Մարտուն Գրիգորյանը չի շտապում հայտարարել ավագանու մանդատից հրաժարվելու մասին. «Հրապարակ»

Ապր 9, 2025

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած մի քանի օր առաջ «Մեր քաղաքը» դաշինքի առաջին համար Մարտուն Գրիգորյանը հայտարարեց, որ կապահովի Վարդան Ղուկասյանի քաղաքապետ ընտրվելու համար պակասող ձայները, սակայն չի շտապում հայտարարել ավագանու մանդատից հրաժարվելու մասին: Հիշենք, որ նա ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր է և չի կարող ավագանու մանդատը համատեղել։ Որ Գրիգորյանի թիմն ու գերդաստանը չեն համակերպվում նրա որոշման հետ, հայտնի փաստ է: Իսկ դաշինքի մաս կազմող կուսակցության` «Միացյալ Հայաստանի» նախագահ Երվանդ Թարվերդյանի օրերս արած հայտարարությունը կասկածներ է ծնել, թե գուցե Մարտունի թիմը սպասում է քաղաքական ինչ-ինչ զարգացումների, որ քաղաքապետ ընտրվի ոչ թե Ղուկասյանը, այլ՝ Մարտուն Գրիգորյանը։

Թարվերդյանը, հիշեցնենք, օրերս Հ1-ի եթերում ասել էր, որ ընդդիմադիրները բոլորն էլ թեկնածու կարող են առաջադրել, ՔՊ-ն էլ պետք է մասնակցի նիստին, ով շատ ձայն հավաքի, նա էլ թող ընտրվի։ Այս հայտարարությունն ընկալվել է որպես ակնարկ, որ ՔՊ-ի աջակցությամբ Մարտուն Գրիգորյանն ուզում է քաղաքապետ դառնալ: Մենք տեղեկություն ունենք, որ հետընտրական փուլում ՔՊ-ն առաջարկել է Մարտուն Գրիգորյանին` իրենց հետ կոալիցիա կազմել և դառնալ Գյումրու քաղաքապետ, սակայն մեզ ասացին, որ «Մեր քաղաքը» ոչ միայն ՔՊ-ի հետ ճանապարհ չունի գնալու, այլև իրենք լավ հիշում են, թե ինչ կատարվեց Բալասանյան դաշինքի հետ, երբ ՔՊ-ի հետ համագործակցության գնացին, ուստի Գրիգորյանի թիմը չի պատրաստվում համագործակցել իշխանության հետ։

Երեկ Մարտուն Գրիգորյանը նաև գրառում արեց. «Տեղեկացնում եմ, որ բացի ինձանից, «Մեր քաղաքը» դաշինքի անունից ոչ մի քաղաքական ուժ և ղեկավար չի կարող հանդես գալ՝ առանց ինձ հետ համաձայնեցնելու։ Մնացած ելույթները, հայտարարությունները, կարծիքներն ու հարցազրույցները կապ չունեն իմ ու «Մեր քաղաքը» դաշինքի հետ»։ Սակայն չի բացառվում, որ եթե Վարդան Ղուկասյանին մինչև առաջին նիստը կալանավորեն, իրավիճակ փոխվի, և Գրիգորյանը դառնա քաղաքապետի անցողիկ թեկնածուն»։

Նմանատիպ նյութեր

Գլուխները պատին են տալիս. Լևոն Քոչարյանը՝ ՔՊ-ականների մեղադրանքներին ի պատասխան

Ռոբերտ Քոչարյանի կառավարման ժամանակ 15 երկիր ճանաչել է Հայոց ցեղասպանութունը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ի պատասխան ՔՊ-ականների հայտարարությունների, թե՝ Ռոբերտ Քոչայանը Հայոց ցեղասպանության...

Որքան մարդ է մասնակցում Ջահերով երթին

Հանրապետության հրապարակից մեկնարկել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ավանդական Ջահերով երթը, որն այս տարի առավել բազմամարդ է: Ներկայացնում ենք երթը թռչնի թռիչքի բարձրությունից: Մանրամասն՝...

Եթե դուք չեք բռնում ցեղասպանի ձեռքը, այն անպայմանորեն մի օր ձեզ նույնպես հարվածելու է․ Ժորա Ավդալյան

Մենք այստեղ ենք՝ որպես սերունդ, ում ընկերները ընկել են հայրենիքի համար մղվող պատերազմներում, բայց իրենց արածով մեզ թողել են հստակ ուղեգիծ՝ պայքարը պետք է շարունակվի, կռիվը պետք է շարունակվի։ Հանրապետության հրապարակում մեկնարկող Ջահերով...

Ջահերով երթ Թբիլիսիում՝ Մեծ Եղեռնի 110-րդ տարելիցի առթիվ

Ջահերով երթ Թբիլիսիում՝ Մեծ Եղեռնի 110-րդ տարելիցի առթիվ

Թբիլիսում մեկնարկել է Հայոց ցեղասպանության (Մեծ Եղեռնի) 110-ամյակին նվիրված ջահերով երթը: Aliq.ge-ի փոխանցմամբ՝ վիրահայերը Թբիլիսիի «Իսանի» մետրոյի հարակից տարածքից ջահերով ու երթով շարժվում են Ավլաբարի (Հավլաբարի) Սուրբ Էջմիածին եկեղեցի, որի բակում Հայոց...

Ցեղասպանությունը ավարտված չէ, քանի դեռ ժխտումը պետական քաղաքականություն է․ Գեղամ Մանուկյան

Այս ջահերը, որ մեր ձեռքերում են, լույս չեն միայն։ Դրանք կրակներ են՝ մեր նախնիների հիշողությունը հավերժող։ Հանրապետության հրապարակում մեկնարկող Ջահերով երթի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ «Դրանք...