Մարտուն Գրիգորյանի որդու նկատմամբ դատարանը կիրառեց այլընտրանքային խափանման միջոց վարչական հսկողություն․ փաստաբան

28 Մարտի, 2025

Կարեն Գրիգորյանի պաշտպան Էդուարդ Հովհաննիսյանը գրում է․

«ՀՀ ԱԺ պատգամավոր, Գյումրու համայնքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի որդու՝ Կարեն Գրիգորյանի նկատմամբ Հակակոռուպցիոն դատարանը կիրառեց այլընտրանքային խափանման միջոց վարչական հսկողություն, որի հետ համաձայն չենք և պատրաստվում ենք դատարանի որոշումը բողոքարկելու Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան»։

Հիշեցնենք, որ երեկ իրավապահ մարմինների աշխատակիցները խուզարկություններ էին իրականացրել Մ. Գրիգորյանի նախընտրական շտաբում, տանը, ձերբակալել էին Գրիգորյանի հորն ու որդուն։ Այսօր դատարանը քննում էր  քննիչի միջնորդությունները նրանց նկատմամբ վարչական վերահսկողություն սահմանելու վերաբերյալ։ Գրիգորյանի որդու՝ Կարեն Գրիգորյանի նկատմամբ դատարանի որոշմամբ սահմանվել է վարչական վերահսկողություն։

Նմանատիպ նյութեր

Բյուրեղավանում խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա Ջուր»

Բյուրեղավանում խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա Ջուր»

Բյուրեղավան համայնքում խմելու ջրի վերաբերյալ մամուլում տարածված հրապարակումների առնչությամբ «Վեոլիա Ջուրը» տեղեկացնում է, որ  ընկերությունը սահմանված կարգով և պարբերաբար իրականացնում է խմելու ջրի նմուշառումներ ջրաղբյուրներում և օրվա կարգավորիչ ջրամբարներում։ Կատարված...

Գնանք մեզի գցենք, պրծնենք, ի՞նչ անենք, որ հասկանան. «Մուլտի սթոուն»-ի աշխատակից

  «Մուլտի սթոուն»-ի աշխատակիցները շարունակում են բողոքի ակցիաները՝ պահանջելով բացել գործարանը։  Նրանք երթով շարժվել են դեպի քննչական կոմիտե։ «Անելանելի վիճակում ենք հայտնվել։ Ամեն օր գալիս ենք այն հույսով, որ կարող է աշխատատեղը բացվի։...

«Ռոսսելխոզնադզորն» Իրանին խնդրել է դադարեցնել ծաղիկների սերտիֆիկացումը ՌԴ համար՝ կասկածելով դրանց հայկական ծագումը

«Ռոսսելխոզնադզորն» Իրանին խնդրել է դադարեցնել ծաղիկների սերտիֆիկացումը ՌԴ համար՝ կասկածելով դրանց հայկական ծագումը

«Ռոսսելխոզնադզորն» Իրանին խնդրել է դադարեցնել ծաղիկների սերտիֆիկացումը ՌԴ համար՝ կասկածելով դրանց հայկական ծագումը: Բուսասանիտարական հավաստագրերում որպես արտադրանքի ծագման վայր նշված է Իրանը։ Ընդ որում, արտադրանքի արտաքին բնութագրերով և փաթեթավորման...

Ռուսաստանը երբեք չի միջամտել այլ երկրների ներքին գործերին. Պեսկով

Ռուսաստանը երբեք չի միջամտել այլ երկրների ներքին գործերին. Պեսկով

Ռուսաստանը երբեք չի միջամտել այլ երկրների ներքին գործերին։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք ակնկալում ենք, որ ոչ ոք չի փորձի միջամտել նաև մեր ներքին գործերին»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը՝ շեշտելով, որ Ռուսաստանը...

15000 աշխատող հիմա աշխատանք չունի․ էդ մարդիկ ի՞նչ են անելու․ քաղաքացի 

«Մուլտի սթոուն»-ի աշխատակիցները շարունակում են բողոքի ակցիաները՝ պահանջելով բացել գործարանը։  Նրանք երթով շարժվել են դեպի քննչական կոմիտե։ «Անելանելի վիճակում ենք հայտնվել։ Ամեն օր գալիս ենք այն հույսով, որ կարող է աշխատատեղը բացվի։ Իրոք,...