Աշխարհի առաջնորդներն արագ արձագանքել են Կատարի մայրաքաղաք Դոհայի վրա Իսրայելի հարվածներին, որոնք թիրախավորել էին ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պաշտոնյաներին, հաղորդում է Reuters-ը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դատապարտել է Իսրայելի հարվածները, դրանք «Կատարի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության կոպիտ խախտում» որակելով:
Նա նշել է, որ Կատարը բավական դրական դեր է խաղում Գազայում հրադադարի հասնելու և ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող բոլոր պատանդների ազատ արձակման ջանքերում։
Իր հերթին, Հռոմի Լևոն XIV պապը մտահոգություն է հայտնել Կատարի վրա Իսրայելի հարվածների հետևանքների առնչությամբ։






