Մայրիկիս պապը Նժդեհի պայքարի մասնակիցն էր․ Նարեկ Կարապետյան

25 Դեկտեմբերի, 2025

Այս գիրքը գրել է Ադրբեջանի ներքին գործերի նախարարներից մեկի՝ Հեյդարովի հայրը։

Գրքում պատմվում է, թե ինչպես են ադրբեջանցիները փորձում գրավել Զանգեզուրը, և ինչպես է տեղի հայ ժողովուրդը վռնդում նրանց իր հողից։ Իհարկե, հայերին ներկայացնում են որպես ազգայնական, դաժան ու վրիժառու մարդիկ։ «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը գրում է․

«Այս գիրքը իմ ընտանիքի պատմության մեջ կարևոր դեր ունի։

Գրքում գրվում է Հայրապետ Մարությանի մասին, որն իր գյուղում՝ Սյունիքի Տեղ գյուղում, դիմավորել է Գարեգին Նժդեհին և եղել նրա պայքարի ընկերը։ Հեղինակի խոսքով՝ նա «հայ ազգայնական» էր։

Հայրապետ Մարությանը մայրիկիս պապիկն է, ում չեն տեսել ո՛չ մայրս, ո՛չ տատս։

Սովետական շրջանում նրան ենթարկել են ռեպրեսիաների՝ Նժդեհի պայքարի մասնակից լինելու համար։ Տատս՝ Հասմիկը, չի հիշում իր հորը և մեծացել է առանց հոր՝ եղբայրների խնամքի տակ։

Մի քանի օրից Նժդեհի ծննդյան օրն է, և երբ լսում եմ այս երգը, ինչ-որ շատ անձնական բան է հիշեցնում՝ իմ պատմությունը։

Արազ ափին, ծնված ընկեր,

Էն Արազին մենք մատաղ,

Մութ բանտերում, տանջված ընկեր,

Սուրբ տանջանքիդ մենք մատաղ»,- նշել է Նարեկ Կարապետյանը։

Նմանատիպ նյութեր

Ավտովթար՝ Կոտայքի մարզում. տուժածներ կան

Ավտովթար՝ Կոտայքի մարզում. տուժածներ կան

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13:10-ի սահմաններում Իջևան Սևան Երևան ավտոճանապարհի 131 կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել թույլատրելի հատվածում կայանված...

«Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանը պատրաստ է դրանք ցույց տալ յուրաքանչյուր դիվանագետի». Արա Խզմալյան

«Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանը պատրաստ է դրանք ցույց տալ յուրաքանչյուր դիվանագետի». Արա Խզմալյան

«Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան», - «Ազատության» փոխանցմամբ՝ նշել է  Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանն, արձագանքելով նախօրեին Հիքմեթ Հաջիևի կողմից Գանձասարի Մատենադարանում հայկական գրքերի դատարկ էջերի ցուցադրությանը: Արա Խզմալյանի փոխանցմամբ՝ որևէ բնօրինակ երբևէ չի...

Ռուսաստանը հետևողականորեն գնում է իր նպատակների իրականացման ուղղությամբ. Պեսկով

Ռուսաստանը հետևողականորեն գնում է իր նպատակների իրականացման ուղղությամբ. Պեսկով

Արևմտյան վերլուծաբանների և մասնագետների համար ակնհայտ է դառնում, որ Ռուսաստանը հետևողականորեն գնում է իր նպատակների իրականացման ուղղությամբ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Նախկինում նույնպես մեծ մոլորություն էր...

Իշխանական շրջանակներում իրավիճակը բավական լարված է. «Արմլուր»

Իշխանական շրջանակներում իրավիճակը բավական լարված է. «Արմլուր»

«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ երկարատև քննարկումներից հետո իշխանության վերնախավում, կարծես թե, որոշում է կայացվել Կոտայքի մարզպետի թեկնածուի հարցում։ Մեր տեղեկություններով՝ իշխանությունը կանգ է առել ՏԿԵ փոխնախարար Առնակ Ավետիսյանի թեկնածության...

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սեպտեմբերի 14-18-ին Արարատյան դաշտում և Երևանում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։...