Մայր Աթոռում վաղ առավոտից զուգահեռ երկու ժողով է ընթանում

28 Նոյեմբերի, 2025

Մայր Աթոռում վաղ առավոտից միաբանների ժողով է, որի օրակարգում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած եպիսկոպոսների հարցն է, ըստ ամենայնի, քննարկվում է նրանց կարգալույծ անելու հարցը։ Նշենք, որ միաբանների ժողովին զուգահեռ նաև Եպիսկոպոսաց ժողով է։

Հիշեցնենք՝ երեկ տարածվեց եպիսկոպոսների ու արքեպիսկոպոսների ստորագրությամբ հայտարարություն, որով վերջիններս Վեհափառ Հայրապետից պահանջում էին, որ Արշակ Սրբազանը լքի Մայր Աթոռը։ Ըստ այդ հայտարարության՝ փորձաքննությամբ հաստատվել է Արշակ Սրբազանի մասնակցությամբ տեսանյութերի իսկությունը։ Այդ հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը հանդիպման հրավիրեց փաստաթղթի տակ ենթադրաբար ստորագրած սրբազաններին։ Հանդիպումը կայացավ նույն օրը, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանը «շնորհակալություն» հայտնեց իր հետ հանդիպած եպիսկոպոսներին՝ «սկզբունքային դիրքորոշման» համար։

Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել են Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը, Տեր Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Տեր Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը, Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։
Հատկանշական է, որ այս հանդիպումը տեղի է ունեցել Մայր Աթոռի հայտարարությունից հետո։

Նմանատիպ նյութեր

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 32 տրանսպորտային միջոց

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 32 տրանսպորտային միջոց

Նոյեմբերի 9-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել են տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ բազմաթիվ ահազանգեր։ Դեպքերը գրանցվել են Երևանում, Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում։ Տրանսպորտային...

Իրանի պարագան լավագույն օրինակներից է, թե ինչպես պետք է ստեղծել և կիրառել անզուգաչափ պայքարի գործիքակազմեր․ Ոսկանյան

Իրանի պարագան լավագույն օրինակներից է, թե ինչպես պետք է ստեղծել և կիրառել անզուգաչափ պայքարի գործիքակազմեր․ Ոսկանյան

Այժմ շատերը չեն հիշում, որ Իրանի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի նպատակներից մեկը թե՛ Իսրայելի վարչապետի և թե՛ ԱՄՆ-ի նախագահի կողմից հայտարարվում էր Թեհրանում իշխանության տապալումը կամ իրենց եզրույթով՝ «վարչախմբի փոփոխությունը»։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան...

Մասիսում հայ-իրանական «դեբոշ» է եղել․ «Հրապարակ»

Մասիսում հայ-իրանական «դեբոշ» է եղել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մասիս քաղաքի Դարբնիկ բնակավայրում որոշ ժամանակ առաջ մեծ դեբոշ է եղել գյուղում բնակություն հաստատած երկու իրանցիների եւ մեկ հայի միջեւ: Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, միմյանց հայհոյել, քաշքշել, հարվածել են: Երկաթյա շղթաներ, մահակներ,...

ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել տեղեկատվական արտահոսքերը․ «Ժողովուրդ»

ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել տեղեկատվական արտահոսքերը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովի աշխատակազմում մեկնարկած ծառայողական քննության հետևում, հնարավոր է, շատ ավելի լուրջ պատմություն է թաքնված, քան պարզապես պաշտոնյայի աշխատանքային պարտականությունների կատարման...

Պետական ընտրակաշառքի բաժանման նոր փուլ ենք մտնում․ «Հրապարակ»

Պետական ընտրակաշառքի բաժանման նոր փուլ ենք մտնում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ թաղման նպաստի գործող կարգը կմնա անփոփոխ։ Հիշեցնենք, որ իշխանությունը մտադիր էր չեղարկել 200 հազար թաղման նպաստը՝ թողնելով միայն անապահով խավի համար։ Չնայած տեւական ժամանակ է՝ աղմուկ է բարձրացել, սակայն իշխանությունը...