Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչները մասնակցել են էկումենիկ շաբաթին

26 Օգոստոսի, 2025

Օգոստոսի 20-25-ը Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում տեղի է ունեցել «Աստծո խաղաղության ժամանակն է» խորագրով էկումենիկ շաբաթը՝ նվիրված 1925 թ․ Ստոկհոլմի Էկումենիկ պատմական համաժողովի 100-ամյակին, որը խոստումնալից սկիզբ էր ժամանակակից էկումենիկ շարժման համար։ Միջոցառումը կազմակերպել էր Շվեդիայի եկեղեցիների խորհուրդը։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ էկումենիկ շաբաթվա ծրագիրը բազմաբովանդակ էր՝ գիտական և աստվածաբանական միջոցառումներ, լիագումար նիստեր և քննարկումներ, որոնց ընթացքում մասնավոր անդրադարձ է կատարվել արդի աշխարհում խաղաղության, արդարության և քրիստոնեական միասնության հրամայական խնդիրներին։

Միջոցառմանը մասնակցել են տարբեր եկեղեցիների պետեր, հոգևոր առաջնորդներ, միջեկեղեցական գործիչներ, աստվածաբաններ և կրոնագետներ աշխարհի տարբեր երկրներից։

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն Էկումենիկ շաբաթվա ընթացքին ներկայացրել են  Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանը։

Նմանատիպ նյութեր

Այն, ինչ իրավապահները իրականացնում են վաղ առավոտից, անկասկած քաղաքական է. քաղաքագետ

Այն, ինչ իրավապահները իրականացնում են վաղ առավոտից, անկասկած քաղաքական է. քաղաքագետ

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է. «Այն, ինչ իրավապահները իրականացնում են վաղ առավոտից, անկասկած քաղաքական է, ու նաեւ որոշակի իմաստով թերեւս անձնական։ Իսկ շերտերն՝ ըստ իս, շատ են։ Գործնականում, իրավիճակը, երբ նախօրեի հարցուպատասխանից հետո ըստ էության ուժային գործիքի...

Իրավապահները ներխուժել են Լևոն Քոչարյանի կնոջ՝ Սիրուշոյին պատկանող «Պռեգոմեշ» ընկերություն

Իրավապահները ներխուժել են Լևոն Քոչարյանի կնոջ՝ Սիրուշոյին պատկանող «Պռեգոմեշ» ընկերություն

Իրավապահները ներխուժել են նաև Լևոն Քոչարյանի կնոջ՝ երգչուհի Սիրուշոյին պատկանող «Պռեգոմեշ» ընկերություն։ «Ընկերությունում իրականացվում են վարույթային գործողություններ, շատ տվյալներ չեմ կարող տրամադրել։ Այլ տեղեկությունների դեպքում, լրացուցիչ կհայտարարենք»։ Այս մասին...

Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»

Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. Մեզ Սյունիքից ահազանգեցին, որ օրեր առաջ մարզի օդային տարածքում ադրբեջանական անօդաչու թռչող սարքեր են նկատել, մասնավորապես` Գորիսի հատվածում, որոնք եկել պտտվել ու անհետացել են: Մեր աղբյուրի խոսքով` իրենք ենթադրում են, որ այդ թռչող սարքերն...

Ռոբերտ Քոչարյանը և որդին` Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են

Ռոբերտ Քոչարյանը և որդին` Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են

NEWS.am-ի տեղեկություննռուով ձերբակալվել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նրա ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը։ Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին այս լուրը։ Հիշեցնենք, որ այսօր առավոտյան 07:00-ի սահմաններում իրավապահները ներխուժել են ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի...