Մայր Աթոռում տեղի ունեցած խուլիգանության դեպքով դատարանը պարտավորեցրել է քրեական վարույթ նախաձեռնել. փաստաբան

27 Ապրիլի, 2026

Փաստաբան Արա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մայր Աթոռում տեղի ունեցած խուլիգանության դեպքով դատարանը պարտավորեցրել է քրեական վարույթ նախաձեռնել.
Ինչպես հիշում եք, 2025 թվականի դեկտեմբերի 17-ին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման գնացած 10 եպիսկոպոսները հայտարարություն էին տարածել, որով կոչ էին արել քաղաքացիներին 2025 թվականի դեկտեմբերի 18-ին, ժամը 17:00-ին միանալ իրենց՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և պահանջել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականը:

Դեկտեմբերի 18-ին Նիկոլ Փաշինյանի հրահրած հրաժարականի գործողության համար ներկայացած անձինք Մայր Տաճարի մոտ դրսևորել էին խուլիգանական վարքագիծ:
Այդ ամոթալի դեպքի կապակցությամբ հաղորդում էր ներկայացվել, որի քննարկմամբ քննչական մարմինը որոշել էր քրեական վարույթ չնախաձեռնել: Դատախազությունը մերժել էր քննչական մարմնի այդ ապօրինի դիրքորոշման դեմ ներկայացված բողոքը:

Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Սերժ Ռուշանյան) որոշել է բավարարել բողոքը՝ վարույթի հանրային մասնակիցներին ՊԱՐՏԱՎՈՐԵՑՆԵԼՈՎ ՆԱԽԱՁԵՌՆԵԼ ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ և իրականացնել նախաքննություն:
Դատարանն արձանագրել է, որ որ վարույթ չնախաձեռնելու հետևանքով ենթադրյալ հանցանքի կապակցությամբ չեն ձեռնարկվել ողջամիտ քայլեր, որոնք օբյեկտիվ դիտորդին համոզիչ կերպով հնարավորություն կընձեռեին լիարժեք պատկերացում կազմել դեպքի իրական հանգամանքների վերաբերյալ, հետևաբար՝ վարույթի հանրային մասնակիցների կողմից կայացված վարութային ակտերը հիմնավոր չեն:

Դատարանն արձանագրել է նաև, որ հաղորդմամբ ներկայացված տվյալներն առ այն, որ անձը «2025 թվականի դեպտեմբերի 18-ին բարձրանալով Մայր Տաճարի սյուների վրա, ագրեսիվ վարքով փորձել էր ցատկել Մայր Աթոռից դուրս եկող եկեղեցականների թափորի վրա, որի մեջ էր նաև Ամենայն Հայոց Հայրապետը, սակայն հանդիպելով եկեղեցու մուտքի մոտ գտնվող հոգևորականների և հավատացյալների դիմադրությանը, որոնք նրան կոչ էին անում իջնել Մայր Տաճարի պատերի վրայից և հեռանալ այդտեղից, վեճի է բռնվել այդ անձանց հետ: Չկարողանալով իր նպատակին հասնել, Մայր Տաճարի սյան վրայից իջնելու ընթացքում հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով, ընդգծելով սեփական անձի առավելությունը, Տարոն Սափեյանը գոռում է հոգևորականների վրա, ասելով՝ «դու պտի ինձ չասես», այնուհետև թեքվելով դեպի մյուս անձանց, հայհոյում է, ասելով՝ «լսի, այ բ…ի տղա», պարունակում են առերևույթ հանցանքի հատկանիշներ, որին ողջամտորեն կարող է տրվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածին համապատասխանելու նախնական իրավական գնահատական:»:

Դատարանն ընդգծել է, որ «սույն դեպքում էական նշանակություն ունի այն հանգամանքը, թե հաղորդմամբ նշված գործողությունները որտեղ են կատարվել, քանի որ կատարման վայրը խուլիգանության հանցակազմի համար նախնական իրավական գնահատական տալու տեսանկյունից ունի վճռորոշ դեր: Մասնավորապես, հաղորդման մեջ ներկայացված փաստական հանգամանքների վերլուծությունից ակնհայտ է դառնում, որ անձը, բարձրանալով Մայր Տաճարի սյան վրա, սեռական բնույթի հայհոյանք է հնչեցրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` մարդկանց բազմության ներկայությամբ»»:

Նմանատիպ նյութեր

Արդարադատությունը չի՛ կարող ծառայեցվել քաղաքական վրեժխնդրությանն ու նպատակահարմարությանը․ Ռոբերտ Ամստերդամ

Արդարադատությունը չի՛ կարող ծառայեցվել քաղաքական վրեժխնդրությանն ու նպատակահարմարությանը․ Ռոբերտ Ամստերդամ

Օգոստոսի 7-ը հայոց պատմությունը փաստագրող պատմաբանների համար կարող է ձևակերպվել որպես վտանգավոր շրջադարձի օր, գրում է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Որպես միջազգային իրավաբան, որն անկեղծ հարգանքով է վերաբերվում հայ ժողովրդի դարավոր ժառանգությանը, չեմ կարող...

ԲՀԿ անդամները կլինեն Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների դատին․ հաղորդագրություն

ԲՀԿ անդամները կլինեն Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների դատին․ հաղորդագրություն

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամները վաղը՝ ժամը 16:00-ին, կլինեն Վաղարշապատում՝ դատարանի դիմաց՝ հաջակցություն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի և Գերագույն հոգևոր խորհրդի վեց եպիսկոպոսների։ Այս մասին հայտնում են կուսակցության մամուլի ծառայությունից․ «Այս...

Դամասկոսի, Իրաքի և Քյոլնի սրբազան հայրերը կոչ են անում դադարեցնել Եկեղեցու նկատմամբ ճնշումները․ հայտարարություն

Դամասկոսի, Իրաքի և Քյոլնի սրբազան հայրերը կոչ են անում դադարեցնել Եկեղեցու նկատմամբ ճնշումները․ հայտարարություն

Դամասկոսի առաջնորդ Հայր Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է իր, Իրաքի և Քյոլնի սրբազան հայրերի համատեղ հայտարարությունը. «Մենք` Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքոստորագրյալ եպիսկոպոսներս, խոր մտահոգությամբ տեղեկացանք, որ 2026...

Ռուսաստանը կարող է իր քաղաքացիներին խորհուրդ տալ չայցելել Հայաստան․ Մատվիենկո

Ռուսաստանը կարող է իր քաղաքացիներին խորհուրդ տալ չայցելել Հայաստան․ Մատվիենկո

Ռուսաստանը կարող է իր քաղաքացիներին խորհուրդ տալ չայցելել Հայաստան, եթե շարունակվեն ռուս զբոսաշրջիկների ձերբակալությունները։ Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Հայաստանի Ազգային ժողովի նախագահի հետ զրույցում ուշադրություն է հրավիրել...

Եկեղեցու ձայնը լռեցնելու փորձերը խորացնում են բարոյական ճգնաժամը․ Ռումինիայի Հայոց թեմ

Եկեղեցու ձայնը լռեցնելու փորձերը խորացնում են բարոյական ճգնաժամը․ Ռումինիայի Հայոց թեմ

Հայ Առաքելական Եկեղեցու Ռումինահայոց թեմի  առաջնորդ Տաթև եպիսկոպոս Հակոբյանի ուղերձը․ «Դու ո՞վ ես, որ դատում ես Իմ ծառային. կանգնած լինի, թէ ընկած՝ իր Տիրոջ համար է. բայց նա կը կանգնի, որովհետեւ կարո՛ղ է Տէրը նրան կանգուն պահել»։ (Հռոմեացիներին 14:4) Խոր մտահոգությամբ...