Մարդ սպանելը մասնագիտություն է և ծառայություն. Զարուհի Փոստանջյան

24 Սեպտեմբերի, 2025

Շուրջ յոթ տարի է, ինչ հայկական իշխանություններ հանդես եկողները իրականացնում են մարդկության և մարդու կյանքի դեմ ուղղված հանցագործություններ։
Այսօրվա իմ հայտարարությամբ անդրարադարձ եմ կատարելու հարյուրավորներից մեկին՝ մի մարդու կյանքի դեմ իրականացվող հանցագործությանը, որի անմիջական պատասխանատուն են Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող նախարարները, մարդու իրավունքների պաշտպանը և գլխավոր դատախազը։
Կալանավայրում կամ խոցելի/անցանկալի այլ կարգավիճակում գտնվող մարդու կյանքի դեմ ուղղված հանցագործությունների կատարման համար առաջնահերթ անհրաժեշտ են ոչ թե բուն կատարողները, այլ դրանց թիկունքում կանգնած պատվիրատուներն ու հովանավորները։
Այլ կերպ ասած՝ կալանավայրում կամ խոցելի/անցանկալի այլ կարգավիճակում գտնվող մարդու նկատմամբ սպանությունները չեն կարող տեղի ունենալ, եթե դրանք չունենան պետական իշխանության ներկայացուցիչների ակտիվ աջակցությունը (ներքին գործերի, առողջապահության, արդարադատության նախարարներ, գլխավոր դատախազ և մարդու իրավունքների պաշտպան)։ Բացի այդ, սպանությունների կազմակերպումն ու խրախուսումը որոշ հասարակական խմբերի կողմից նույնպես պահանջում է սպասարկում, որը կատարվում է կեղծ թեզերի ու մանիպուլիացիաների հիման վրա՝ ագրեսիվ քարոզիչների միջոցով։
Ընդհանրապես, մեր հասարակությունում ընդունված է համարել, որ բռնություններն ու դրանց խրախուսումը գերազանցապես կատարվում են տղամարդկանց կողմից, իսկ կանայք հակված չեն վայրագությունների։ Սակայն, հակառակ գոյություն ունեցող կարծրատիպերին, այսօր ի ցույց է դրված, որ համատարած սպանությունների պատվիրատուների և հովանավորների «մարդկային ռեսուրսը» ոչ միայն համալրել են կանայք, այլ նաև նրանք մեծամասնություն են կազմում։ Ավելին, իրենց դաժանությամբ նրանք ոչ միայն չեն զիջում տղամարդկանց, այլև հաճախ գերազանցում են։
Իմ պաշտպանյալ Ստեփան Սամվելյանին սպանելու գործընթաց է ընթանում։
Այդ սպանությունը հովանավորվում է անգործությամբ՝ իրենց լիազորություններով ու պարտականություններով օժտված կին նախարարների, գլխավոր դատախազի և մարդու իրավունքների պաշտպանի կողմից։ Այս գործողությունները սպասարկվում են նաև ագրեսիվ քարոզ իրականացնող անձանց կողմից, որոնք բացահայտորեն խրախուսում են սպանությունները՝ ընդհուպ մինչև դատարանում իմ պաշտպանյալի դեմ հարձակում գործելը։
Տիկին իրավաբաններ և պետական պարտականություն ստանձնած պաշտոնյաներ (պետության անունից գործող գործակալներ), ինչու՞ չեք կատարում Ձեր պարտականությունները և չեք հետևում ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 4-ի N1818-Ն որոշման III, V, VIII և XI մասերին։
Դուք տեղեկացված եք, որ դեռևս 2025 թվականի օգոստոսի 20-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը Ստեփան Սամվելյանի մոտ ախտորոշել է հետևյալ հիվանդությունները՝
• շաքարային դիաբետ, տիպ 2, ծանր աստիճան,
• երիկամային դիաբետիկ հիվանդություն,
• երիկամային խրոնիկ անբավարարություն, փուլ 5,
• քրոնիկ ուրեմիա,
• սրտի իշեմիկ հիվանդություն,
• սրտի փականային հիվանդություն,
• աորտալ փականի ստենոզ II աստիճան,
• աորտալ փականի անբավարարություն II աստիճան,
• քրոնիկ սրտային անբավարարություն II ՖԴ (NYHA), HFpEF,
• զարկերակային հիպերտենզիա III աստիճան,
• գլխուղեղի փոքր անոթների հիվանդություն։
Նշանակվել է երիկամափոխարինող թերապիայի (հեմոդիալիզ) անհապաղ անհրաժեշտություն։
Ակնհայտ է, որ այլևս չեք էլ փորձում քողարկել սպանության հովանավոր լինելու փաստը, քանզի օրերս ձեզանից մեկը հայտարարեց, որ «հոգնել եք»։
Կարելի է նաև եզրակացնել, որ ձեր իրավաբան լինելը ձեզ համար այլևս հիմք չէ՝ հարգել օրենքի առջև բոլորի հավասարության և իրավունքի գերակայության սկզբունքները։ Դուք առաջնորդվում եք պետական դասի երկրորդ աստիճանի խորհրդական, լրագրող Անահիտ Ադամյանի հրամաններով։
Կարելի է հասկանալ, որ 70-ամյա տիկին Անահիտ Ադամյանը դարձել է ձեր առաջնորդն ու գլխավոր խորհրդատուն։
Տիկին Ավանեսյան, Գալյան, Վարդապետյան, Սարգսյան, Մանասյան, խորհուրդ կտամ կրկին ընթերցել իրավունքի գերակայության մասին մասնագիտական գրականությունը և մտածել հատուցման օրվա մասին։
Իսկ տիկին Ադամյանին խորհուրդ կտամ կառավարել պետական խորհրդականի դիրքից բխող իր ագրեսիան։
Ցտեսություն։
Կհանդիպենք անկախ, ինքնիշխան և միացյալ Հայաստանի դատարանում։
Փաստաբան՝
Զարուհի Փոստանջյան
24 սեպտեմբեր 2025 թ․

Նմանատիպ նյութեր

Նախագահ Քոչարյանի ընտանիքի հանդեպ այս վրեժխնդրությունը սեփական անկարողության դրսևորումն է. Հրանտ Ավետիսյան

Նախագահ Քոչարյանի ընտանիքի հանդեպ այս վրեժխնդրությունը սեփական անկարողության դրսևորումն է. Հրանտ Ավետիսյան

Ակտիվիստ Հրանտ Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Տիգրանաշենը քյարքի, բանակում զոհերը, տնտեսական կոլապսը, սեփական պատգամավորների անբովանդակ ելույթները պետք է կոծկել մի կերպ: Նախագահ Քոչարյանի ընտանիքի հանդեպ այս վրեժխնդրությունը սեփական անկարողության դրսևորումն...

Գրասենյակի ղեկավարը՝ Ռոբերտ Քոչարյանի՝ հիվանդանոց տեղափոխվելու մասին

Գրասենյակի ղեկավարը՝ Ռոբերտ Քոչարյանի՝ հիվանդանոց տեղափոխվելու մասին

Քիչ առաջ լուրեր տարածվեցին, որ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են հիվանդանոց։ Yerеvan.Today-ը կապ հաստատեց նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանի հետ։ «Նախագահը վերջերս ենթարկվել էր բժշկական միջամտության, ինչի մասին, բնականաբար, չենք...

Լևոնին և նրա ընտանիքին նման բաներով չեն կարող վախեցնել, սա իրենց համար սովորական երևույթ է․ Ասատուրով

  «Իմ կարծիքով՝ կրկին ուզում են ինչ-որ բան հանձնել և սրանով նեյտրալիզացնում են այն մարդկանց, ովքեր կարող են խոչընդոտ հանդիսանալ հայրենիքի որևէ հատված զիջելուն կամ պայքարել հայրենիքի համար։ Վստահաբար կարող եմ ասել, որ Լևոնին և նրա...

ՀՀ երկրորդ  նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, այն կապված է Քոչարյանի՝ որպես նախագահի, ունեցած լիազորությունների հետ. փաստաբան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, այն կապված է Քոչարյանի՝ որպես նախագահի, ունեցած լիազորությունների հետ. փաստաբան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, այն կապված է Քոչարյանի՝ որպես նախագահի, ունեցած լիազորությունների հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է  փաստաբան Արամ Օրբելյանը: Հիշեցնենք՝ վաղ առավոտից իրավապահները գործողություններ են...

Ինքն էլ է դատվելու, բայց նորմալ, իրավական պետության մեջ. Նարեկ Մանթաշյան

  «Այստեղ իրավական որևէ բան տեսնել ուղղակի շատ մեծ ջանասիրության դեպքում ևս անհնար է։ Սա զուտ քաղաքական հանձնարարություն կատարողներ են այս մարդիկ։ Երեկ Ազգային ժողովի քաղաքական թիվ մեկ ամբիոնից երկրի փաստացի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող...