Մայր Աթոռը 10 եպիսկոպոսներին կրկին հորդորում է վերադառնալ կանոնական դաշտ

11 Դեկտեմբերի, 2025

Մայր Աթոռը ողջունում է եպիսկոպոսաց կոչը «հարգանքով վերաբերվելու Եկեղեցու նվիրապետական կարգին», նաև նրանց արտահայտված «հավատարմությունը՝ Եկեղեցու կարգին ու կանոններին, ավանդություններին և զինվորյալ միաբանությանը»՝ վերստին հորդորելով դրսևորել այդ գիտակցությունը և վերադառնալ կանոնական դաշտ՝ գործնականում փաստելու «անմնացորդ ուխտը Սուրբ Էջմիածնի հանդեպ»։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից՝ ի պատասխան NEWS.am-ի հարցմանը առ այն, թե ինչպես է վերաբերվում Մայր Աթոռը  10 եպիսկոպոսների  նոր հայտարարությանը Եպիսկոպոսաց ժողովի հետաձգման վերաբերյալ:

«Անշուշտ, ցավալի է, որ հարաբերությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայոց Հովվապետի հետ տասը եպիսկոպոսներն իրենց նախընտրությամբ պահպանում են սոսկ հայտարարությունների միջոցով, իսկ ներկայացվող «խնդիրների» արծարծումը շարունակում ոչ թե եկեղեցական մարմիններում, Հայոց Հայրապետի հետ հանդիպումներում, այլ բոլորովին այլ հարթակներում, բոլորովին այլ, հայտնինպատակադրումներով։

Հարկ է արձանագրել, որ Մայր Աթոռը սպառիչ կերպով բերել է հիմնավորումները եպիսկոպոսաց ժողովի հետաձգման, հանգամանքներ, որոնց ճնշող ներգործության ներքո ակնհայտորեն գտնվում են նաև վերջին հայտնի հայտարարություններիհեղինակ ներկայացող Գերաշնորհ Սրբազան Հայրերը։

Մայր Աթոռը, Ամենայն Հայոց Կաթողիկոսը երբևէ չեն խուսափել որևէ ներեկեղեցական խնդրի շուրջ կառուցողական քննարկումից, ընդհակառակը՝ հիշյալ եպիսկոպոսներին մշտապես առիթ է ընձեռնվել մասնակից դառնալ տարբեր ժողովական մարմինների աշխատանքներին և անգամ քվեարկել Եկեղեցու կյանքում կարևոր վճիռների կայացման գործընթացում։ Ամենքին քաջ հայտնի են նաև մեր ազգային բազմադարյա պատմությամբ հղկված՝ Հայոց Եկեղեցու մոտեցումները ի շահ ազգի եկեղեցի-պետություն առողջ հարաբերությունների կարևորման և կառուցման առնչությամբ, որքան էլ որ այսօր փորձ է կատարվում այդ իրողությունը աղավաղված ներկայացնել»,- նշվում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի պատասխանում։

Նմանատիպ նյութեր

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե «քաղաքակիրթ» մարդկությունը չսթափվի և չհրաժարվի իր սերունդների համար կենսատարածքը, իր տունը բարբարոսաբար ոչնչացնելու մոլուցքից, գուցե հաջողվի մի քանի տարի անց մեկ այլ մեգապոլիսում հրավիրել...

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

«Առաջ» աջակենտրոն կուսակցության անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում։ Երբ իրավական փաստարկները չեն բավարարում, իշխանությունը փորձում է կալանքով կոտրել...

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան, որտեղ մտադիր է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս...

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողների հետևողական աշխատանքի արդյունքում 15,360-ով նվազել է առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի թիվը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ 2026 թվականի 9 ամիսների ընթացքում առանց վարորդական իրավունքի...

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ​​ցանկանայինք, կարող էինք պարզապես վերցնել ամբողջ նավթը։ Կարող էինք վերցնել ամբողջ երկիրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ինչպես գիտեք, Հորմուզի նեղուցն ամբողջությամբ մերն է»,-նշել է նա։...