Մայիսի 16-ն է, իսկ արցախցիներին տրամադրվող բնակվարձը դեռ չկա. Ահազանգ

16 Մայիսի, 2025

Այսօր մայիսի 16-ն է։ Արցախցիներին տրամադրվող բնակվարձը դեռ չկա։ Փոխանցումների մեկնարկից հետո մի 10 օր էլ մարդիկ բանկային հաշիվներն են ստուգելու։ Այս մասին իր էջում գրել է արցախցիների սոցիալական խնդիրների մասին հաճախ բարձրաձայնող Լիաննա Պետրոսյանը։

Նա նշում է, որ բռնի տեղահանված հայրենակիցները 24-ժամյա ռեժիմով ստուգում են իրենց հաշիվները, թեժ գծերի զանգերը չեն դադարում, հնարավոր բոլոր տարբերակներով մարդիկ փորձում են պարզել՝ ուր մնաց այդ երկու քոռ կոպեկը։

«Ինչպես 2-ամսյա շարունակության պարագայում, երբ մաթեմատիկական անհասկանալի մեթոդով 40+10-ի գումարը դարձավ 40, թեպետ Կառավարության հիմնավորման մեջ հստակ արձանագրվել է, որ այն բյուջեի վրա լրացուցիչ բեռ չի հանդիսանում, այնպես և դրա տրամադրման ձգձգումն ու համատարած լռությունը թույլ են տալիս մտածել, որ այս հարցում դիտավորություններն ավելի շատ են, քան՝ պատահականությունները։

Գաղտնիք չէ, որ բնակվարձերը հիմնականում վճարվում են կանխավճարի տեսքով, իսկ բյուջեի վրա բեռ չհանդիսացող, բայց պրոգրեսիվ նվազող աջակցությունն ուշանում է՝ մարդկանց դնելով էլ ավելի ծանր հոգեհուզական վիճակի մեջ:

Կրկնում եմ՝ գուցե պատահականություն է, ինչպես բյուջեով դեռ 2025-ի սկզբից նախատեսված այս աջակցության շարունակականության փաստը։

Բայց նաև փաստ է՝ տեղահանվածների հոգեհուզական վիճակին ազդելու եթե ոչ նոր, գոնե՝ նոր գործարկվող մեթոդ է։

Ուղղակի մի’ արեք։

Ոչինչ թղթի տակ չի մնում։

Բոլոր տողատակերից էլ մի օր դուրս է թռչում ճշմարտությունը»,-գրել է նա։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության խոսնակ Զառա Մանուչարյանը գրառման ներքո արձագանքել է.

«Տեղեկացնում եմ, որ այսօրվա ընթացքում աջակցության գումարը հասանելի կլինի հայրենակիցների հաշիվներին»։

Նմանատիպ նյութեր

Ընտրական տեղամասերից ահազանգեր ենք ստացել, որ տպագրված դրոշմանիշերը պատշաճ որակի չեն. Մելոյան

Ընտրական տեղամասերից ահազանգեր ենք ստացել, որ տպագրված դրոշմանիշերը պատշաճ որակի չեն. Մելոյան

Սահմանադրագետ Գոհար Մելոյանը գրել է. «Այսօր՝ 2026 թվականի հոկտեմբերի 25-ին, Ստեփանավան համայնքում տեղի են ունենում համայնքի ավագանու ընտրություններ։ Ընտրական տեղամասերից ահազանգեր ենք ստացել, որ տպագրված դրոշմանիշերը պատշաճ որակի չեն (լուսանկարը կցվում է)։ Պահանջում...

Վիճաբանություն՝ Կիևյան փողոցում․ ատրճանակ է գործի դրվել

Վիճաբանություն՝ Կիևյան փողոցում․ ատրճանակ է գործի դրվել

Վիճաբանություն Երևանում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 23:44-ին, բժշկական կենտրոններից մեկից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Երևանի Կիևյան փողոցից վիրավորումով իրենց մոտ...

Հայաստանի 21 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են

Հայաստանի 21 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են

Այսօր ՏԻՄ ընտրություններ են Հայաստանի 21 համայնքներում: Արտաշատ, Արմավիր, Արաքս, Գավառ, Մարտունի, Վարդենիս, Հրազդան, Ծաղկաձոր, Գառնի, Արթիկ, Ախուրյան, Գորիս, Մեղրի, Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ, Իջևան, Դիլիջան,  Ստեփանավան համայնքներում դրանք համամասնական են, իսկ...

Ռուսաստանը չի վերսկսի ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը չի վերսկսի ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը չի վերսկսի ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը, քանի դեռ դաշինքը չի հրաժարվել Ռուսաստանի «զսպման» քաղաքականությունից։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալը։ Հաղորդում է Րիա նովոստին։...