանում, թե ինչու Հայաստանը չի անցկացնում հանրաքվե ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի հարցով. Գալուզին

ԵԱՏՄ անդամների համար անընդունելի է այն իրավիճակը, երբ Հայաստանն իր օրենսդրության մեջ ամրագրում է ԵՄ-ին անդամակցելու մտադրությունը՝ շարունակելով օգտվել Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու բոլոր բարիքներից և առավելություններից: Այդ կապակցությամբ Մոսկվայում ոչ...

Քիմիայի միասնական քննության թեստը առաջացրել է խորը մտահոգություններ և լուրջ հիասթափություն. դիմել են ԿԳՄՍՆ-ին

Քիմիայի միասնական քննության թեստը առաջացրել է խորը մտահոգություններ և լուրջ հիասթափություն. դիմել են ԿԳՄՍՆ-ին

«2026 թվականի հունիսի 26-ին անցկացված քիմիայի միասնական քննության թեստը առաջացրել է խորը մտահոգություններ և լուրջ հիասթափություն դիմորդների, ուսուցիչների և ծնողների մոտ։ 2026 թվականի հունվար–փետրվար և հունիս ամիսներին անցկացված քիմիայի միասնական քննությունների թեստերի...

Թուրքիայից շարունակում են քննադատել Իսրայելի որոշումը՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին

Թուրքիայից շարունակում են քննադատել Իսրայելի որոշումը՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության ղեկավար Բուրհանեթթին Դուրանը քննադատել է Իսրայելի իշխանությունների որոշումը՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ։ «Այն, որ Իսրայելի ղեկավարությունը, որն իրականացրել է 21-րդ դարի ամենադաժան կոտորածն՝...