Մայր Աթոռից Մասյացոտնի թեմ է բերվել Սուրբ Հովհաննես Մկրտչի սրբազան մասունքը

11 Ապրիլի, 2026

«Այսօր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակը։ Հիշարժան այս օրը նաև Մասյացոտնի թեմի Մխչյան գյուղի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման տարեդարձն է։ Այս առիթով եկեղեցում մատուցվեց ուխտի Սուրբ Պատարագ՝ ձեռամբ Տեր Եզնիկ քահանա Մարդիրյանի»,- հայտնում են Հայ Առաքելական եկեղեցու Մասյացոտմի թեմից.

«Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մասյացոտնի թեմ էր բերվել Սուրբ Հովհաննես Մկրտչի սրբազան մասունքը՝ հավատացյալների օրհնության համար։ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հոգևոր հովվի և ծխական համայնքի հրավերով ուխտավորաբար եկեղեցի էին այցելել թեմի հոգևորականները՝ առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանի գլխավորությամբ, ով և հանդիսապետեց Սուրբ Պատարագը։

Սրբազան արարողության ընթացքում Հայր Սուրբն իր պատգամը փոխանցեց ներկա ուխտավորներին՝ մասնավորապես նշելով.

«Սիրելի՛ ուխտավորներ,

Այսօր Հայոց եկեղեցու տոնացույցով հիշատակման օրն է Սուրբ Հովհաննես Մկրտչի գլխատման՝ դաժան, անգամ՝ գայթակղեցնող մի իրադարձության։ Այն լուսավոր տոնակատարություն չէ, այլ հիշատակ, որը մեզ կանգնեցնում է Ավետարանի ճշմարտության առջև՝ ամբողջապես կյանքի կոչված։

Հովհաննեսը ճշմարտության մարգարե է։ Նա չի փնտրում մարդահաճություն, չի մեղմացնում իր խոսքը, չի խոնարհվում իշխանության առաջ։ Ասում է այն, ինչ արդար է, ճշմարիտ է, անգամ ծանր գին վճարելով։ Մենք գիտենք այդ գինը՝ բանտ, պարտադրված լռություն, և ի վերջո՝ կյանքը։

Նրա մահը պատմության դիպված չէ, այլ անզիջում ու արդարամիտ կյանքի արդյունք, հաստատուն և հավատարիմ կյանքի անխուսափելի հետևանք։ Հովհաննեսը գլխատվում է ոչ թե, որ սխալվում է, այլ, որ ճշմարտությունը բարձրաձայնում է այն պահին, երբ ոչ ոք լսել չէր կամենում։ Եվ սա մեզ դնում է կենսական մի հարցադրման առջև․ ի՞նչ տեղ ունի ճշմարտությունը մեր կյանքում։ Հանուն ճշմարտության ի՞նչ չափով ենք զոհաբերության պատրաստ։

Հովհաննես Մկրտչի գլխատման դրվագում երևում է նաև մեկ այլ կերպար՝ իշխանության տկար ու երկչոտ դեմքը, որ մարմնավորում է Հերովդես արքան։ Նա ճանաչում էր Հովհաննեսի արդարությունը, սիրահոժար լսում նրան, սակայն ի վերջո տեղի է տալիս։ Ընկրկում է մարդկանց կարծիքի, իր հպարտության, պատվազրկվելու իր վախի առջև։ Եվ որպեսզի ուրիշների աչքին թույլ չերևա, գործում է սոսկալի ոճիր։

Այսօր, երբ նայում ենք մեր իրականությանը, հաճախ տեսնում ենք Հովհաննես Մկրտչի կերպարին հակառակ մի պատկեր։ Նրա անվախության ու ճշմարտախոսության փոխարեն՝ հաճախ ընտրում ենք մորթապաշտ վախկոտությունն ու լռությունը, երբ պետք է խոսել և կանգնել ճշմարտության կողմը։ Այսպես մեր հավատը դառնում է պայմանական, իսկ հավատարմությունը՝ ընտրովի։

Հերովդեսի նման երբեմն հասկանում ենք, թե ո՛րն է ճիշտը, արդարը, մարդկայինը, որի համար բայց չենք համարձակվում գին վճարել, հետաձգում ենք, հարմարվում, արդարացնում ինքներս մեզ, որով ենթարկվում ենք միջավայրին, վախենում հանրային կարծիքից, և մեր «փոքր թագավորությունը»՝ մեր դիրքը, մեր հեղինակությունը, մեր անձնային շահը, ավելի ենք կարևորում, քան հանրային իրական բարիքը՝ ճշմարտությունն ու արդարությունը։

Ահա թե ինչու է մեր կյանքում հաճախ հաղթում ոչ թե խիղճը, այլ անզգայությունը, ոչ թե հավատարմությունը, այլ երկչոտ հաշվարկը։ Եվ հենց այստեղ է, որ Հովհաննեսի վկայությունը դառնում է դատաստան մեր ժամանակի համար։

Հովհաննեսի կեցվածքը կոշտ ու ինքնահավան համառություն չէ, այլ պարզ, ամբողջական նվիրում Աստծուն։ Նա իր անձը չի դնում կենտրոնում, չի փնտրում սեփական փառքը, այլ ամբողջ էությամբ մատնանշում է Ուրիշին՝ Փրկչին՝ ասելով․ «Պետք է, որ Նա աճի, իսկ ես նվազեմ» (Հովհ․ Գ 30)։ Հովհաննեսը ձայնն է անձնավորված Խոսքի՝ հավատարիմ իր այդ փառահեղ առաքելության»։

Նմանատիպ նյութեր

Ջրում՝ սնդիկ, թունավորումներ, ժանտախտի վտանգ․ ո՞վ է պատասխան տալու Նանուշյանի ձախողումների համար. «Ժողովուրդ»

Ջրում՝ սնդիկ, թունավորումներ, ժանտախտի վտանգ․ ո՞վ է պատասխան տալու Նանուշյանի ձախողումների համար. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում հանրային առողջության պահպանման և հիվանդությունների կանխարգելման համակարգի աշխատանքը լուրջ հարցեր է առաջացնում։ Նախ՝ Կոտայքի մարզի Բյուրեղավանում արձանագրվեցին աղիքային վարակների զանգվածային դեպքեր, ապա Սյունիքի մարզի Ծավ...

Բաքվի բարբարոսական վարչախումբն իրականում այնչափ էլ կայուն և անպարտելի չէ. Վարդան Ոսկանյան

Բաքվի բարբարոսական վարչախումբն իրականում այնչափ էլ կայուն և անպարտելի չէ. Վարդան Ոսկանյան

«Արհեստածին Ադրբեջանում վերջին տարիների համար աննախադեպ իրավիճակ է»,-գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ շարունակելով. «Դպրոցում կանացի իսլամական հագուստի՝ հիջաբի, արգելքն այս երկրում հանգեցրել է զանգվածային դժգոհության և ցույցերի այնպիսի ալիքի և դրան հետևած որին...

Ինչքան էլ սիրեմ ուսանողների հետ աշխատանքը, ես 80 կամ 100 հազար դրամով չեմ դասախոսի․ քաղաքագետ

Ինչքան էլ սիրեմ ուսանողների հետ աշխատանքը, ես 80 կամ 100 հազար դրամով չեմ դասախոսի․ քաղաքագետ

Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Քանի դեռ Հայաստանում ուսուցիչն ու գիտնականը շարունակում են մնալ ամենախոցելին` թե‘ ֆինանսական, թե‘ սոցիալական ու թե‘ մնացյալ առումներով, մոռացե‘ք հզոր պետություն ունենալու մասին։ Քանի դեռ պարգևավճարները հասնում են առանց այն էլ «փափուկ...

Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

Հոկտեմբերի 11-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16:50-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Սևան-Երևան ավտոճանապարհին  դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և մի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում։ Ինչպես հայտնում է...