Մեղադրյալը, դատարան չներկայանալով, չի խախտել իր նկատմամբ կիրառված խափանման միջոցը. Արթուր Ղամբարյան

15 Հուլիսի, 2025

Իրավագիտության պրոֆեսոր, ՀՀ Քննչական կոմիտեի նախկին փոխնախագահ Արթուր Ղամբարյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Կարծիք` ութ ամսեկան երեխայի մորը կալանավորելու իրավաչափության մասին

Հրապարակված դատական ակտից պարզվել են հետևյալ հանգամանքները.

1) երեխայի մայրը՝ մեղադրյալը, դրսևորել է ոչ իրավաչափ վարքագիծ՝ չի կատարել դատարան ներկայանալու պարտականությունը։ Նման դեպքերում, սովորաբար, կիրառվում է դատավարական սանկցիա՝ վարույթն իրականացնող մարմին հարկադրաբար ներկայացնելը, որը ենթադրում է ազատությունից փաստացի զրկելը, ըստ անհրաժեշտության՝ հարկադրաբար բնակարան մուտք գործելը, ֆիզիկական ուժի գործադրմամբ անձին վարույթն իրականացնող մարմին ներկայացնելը (տե՛ս Ղամբարյան Ա․, Իսրայելյան Շ․ Քրեադատավարական սանկցիաները (գիտագործնական մեկնաբանություններ)։ Եր․։ Տիգրան Մեծ, 2022)։

Սույն գործով որոշում է կայացվել մեղադրյալին հարկադրաբար ներկայացնելու մասին (դատավարական սանկցիա), սակայն մեղադրյալը դատարան չի ներկայացվել, քանի որ ըստ դատական ակտի՝ «չի հայտնաբերվել իր բնակության հասցեում (տան դուռը գտնվել է փակ վիճակում), իսկ ոստիկանության ծառայողի հետ հեռախոսազրույցի ընթացքում մեղադրյալը հայտնել է, որ իրեն չանհանգստացնեն, և ինքը չի պատրաստվում ներկայանալ դատարան»։

Ինչպես նշվեց, անձին հարկադրաբար ներկայացնելու որոշման կատարումը ենթադրում է հարկադրանքի կիրառում, այդ թվում՝ ֆիզիկական հարկադրանքի կիրառում, որի արդյունքում անձը պետք է հարկադրաբար ներկայացվի դատարան։ Անհավանական է, որ այս գործով պետությունն փաստացի ընդունում է, որ անկարող է եղել խախտում թույլ տված կնոջը հարկադրաբար դատարան ներկայացնել։

Այս գործով ՀՀ ոստիկանությունը, կարծես, իրականացրել է ոչ թե ոստիկանական, այլ «փոստային առաքողի» գործառույթ։ Եթե ՀՀ ոստիկանությունը իրապես կամք դրսևորեր կատարելու դատարան հարկադրաբար ներկայացնելու որոշումը և կիրառելու օրենքով նախատեսված իր ոստիկանական գործիքակազմը, այդ թվում՝ հարկադրաբար բնակարան մուտք գործելը և մեղադրյալին դատարան ներկայացնելը (նման գործողություններին մենք ականատես ենք լինում քաղաքական բնույթի գործերով), ապա հարցը, ամենայն հավանականությամբ, կալանքին չէր հասնի։

2) Մեղադրյալը, դատարան չներկայանալով, չի խախտել իր նկատմամբ կիրառված խափանման միջոցը, քանի որ նրա նկատմամբ՝ որպես խափանման միջոց, կիրառվել է ՀՀ-ից բացակայելու արգելքը, որն ընտրվում է, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ մեղադրյալը կարող է դիմել փախուստի` օգտագործելով անձը հաստատող փաստաթուղթ։

Սույն գործով մեղադրյալը չի դիմել փախուստի, այլ՝ չի ներկայացնել դատարան։ Դրանք տարբեր խախտումներ են։ ՀՀ ՔրԴՕ-ի 117-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ վարույթն իրականացնող մարմինն անհրաժեշտության դեպքում իր իրավասության սահմաններում միջոցներ է ձեռնարկում այլ՝ առավել պիտանի խափանման միջոց կիրառելու համար, եթե մեղադրյալը ԽԱԽՏՈՒՄ Է ԻՐ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎԱԾ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ։ Շեշտենք՝ այս պարագայում «բացակայելու արգելք» խափանման միջոցը չի խախտվել (նա փախուստի չի դիմել), ուստի անտեղի է այս նորմի վկայակոչմամբ խոսել խիստ խափանման միջոց կիրառելու անհրաժեշտության մասին։

3) Նույնիսկ, եթե դատարանը որոշել էր այս խախտման հիմքով կիրառել խիստ խափանման միջոց, ապա համաչափության սահմանադրական սկզբունքը պահանջում էր ընտրել պիտանի և անհրաժեշտ միջոցը, ինչը նշանակում է պետք է ընտրել եղած պիտանի խափանման միջոցներից ամենամեղմը։

Սույն գործով, ըստ հրապարակված նյութի, չի քննարկվել վարչական հսկողություն խափանման միջոցի կիրառման հարցը, որը, տնային կալանքի համեմատությամբ, ավելի մեղմ միջոց է։

4) Դատական ակտի պատճառաբանությունից ստեղծվում է այնպիսի տպավորություն, որ դատարանը և հանրային մեղադրողը «նեղվել են» մեղադրյալի ոչ պատշաճ վարքագծից և նրա գնահատականներից։ Մեղադրյալի նման վարքագիծն, անկասկած, անթույլատրելի է և դրա համար նա պետք է ենթարկվի դատավարական պատասխանատվության։ Սակայն, ոչ բռնի հանցագործությանը՝ թարգմանության կատարելու եղանակով ենթադրաբար հանցակցելու գործով ութ ամսեկան երեխայի առկայությունն այն կարևոր գործոնն էր, որը պետք է ստիպեր դատարանին ծայրահեղ ռեպրեսիվ միջոց ընտրելուց առաջ ղեկավարվել ոչ թե «նեղվածության» իռացիոնալ, զգայական շարժառիթներով, այլ ՀՀ Սահմանադրության մեջ ներդրված արժեքներով։

Մի մոռացե՛ք «հաց բերողի» կալանքի գործը ․․․

Նմանատիպ նյութեր

16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում․ կան վիրավորներ

16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում․ կան վիրավորներ

Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13։20-ի սահմաններում Գեղհովիտ բնակավայրի 5-րդ փողոցում Գեղարքունիքի մարզի բնակիչ 16-ամյա Ա․ Գ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ապառաժ քարերին և գլխիվայր հայտնվել երթևեկելի...

Գեղարոտում ուժգին քամու հետևանքով տապալվել են էլեկտրասյուներ, վնասվել են գազախողովակներ

Գեղարոտում ուժգին քամու հետևանքով տապալվել են էլեկտրասյուներ, վնասվել են գազախողովակներ

Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում ուժեղ քամու, անձրևի, կարկուտի ու կայծակի հետևանքով Ծաղկահովիտ խոշորացված համայնքի Գեղարոտ բնակավայրում ավերածություններ են տեղի ունեցել։ Ինչպես տեղից հայտնում է...

Միրզոյանը Ռիգա է մեկնում

Միրզոյանը Ռիգա է մեկնում

Սեպտեմբերի 6-7-ը ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ռիգայում: Այդ մասին հայտնում են ԱԳՄԱՆ-ից։ Սեպտեմբերի 7-ին կայանալու է նախարար Միրզոյանի հանդիպումը Լատվիայի ԱԳ նախարար Բայբա Բրաժեի հետ, որից հետո նախարարները...

ԵՄ-ի դատարկ խոստումները չեն փոխարինի ՌԴ իրական շուկային․ Օվերչուկ

ԵՄ-ի դատարկ խոստումները չեն փոխարինի ՌԴ իրական շուկային․ Օվերչուկ

Երևանի՝ արտահանումը այլընտրանքային արտաքին շուկաներ վերաուղղելու փորձերը էական արդյունքներ չեն տվել, և Հայաստանի համար առանցքային տնտեսական գործընկերը շարունակում է մնալ ռուսական շուկան։ Այս մասին «Вести» տեղեկատվական ծառայության լրագրող Պավել Զարուբինին տված...

Հայաստանը չի պատրաստվում ճանաչել Սոմալիլենդի անկախությունը․ ԱԳՆ

Հայաստանը չի պատրաստվում ճանաչել Սոմալիլենդի անկախությունը․ ԱԳՆ

Հայաստանը չի պատրաստվում ճանաչել Սոմալիլենդի անկախությունը։ Այս մասին Sputnik Արմենիա-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունից։ Ավելի վաղ ամերիկացի հայտնի վերլուծաբան Մայքլ Ռուբինը «The Armenian Mirror-Spectator»-ի համար...