Մարդիկ ոչ թե պետության, այլ իշխանության դեմ են դուրս գալիս. «Փաստ»

26 Հունիսի, 2025

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դժվար չէ նկատել, որ ժամանակ առ ժամանակ, իսկ վերջին օրերին՝ առավել ևս, տարբեր քպականներ, մերձքպական շրջանակների ներկայացուցիչներ այս կամ այն առիթով նշում են, թե՝ «ոչ ոք չի կարող մուննաթով խոսել պետության հետ», «ոչ ոք չի կարող պետության դեմ դուրս գալ», «թույլ չենք տա, որ պետության դեմ…» և այլն, և այլն:

Ստոպ: Մի րոպե…

Փաստացի, Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն իրենց նույնացնում են պետության հետ:

Ինչպես կասեր մեծ դասականը՝ տո, դո՞ւք եք պետությունը: Պետության հացը, որ ձրի ուտում եք, ուրեմն՝ պետությունը դո՞ւք եք:

Իհարկե, ո՛չ: Պարզ ասած՝ չէ՛: Դուք չեք պետությունը: Պետության փողերով հարստանալը, կամ ինչպես «Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը» ֆիլմում է ասվում, պետական հողերը «разбазаривать» անելը չի նշանակում, թե դուք եք պետությունը:

Եվ վերջապես՝ ոչ ոք պետության դեմ դուրս չի գալիս, դուրս չի եկել: Հակառակ կարծիքը կա, որ հենց ՔՊ-ն է դուրս եկել երկրի, հայ ժողովրդի, ազգային արժեքների դեմ: Մնացած բոլորը կոնկրետ Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության դեմ են դուրս եկել, այդ իշխանության հետ են մուննաթով խոսում, նրանց են ինչ ասես՝ ասում:

Ու դա պետության դեմ խոսել չէ: Որևէ պարագայում՝ պետության դեմ խոսել ու դուրս գալ չէ:

Եթե այդպես լիներ, ապա ժամանակին, երբ Նիկոլն ու նրան շրջապատողները «Սերժ էին մերժում» և մուննաթով խոսում, ուրեմն՝ պետության դե՞մ էին դուրս եկել, պետության հե՞տ էին այդպես խոսում: Նույնը, երբ Փաշինյանն իր թերթում Ռոբերտ Քոչարյանի դեմ «նյութեր» էր գրում, քարկոծում էր, պետության դե՞մ էր գրում:

Բոլորին էլ պարզ է, որ մարդիկ այսօր Փաշինյանի իշխանության դեմ են խոսում, արտահայտվում, փաշինյանական իշխանությանն են դեմ դուրս եկել: Իշխանությա՛ն, ոչ թե պետության: Այո, իշխանության դեմ՝ հանուն պետության: Եվ հանուն պետությունը պահպանելու:

Իսկ իշխանության դեմ մուննաթով էլ կարող են խոսել, սաստելով էլ կարող են խոսել, մատ թափ տալով էլ, որովհետև ցանկացած իշխանություն կա, գոյություն ունի, աշխատավարձ ու պարգևավճար է ստանում այդ սաստողների հաշվին, նրանց մուծած հարկերի ու տուրքերի հաշվին: Էլ առավել ևս, որ այդ իշխանությունը ոտքից գլուխ արժանի է և՛ մուննաթի, և՛ մատ թափ տալու, և՛ նրա դեմ պայքարելու:

Իսկ մեր իրավիճակը նկատի ունենալով՝ կարելի է ասել, որ փաշինյանական իշխանությունը գոյություն ունի ոչ միայն ժողովրդի մուծած հարկերի, այլև նյարդերի ու առողջության հաշվին:

Այնպես որ, որևէ իշխանություն չի կարող իրեն նույնացնել պետության հետ, դուք՝ քպականներդ, առավել ևս: Դուք ընդամենը իշխանություն եք: Իշխանություն, որն անխուսափելիորեն դառնալու է նախկին: Վաղ թե ուշ: Դա բոլոր իշխանությունների «ճակատագիրն» է: Դա անխուսափելի է նույն կերպ, ինչպես այն, որ չկա գիշեր, որ չավարտվի լուսաբացով: Նույնիսկ, եթե գիշերը «բևեռային» է:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Ռուսաստանը չի վերսկսի ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը չի վերսկսի ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը չի վերսկսի ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը, քանի դեռ դաշինքը չի հրաժարվել Ռուսաստանի «զսպման» քաղաքականությունից։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալը։ Հաղորդում է Րիա նովոստին։...

Ինչ կլինի ՀՀ-ի հետ, եթե ավարտվի ռուս-ուկրաինական հակամարտությունը․ Գագիկ Համբարյան

Ինչ կլինի ՀՀ-ի հետ, եթե ավարտվի ռուս-ուկրաինական հակամարտությունը․ Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Տնտեսական զավեշտ... Հայաստանի ամենամեծ հարկատուն Մոբայլ Սենթրն է` հեռախոսներ և պլանշետներ վաճառող ընկերությունը։ Սա նորմալ կդիտվեր, եթե Հայաստանը հեռախոսներ և պլանշետներ արտադրող երկիր լիներ։ Բայց մեր տնտեսական...

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու Հակակոռուպցիոն դատարանի որոշումը պատրաստվում է բողոքարկել պաշտպանական թիմը: Այս մասին news5tv-ի փոխանցմամբ՝ ասել է  փաստաբան Արամ Օրբելյանը։ Փաստաբան Արամ Օրբելյանը երկուշաբթի է ստանալու դատական ակտի...

Վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ: Ինչպես հայտնում են Առողջապահության նախարարությունից, Երեխաներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, երկուսինը` միջին ծանրության։ Այս...