Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները

19 Ապրիլի, 2026

Այսօր՝ ապրիլի 19-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Աբովյան խոշորացված համայնքի Մայակովսկի բնակավայրի մի քանի փողոցներ գետի վարարման և գետառի չմաքրման, ինչպես նաև որոշ հատվածներում պաշտպանիչ պատնեշների բացակայության պատճառով հունից դուրս է եկել և ողողել մի քանի կիլոմետրանոց ճանապարհ, որոշ հատվածներում էլ ջուրը հասնում է մեկ մետր բարձրության և լցվում է մարդկանց հողամասեր, ավտոտնակներ, անգամ բակային հատվածներ։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչները ասում են․

«Այսօր առավոտվանից էս վիճակն է։Զանգահարել ենք պատկան մարմիններին, սակայն միչև այժմ ոչ ոք չի ժամանել գյուղ։ Ո՛չ Կոտայքի մարզպետարանից, ո՛չ էլ Աբովյանի քաղաքապետարանից։ Միայն քիչ առաջ ժամանել են փրկարարները, բայց դե նրանք ինչ պետք է անեն։ Էստեղ պետք կառավարությունը հրատապ գետը մաքրել տա ցեխից ու տիղմից, տեղադրել տա պաշտպանիչ բետոնե պատնեշներ, ինչը որոշ չափով կմեղմի վիճակը։ Որ ասենք անհանգստություն չունենք՝ լավ էլ ուննեք։ Գիշերը քնես չգիտես ջուրը կբարձրանա, թե ոչ։ Իսկ որ էսպես նայում ենք համոզված ենք, որ  գետը կբարձրանա ու որոշ տներ հնարավոր է առնի ջրի տակ։ Դպրոց տանող ճանապարհն  է։ Երեխաները վաղը չեն կարողանալու գնան դպրոց։ Հետո կասեն անհարգելի բացակայություններ ունեն երեխաները։

Մնում է մի հատ սուզանավ ձեռք բերենք ու դրանով գյուղով շրջենք, երեխաներին էլ առավոտը սուզանավով տանենք դասի, հետո հետ բերենք տուն։ Խնդրում ենք ու պահանջում ենք կառավարությունից, որ աշխատանքներ ձեռնարկեն հարցը լուծելու համար, իսկ դրա համար բարի կամք է պետք։ Եթե բարի կամք դրսևորեն՝ գյուղացու համար լավ ու անվտագ կլինի»։

Նմանատիպ նյութեր

Անի Ավետիսյանը նշանակվել է Արտաքին գործերի նախարարի տեղակալ

Անի Ավետիսյանը նշանակվել է Արտաքին գործերի նախարարի տեղակալ

Փաշինյանի` օգոստոսի 20-ի որոշմամբ` Անի Ավետիսյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ։ Որոշումը հրապարակվել է էլեկտրոնային կառավարման e-gov.am հարթակում։ Անի Ավետիսյանն ավարտել է Հայդելբերգի համալսարանը, ապա` Քեմբրիջի համալսարանը, ստացել դոկտորի կոչում (PhD)`...

Ձև չենք անելու, որ այդ ամենը չենք նկատում. Զախարովան՝ Երևանի, Բաքվի հետ Զելենսկու գործակցության մասին

Ձև չենք անելու, որ այդ ամենը չենք նկատում. Զախարովան՝ Երևանի, Բաքվի հետ Զելենսկու գործակցության մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօրվա ճեպազրույցում անդրադարձել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարություններին, որ Կիևը պետք է ամուր հարաբերություններ կառուցի Ադրբեջանի ու Հայաստանի հետ։ «Ես կասեի, որ մենք պետք է թողնենք դա նրանց խղճին,...

Երևանում ծառը կոտրվել ու ընկել է կայանված 3 ավտոմեքենաների վրա՝ կոտրելով նաև գազատար խողովակը

Երևանում ծառը կոտրվել ու ընկել է կայանված 3 ավտոմեքենաների վրա՝ կոտրելով նաև գազատար խողովակը

Այսօր՝ օգոստոսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կուրղինյան փողոցի թիվ 3-րդ շենքի մոտ ծառի մի հատված կոտրվել ու տապալվել է։ Այս մասին հայտնում...

Իրանը կոչ է արել օտարերկրյա ուժերին լքել տարածաշրջանը

Իրանը կոչ է արել օտարերկրյա ուժերին լքել տարածաշրջանը

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Էբրահիմ Ազիզին օտարերկրյա ուժերին նախազգուշացրել է ցանկացած սխալի կամ սխալ հաշվարկի «աննախադեպ հետևանքների» մասին։ «Իրանը հետևում է յուրաքանչյուր քայլին» և զգուշացնում է, որ...

Հայաստանում Մարդու իրավունքների ծանր իրավիճակի շուրջ իմ քաղաքական գնահատականները չեն փոխվել․ Լիլիթ Գալստյան

Հայաստանում Մարդու իրավունքների ծանր իրավիճակի շուրջ իմ քաղաքական գնահատականները չեն փոխվել․ Լիլիթ Գալստյան

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանի գառումը․ «Սիրելի հայրենակիցներ!!!!! Այսօր ընտրվել եմ Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և...