Լռության այդ պատը մղում է նոր ոճրագործությունների․ Սոնա Աղեկյան

10 Հունիսի, 2025

Սոնա Աղեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Մայր Հայաստան» խմբակցության անդամի ընտանիքի դեմ կատարված ոտնձգությունը շտապ բացահայտում է պահանջում, պարոնա՛յք և տիկնա՛յք լակոտակրատիայի անդամներ
«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ընտանեկան մեքենայի այրումից մեկ ամսից ավել է անցել, իսկ պատվիրատուները դեռ չեն բացահայտվել, սա լուրջ մտահոգության տեղիք է տալիս՝ հատկապես, երբ խոսքը վերաբերում է դիտավորությամբ գործված հանցագործության մասին։ Այս պարագայում խնդիրն արդեն ոչ միայն կոնկրետ անձի, այլ՝ իրավապահ համակարգի անարդյունավետության ու վստահության տիրույթում է։
Կա ձերբակալված անձ և սա նշանակում է, որ կա կոնկրետ մարդ, ով կա՛մ վարձվել է, կա՛մ ներգրավված է որոշակի ծրագրավորված գործողության մեջ,հետևաբար, ունի կապեր, հաղորդակցություններ, հաղորդագրություններ, գումարի փոխանցումներ կամ այլ հանգամանքներ, որոնք իրավապահների համար պետք է դառնային ուղիղ հանգույցներ պատվիրատուին բացահայտելու համար։
Տեսնում ենք, որ այս ամենը չի արվում կամ արվում է անարդյունք, ապա փաստենք, որ առաջանում է վտանգավոր նախադեպ՝
• ստեղծվում է տպավորություն, որ պատվիրատուները «անհասանելի» են,
• լռության այդ պատը մղում է նոր ոճրագործությունների,
• և ամենակարևորը՝ հանրության շրջանում աճում է արդարադատության նկատմամբ անվստահությունը՝ որը հղի է մի քանի վտանգով՝
1. Վախի մթնոլորտ՝ մարդիկ զգում են, որ ցանկացած պահի իրենց կամ իրենց ունեցվածքին կարող է վտանգ սպառնալ, իսկ պատասխանատվություն կրողը չբացահայտվի։
2. Իրավապահ համակարգի արժեզրկում՝ երբ հասարակությունն զգում է, որ պատվիրատուները պաշտպանված են, իսկ զոհերը՝ անպաշտպան, պետության վստահելիությունն ու լեգիտիմությունը խարխլվում է։
3. Քաղաքական կամ քինախնդիր ճղճիմ շարժառիթների հոտ՝ հատկապես, երբ տուժողը քաղաքական ակտիվություն ցուցաբերած անձ է, ծագում է հարց՝ արդյո՞ք իշխանականները կամ նրանց հետ կոալիցիոն գործընկերները շահագրգռված են հանցագործության չբացահայտման մեջ։

Նմանատիպ նյութեր

Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը

Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը

Այսօր՝ Սուրբ Գևորգ Զորավարի հիշատակության օրը և Արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցի նախօրեին, Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցու բակում տեղի ունեցավ խաչքարի օծման արարողություն՝ ձեռամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանի։ Խաչքարը, որի...

Ծննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. դեսպանատուն

Ծննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. դեսպանատուն

Ծննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել։ Այս մասին զգուշացնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը։ Ձեր զբոսաշրջային վիզան չի թույլատրվում օգտագործել ԱՄՆ-ում ծննդաբերելու և նորածնին ԱՄՆ քաղաքացիություն ապահովելու նպատակով։ Վիզայի...

Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկը

Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մերժել է Իրանի առաջարկած՝ Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնման պլանը: «Ես մերժում եմ նրանց առաջարկը», - հայտարարել է ԱՄՆ նախագահը՝ Սպիտակ տան Հարավային սիզամարգում պատասխանելով լրագրողների հարցերին: Ընդ որում, նա...

Ավինյա՛ն, հերոսների անունները ջնջելով՝ պատմությունը չեք փոխելու․ գնդապետ

Ավինյա՛ն, հերոսների անունները ջնջելով՝ պատմությունը չեք փոխելու․ գնդապետ

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը գրում է․ «Ավինյա՛ն, հերոսի նկարը ջնջելու հրաման տվողներից մեկը, ըստ հրապարակային պնդումների, դո՛ւք եք։ Մի բան հասկացե՛ք՝ պատից նկարը կարող եք ջնջել, բայց մեր հերոսներին հայ ժողովրդի հիշողությունից երբեք չեք ջնջի։ Հանուն պաշտոնի,...

Ձեր «ծանուցագրերին» հերթ չի հասնում․Դանիելյանը՝ Ղազարյանին

Ձեր «ծանուցագրերին» հերթ չի հասնում․Դանիելյանը՝ Ղազարյանին

Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հ1֊ի Պետրոս Ղազարյանը դարձյալ տրտնջում է, թե մերժում եմ իրենց հրավերքները, այս անգամ էլ հրաժարվել եմ մասնակցել ՊՈԱԿ֊ի, այսպես կոչված, զեկույցի քննարկումներին։ Նախ, բոլոր այդ հարցերը գրեթե...