Մանվել Գրիգորյանը հետմահու հայտնվել է ամբաստանվողի կարգավիճակում

16 Մայիսի, 2025

ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի նկատմամբ հետմահու քրեական հետապնդում է իրականացվում։ Մեղադրյալի կարգավիճակում է նաեւ Մանվել Գրիգորյանի որդին՝ Կարեն Գրիգորյանը, ինչպես նաեւ  Գևորգ Սուքիասյանը, Լևոն Սահակյանը։ Քրեական գործը վերաբերում է հողատարածքի սեփականաշնորհմանը։ Այս մասին տեղեկացնում է Փաստինֆոն:

Ըստ քրեական գործի՝ Կարեն Գրիգորյանը, որը  2008 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2016 թվականի նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածը զբաղեցրել  է Էջմիածնի քաղաքապետի պաշտոնը, Էջմիածնի ավագանու 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 1 նիստի թիվ 4 և 5 որոշումներով ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում ընդգրկված Էջմիածին քաղաքի Նալբանդյան 1/46 և Նալբանդյան 1/48 հասցեներում գտնվող վերը նշված հողատարածքները կառուցապատման իրավունքով մրցութային եղանակով տրամադրել է օգտագործման, որից հետո 2010 թվականի հունվարի 18-ին կայացրել է թիվ 1/1 և 2 որոշումները՝ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված Նալբանդյան փողոցի թիվ 1/46 հասցեում գտնվող 1175 մ2 մակերեսով և Նալբանդյան փողոցի 1/48 հասցեում գտնվող 587 քմ մակերեսով հողամասերը 99 տարի ժամկետով, մրցույթային եղանակով կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրելու մասին, իսկ հաջորդ օրը՝ 2010 թվականի հունվարի 19-ին, Կարեն Գրիգորյանի նախագահությամբ տեղի ունեցած մրցույթային հանձնաժողովի նիստով սահմանվել է հողամասերը կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրելու մրցույթի պայմանները, համաձայն որի՝ կառուցապատման սկիզբ-ավարտ սահմանվել է՝ 01.07.2010 թվականից մինչև 01.07.2011 թվականը։

2010 թվականի փետրվարի 22-ին անցկացված կեղծ մրցույթի արդյունքների մասին կազմված թիվ 6 և թիվ 7 արձանագրություններով, իսկ հետագայում նաև 2010 թվականի մարտի 3-ին կայացված թիվ 47 և 48 որոշումներով, Նալբանդյան փողոցի թիվ 1/46 և 1/48 հասցեներում գտնվող հողամասերի վերաբերյալ իբրև անցկացված մրցույթի հաղթող է ճանաչել հոր՝ Մանվել Գրիգորյանի և վերջինիս մտերիմների կողմից փաստացի տնօրինվող «Էջմիածնի Շուկա» ՍՊ ընկերությանը։  2010 թվականի մարտի 5-ին Էջմիածնի քաղաքային համայնքի՝ ի դեմս քաղաքապետ Կարեն Գրիգորյանի և «Էջմիածնի Շուկա» ՍՊ ընկերության տնօրեն Գևորգ Սուքիասյանի միջև կնքվել են համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագրեր, որից հետո նշված  1175 և 587 մ2 մակերեսներով հողամասերի նկատմամբ գրանցվել է «Էջմիածնի Շուկա» ՍՊ ընկերության կառուցապատման իրավունքը, որտեղ հողամասերի նպատակային նշանակությունը գրանցվել է բնակավայրի, օգտագործման նպատակը՝ զբոսայգի ։

Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել որդուն՝  Էջմիածին քաղաքի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանին օժանդակելու մեջ, ըստ մեղադրանքի՝ նա  օժանդակել է Կարեն Գրիգորյանի կողմից պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ստացված գույքի օրինականացման կատարմանը՝ ակնհայտ հանցավոր ճանապարհով ստացված գույքի ձեռքբերումն օրինական գործունեության շղարշի ներքո լեգիտիմացնելու, գույքի իրական պատկանելիությունը և տնօրինման եղանակը թաքցնելու, հանցավոր ծագման աղբյուրը խեղաթյուրելու և հանցավոր հետքերը վերացնելու նպատակով օրինականացնելուն:

Ամբաստանյալի աթոռին են նաեւ «Էջմիածնի Շուկա» ՍՊ ընկերության տնօրեն Գևորգ Սուքիասյանը, ինչպես նաեւ Լևոն Սահակյանը։
Քրեական գործը գտնվում է Հակակոռուպցիոն դատարանի նախագահ Խաչիկ Ղազարյանի վարույթում։

Նմանատիպ նյութեր

Հայտնի են հոկտեմբերի 25-ի ընտրություններին կուսակցությունների և դաշինքների համարները

Հայտնի են հոկտեմբերի 25-ի ընտրություններին կուսակցությունների և դաշինքների համարները

Հայտնի է, թե հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները որ համարների ներքո հանդես կգան: ԿԸՀ-ից հայտնում են, որ սեպտեմբերի 26-ին ԿԸՀ նիստում տեղի ունեցած վիճակահանության համաձայն, հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ...

Դատարանները չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Հետք

Դատարանները չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Հետք

Մայր Աթոռի և երեք հոգևորականների միջև դատական վեճերի քննություններն ավարտվել են, սակայն դատարանները չեն շտապում հրապարակել վճիռները։ Սահմանված ժամկետներից անցել է ավելի քան մեկ ամիս, բայց երեք գործերից որևէ մեկով վերջնական դատական ակտ դեռևս չկա։ Մինչդեռ այս գործերից...

Ստամբուլում հրահանգել են դասերի չթողնել հայաստանցի աշակերտներին

Ստամբուլում հրահանգել են դասերի չթողնել հայաստանցի աշակերտներին

Թուրքական իշխանությունների կողմից Հայաստանի քաղաքացիների երեխաներին հայկական դպրոցներում սովորելու արգելք սահմանելուց հետո հայաստանցի ընտանիքները խնդրի առաջ են կանգնել։ Ստամբուլի հայկական Ակոսի հետ զրույցում Ստամբուլում ապրող հայաստանցի Հ. Կ.-ն պատմել է, որ թուրքական...

Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործով հաջորդ դատական նիստը կկայանա հոկտեմբերի 30-ին

Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործով հաջորդ դատական նիստը կկայանա հոկտեմբերի 30-ին

Ամենայն Հայոց Կաթողիկոսի և բարձրաստիճան 6 հոգևորականների գործով դատական հաջորդ նիստը տեղի է ունենալու հոկտեմբերի 30-ին, ժամը 16։00-ին։ Հիշեցնենք՝ Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել երկիրը։ «Մեր փաստաբանական թիմը խորապես մտահոգված է պետական իշխանության լծակների...

Օկուպացված Քաշաթաղում տրակտորը պայթել է ականի վրա

Օկուպացված Քաշաթաղում տրակտորը պայթել է ականի վրա

Ադրբեջանի կողմից օկուպացված Քաշաթաղի գյուղերից մեկում երեկ՝ սեպտեմբերի 25-ին տրակտորը պայթել է ականի վրա․ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Տրակտորի ղեկին եղել է 1992թ. ծնված Գուլիև Սադայօղլուն, սակայն նա վնասվածքներ չի ստացել։ Երեկ ՄԱԿ-ի ամբիոնից Ադրբեջանի...