ՄԱԿ-ում ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարները համատեղ հայտարարություն են արել

26 Սեպտեմբերի, 2025

Սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի շրջանակներում Ղրղզստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ժեենբեկ Կուլուբաևի նախագահությամբ տեղի ունեցավ ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների աշխատանքային հանդիպումը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության արդիական հարցեր, ինչպես նաև մտքեր փոխանակել կազմակերպության շրջանակներում համագործակցության առանցքային ուղղությունների և ՄԱԿ-ի Կանոնադրության մեջ ամրագրված նպատակների ու սկզբունքների իրականացման համատեքստում: Հատուկ ուշադրություն է դարձվել միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման, բազմակողմ համագործակցության ամրապնդման և ժամանակակից սպառնալիքներին, ներառյալ ահաբեկչությանը, ծայրահեղականությանը և անդրազգային հանցագործությանը հակազդելուն ուղղված ՀԱՊԿ գործողությունների համաձայնեցմանը ՄԱԿ-ի առաջնահերթությունների հետ: ️ ️

Նախարարները վերահաստատել են հավատարմությունը ՀԱՊԿ հիմնական սկզբունքներին և խնդիրներին, ընդգծել են առաջացող մարտահրավերներին արդյունավետ արձագանքելու համար փոխադարձ համագործակցության և տեղեկատվության ժամանակին փոխանակման կարևորությունը, ինչպես նաև ընդգծել են միջազգային կառույցների, այդ թվում ՝ ՄԱԿ-ի հետ համակարգման կարևորությունը:

Հանդիպման ավարտին արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները պայմանավորվածություն ձեռք բերեցին շարունակել կանոնավոր երկխոսությունը բոլոր մակարդակներում՝ տարածաշրջանում հավաքական անվտանգության և կայուն զարգացման արդյունավետության բարձրացման նպատակով՝ սերտ փոխգործակցությամբ բազմակողմ կազմակերպությունների հետ: Արդյունքում ստորագրվել Է ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների հայտարարությունը ՄԱԿ-ի հիմնադրման 80-ամյակի կապակցությամբ:

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...