Մասիվի նոր թաղապետը թաթախված է կոռուպցիայի մեջ. Արթուր Չախոյան

15 Հուլիսի, 2025

Բլոգեր Արթուր Չախոյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․

«Մասիվի նոր նշանակված թաղապետը թաթախված է կոռուպցիայի մեջ։

Մասնավորապես՝ հենց ինքը անձամբ զբաղվում է համայնքային հողի վրա ապօրինի կառուցված ինքնակամ շինությունների հովանավորչությամբ։

Հիմա՝ ավելի մանրամասն…

«Ակտիվ քաղաքացի» հավելվածով՝ «Ապօրինի շինարարություն» բաժնում, բացել էի համար SID44081 հայտը, որով քաղաքապետարանին տեղեկացրել էի, որ համայնքային հողի վրա ավտոտնակ են կառուցել։ Մասիվի թաղապետարանի աշխատակիցները եկել էին, քանդել տանիքը, բայց բետոնե հատակը չէին քանդել։ Դրա փոխարեն՝ պարզապես հողով էին ծածկել, որ նկարեն՝ իբր թե ապամոնտաժել են։

Թաղապետի աշխատանքային շրջայցի ընթացքում, ես նրան տեղեկացրի այս մասին։ Ասացի, որ բետոնե հատակը հողով են ծածկել՝ հետագայում ավտոտնակը վերակառուցելու նպատակով։ Թաղապետն ասաց, թե իբր այդ առավոտ ԻՆՔԸ ԱՆՁԱՄԲ է եկել, ստուգել և նման բան չկա՝ հողի տակ բետոն չկա։

Քանի որ այդ տարածքը մոտ էր և չէի ցանկանում սխալվել, անմիջապես գնացի, ստուգեցի և պարզվեց՝ թաղապետը սուտ է ասում։ Վերադարձա, և արդեն տեսանյութում ձեր տեսած խոսակցությունը սկսվեց, որը տեսաձայնագրել եմ՝ որպես փաստ։ Տեսանյութում թաղապետին առաջարկում եմ միասին գնալ և տեղում ցույց տամ, որ բետոնը չեն քանդել։

Ի պատասխան՝ թաղապետը պատասխանում է․

«Տեսել եմ, էսօր առավոտը եկել նայել եմ»։

Այսինքն՝ բացառվում է տարբերակը, թե նրան խաբել են կամ սխալ զեկուցել են։ Քանի որ հենց ինքը պնդում է, որ ԻՆՔԸ ԱՆՁԱՄԲ է ստուգել։ Իսկ փաստերը հստակ են. բետոնը չեն քանդել, պարզապես հողով են ծածկել՝ ապօրինի ավտոտնակի կառուցումը հետագայում շարունակելու նպատակով։

Ի դեպ, նշեմ՝ տեսանյութի երկրորդ մասում ինձ հետ խոսող անձը թաղապետարանի աշխատակիցն է, ով արդեն «առանձնացրել» էր ավտոտնակի և կանաչ գոտին, արդարացնելով թաղապետարանի սպօրինությունը:

Հիմա, ժողովուրդ ջան, դուք ասեք՝ եթե թաղապետը ապօրինի կոռուպցիոն գործարքների հովանավորչությամբ չի զբաղվում, ապա ինչո՞ւ է նա սուտ խոսում»:

Նմանատիպ նյութեր

Բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել դաշտում․ կա վիրավոր

Բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել դաշտում․ կա վիրավոր

Երեկ՝ սեպտեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։50-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 63-ամյա Գուրգեն Ս․-ի վարած «Geely» մակնիշի և Երևանի բնակիչ 73-ամյա Վարդգես Ա․-ի վարած «Լադա»...

Իրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջին ստանձնել է պաշտոնը Կապանում

Իրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջին ստանձնել է պաշտոնը Կապանում

Կապանում Իրանի նորանշանակ գլխավոր հյուպատոս Դավուդ Յայեջին, ժամանել է Սյունիքի մարզ և ստանձնել իր պաշտոնական պարտականությունները։ Այս մասին հայտնում է Իրանի գլխավոր հյուպատոսության մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ Դավուդ Յայեջին բազմամյա դիվանագիտական փորձ ունի։...

Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին

Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին

Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի 7-րդ խաղափուլում Հայաստանի հավաքականը 2.5:1.5 հաշվով առավելության է հասել Ադրբեջանի նկատմամբ։ Հաղթանակ են տարել միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը և գրոսմայստեր Էլինա Դանիելյանը։ Կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանի խաղն ավարտվել...

ՀԾԿՀ նախագահը քննարկել է տարածաշրջանի էներգահամակարգերը Թուրքիայի էներգետիկ համակարգին միացնելու քայլերը

ՀԾԿՀ նախագահը քննարկել է տարածաշրջանի էներգահամակարգերը Թուրքիայի էներգետիկ համակարգին միացնելու քայլերը

«Թբիլիսիում անցկացվող Էներգետիկայի կարգավորման 9-րդ համաշխարհային ֆորումի (WFER IX) շրջանակում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը հանդիպել է Եվրոպական էներգետիկ կարգավորողների խորհրդի (CEER) նախագահ Պեդրո Վերդելյոյի և...

Կանդազի տնային կալանքը փոխվել է. նրա նկատմամբ սահմանվել  է վարչական հսկողություն` համակցված բացակայելու արգելքով

Կանդազի տնային կալանքը փոխվել է. նրա նկատմամբ սահմանվել է վարչական հսկողություն` համակցված բացակայելու արգելքով

րթուր Ավանեսյանի (Կանդազ) տնային կալանքը փոխվել է, դատարանը սահմանել է վարչական հսկողություն՝ համակցված բացակայելու արգելքով։ Արթուր Ավանեսյանը կալանավորվել էր ապրիլի 28–ին` հունիսի 7-ի ընտրություններին ընդառաջ ընտրակաշառքի փորձի մեղադրանքով։ Հունիսի վերջին դատարանը...