Մենք մաշեցրել ենք այս իշխանությանը և դաշտ ենք մաքրել այլ քաղաքական ուժերի համար․ Ռոբերտ Քոչարյան

8 Մարտի, 2026

«2021 թվականին շատ մեծ խումբ մարդիկ մեզ վստահել են, մեզ աջակցել են, որ իշխանափոխություն իրականացենք։ Ցավոք, բավարար ձայներ չենք ստացել դա իրականացնելու համար։ Այս տարիներին փողոցային պայքար ենք տվել, Ազգային Ժողովում մեր բաժին կռիվն ենք տվել, բայց արդյունքում չի ստացվել դեռ փոփոխություն իրականացրել։ Ու դա, ինչ-որ տեղ անխուսափելիորեն, որոշ մարդկանց մոտ հիասթափություն ա առաջացրել, այդ թվում՝ մեր նկատմամբ, որ՝ տրամադրված գնացել ենք կռվի, բայց դեռ չենք հաղթել,- «Մեծ  քաղաքականություն փոդքասթի ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանը և դիմելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ ավելացրեց,- Ես ուզում եմ, որ դուք էլ այդ մեսիջը տաք այդ մարդկանց, հիմա ի՞նչ ենք անելու, որ իրական փոփոխություն լինի, այսինքն՝ զրույց այն մարդկանց հետ հատկապես, ովքեր ինչ-որ տեղ հուսահատված են, ինչ-որ տեղ հիասթափված են։ Այդ զրույցը շատ կարևոր է»։

Երկրորդ նախագահի արձագանքը հետևյալն էր․ «Նայեք, իրականում մենք ստանձնեցինք այդ պարտավորությունը՝ նաև ծավալել փողոցային պայքար։ Կոպիտ ասած՝ մեր ընդդիմադիր կարգավիճակին մի մեծ բոնուս մենք ինքներս շալակել ենք, որ այս հարցը մենք պետք է լուծենք, մինչև հաջորդ ընտրությունները։ Մենք փողոցային պայքարով՝ և՛ նախաձեռնելով, և՛ այլ փողոցային պայքարների մեջ ակտիվ մասնակցելով, մենք մաշեցրել ենք այս իշխանությանը: Եվ եթե նայում ենք և ուսումնասիրում ենք սոցհարցումները, մոտ մեկուկես-երկու տարի առաջ մոտ 60%-ը չկողմնորոշված էին, նույնիսկ մեկ տարի առաջ։ Դրանց մի զգալի մասը նրանք են, ովքեր հիասթափվել են ՔՊ-ից, բայց դեռ չեն կողմնորոշվել, թե ում համար գնան քվեարկեն։ Հիմա այդ տոկոսը բավական փոքր է, մոտ 25-30% է:

Սենք դաշտ ենք մաքրել այլ քաղաքական ուժերի համար՝ միգուցե նաև որոշ չափով մաշեցնելով ինքներս մեզ։ Բայց մենք դաշտ ենք բացել ուրիշների համար, և լավ է, որ կան ուրիշները:

Առաջ խորհրդարան հանգիստ անցնում էին 5-6 կուսակցություն: Հինգ-վեց միավոր մտնում էին խորհրդարան։ Հիմիկվա 3-ը նորմալ չէ։ Այդ երեքից մեկն էլ բոնուսով է անցել, ոչ թե տոկոս հաղթահարած շեմը։ Համարենք, որ մեր փողոցային պայքարը, մեր այս ջանքերը հիմա լավ հնարավորություն է ստեղծել իշխանափոխության՝ որոշ չափով մեր մաշեցման գնով։

Հիմա մենք պետք է փորձենք ներկայանալ, թե մենք ով ենք․ մեզ ճանաչում են, բայց կա ևս մեկ հանգամանք։ Նայեք, բոլորը գալիս են տարբեր ծրագրերով․ ես ծանոթանում եմ այդ ծրագրերին, լավն են, լավ խոստումներ կան, սիրուն ձևակերպված, նաև ներկայացված են բավական սիրուն և հիմնական հարցը՝ իսկ ո՞վ կարող է դա անել․ մարդ, որն արդեն ապացուցել է որ կարող է դա անել, ընդունակ է, քաղաքական թիմ, որն ապացուցել է, որ պայքարող է, թե՞ լրիվ նոր մարդիկ, որոնք այդ ցանկությունն ունեն, բայց դեռ չունեն փորձ և դեռ որևէ պրակտիկ տեսանկյունից, քաղաքական պայքարի մեջ չեն դրսևորվել։ Մենք պետք է դիրքավորենք մեզ որպես մի քաղաքական ուժի և ես ինքս՝ որպես մի առաջնորդ, որն ընդունակ է, արել է մի երկու անգամ, ճգնաժամային իրավիճակում բավական լուրջ հաջողությունների հասել է և կարող է դա անել երրորդ անգամ: Սա մեր մեսիջը պետք է լինի մեր ընտրողներին։

Եվ նաև ընդունում եմ Ձեր ասածը, մենք որոշակի գին ենք տալիս մեր անզիջում պայքարի համար: Այս ընթացքում չի լինում, որ երկու հոգի պայքարեն, մեկը այդ պայքարի ընթացքում ուժեղանա, այն մյուսը լրիվ կորի։ Հիմնական հարվածները մենք ենք ստացել այս ամբողջ հինգ տարվա ընթացքում, և սա հետևանքներն են։

Ստեղծված իրավիճակում կա յուրահատկություն․ վերջին մամուլի ասուլիսի ժամանակ ես մոտավորապես փորձեցի այդ յուրահատկության մասին խոսել․ ձևավորում են ավելի խոշոր միավորներ, մտնում են քաղաքական պայքարի մեջ, և մենք ինչ-որ տեղ վերադառնում ենք այն իրավիճակին, երբ առնվազն 4-5 ընդհանուր միավոր կարող են մտնել խորհրդարան։ Բայց սա նաև նշանակում է հետևյալը՝ տարբեր սոցիալական շերտերի վրա ազդեցություն․ սա նշանակում է, որ ամեն մի այդ միավորը փորձելու է, ազդելով իր ընտրազանգվածի վրա, մոբիլիզացնել այդ ընտրազանգվածը՝ քվեարկելու համար: Եվ սա նշանակում է, որ հետագայում, եթե ձևավորվի (դժվար թե մեկ կուսակցություն կարողանա 50 պլյուս հավաքի, այսօր, այս պահին դա ուղղակի չի երևում) որոշակի կոալիցիա, ավելի լայն շերտերի հայացքները ներկայացնող կոալիցիա կլինի խորհրդարանում»:

Մանրամասն՝ տեսանյութում։

Փոդքասթն ամբողջությամբ՝ այստեղ։

Նմանատիպ նյութեր

Չինաստանի առաջնորդը խոսել է Իրանում պատերազմի ավարտի անհրաժեշտության մասին

Չինաստանի առաջնորդը խոսել է Իրանում պատերազմի ավարտի անհրաժեշտության մասին

Պեկինում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ընթացքում Չինաստանի առաջնորդը նշել է, որ Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն՝ ընդգծելով խաղաղության հասնելու համար բանակցությունների առանձնահատուկ կարևորությունը։ Գրում է...

Դատական հայցեր են ներկայացվելու բոլոր այն ՔՊ-ականների դեմ, որոնք ապատեղեկատվություն են տարածել․ խոսնակ

Դատական հայցեր են ներկայացվելու բոլոր այն ՔՊ-ականների դեմ, որոնք ապատեղեկատվություն են տարածել․ խոսնակ

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Զգուշացում փոքրիկ խմբակի անդամներին, որոնք ամենօրյա ռեժիմով սուտ, կեղծիք ու ապատեղեկատվություն են տարածում «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան»...

Արևմուտքն աստիճանաբար սթափվում է Փաշինյանի կործանարար գործելաոճից․ Ռոբերտ Ամստերդամ

Արևմուտքն աստիճանաբար սթափվում է Փաշինյանի կործանարար գործելաոճից․ Ռոբերտ Ամստերդամ

Արևմուտքն աստիճանաբար սթափվում է Փաշինյանի կործանարար գործելաոճից։  Այս մասին գրել է միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը։ «Հեղինակավոր միջազգային լրատվամիջոցներից մեկում՝ Foreign Policy-ում հրապարակված հոդվածի հայերեն թարգմանությունը՝ ստորև. Արդյոք...

Գյումրին ազատվելու է տնակներից, սկսած գործը նորից վերջացնելու է նախագահը․ Կարեն Սիմոնյան

  «Մեզանից յուրաքանչյուրը դեմ է այս իշխանության վարած քաղաքականությանը, որովհետև իրենք սերմանում են անհայրենիքություն, անթասիբություն։ Իրենց յուրաքանչյուր խոսք ի վնաս Հայաստանի և ի վնաս հայի տեսակի է։ Հայաստանը կիշխանազրկենք իրենց...

Փաշինյանը խոստանում է ընտրվելու դեպքում դարձյալ բիզնես խլել

Փաշինյանը խոստանում է ընտրվելու դեպքում դարձյալ բիզնես խլել

Շատ շուտով Գագիկ Ծառուկյանի բիզնես ողնաշարը` Արարատի ցեմենտի գործարանը, լինելու է պետական և պատկանելու է Հայաստանի Հանրապետությանը։ Այս մասին քարոզարշավի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Նա պնդում է, թե «Գուլոյան–Ծառուկյան մաֆիայի մախինացիան բացահայտվել է», և ՀՀ...