Լրացուցիչ պարզաբանում պետք է տան, ոչ թե PR ակցիա անեն, թե Հայաստանն այլևս այլընտրանքներ ունի․ Դանիելյան

11 Նոյեմբերի, 2025

«Ցորենի ոչ միայն որակը, այլև արժեքն է կարևոր, թե ինչ արժեք է նստում նույն ղազախական ցորենի Հայաստան գալը»,-ԱԺ ճեպարզրույցների սրահում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը և հավելեց. «Մենք հարցումներ ենք պատրաստել և պատրաստվում ենք այդ հարցումներն ուղարկել պատկան մարմիններին՝ հասկանալու համար թե ինքնարժեքն ինչքան է։

Պատգամավորը նկատեց, որ եթե ցորենով բեռնված վագոնները դատարկ հետ են ուղարկվում, ապա այն իքնարժեքի վրա լրացուցիչ գին է, բացի այդ որպես տարանցիկ բեռ Վրաստանին է գումար փոխանցվել։

Առաջիկայում մենք կպարզենք , թե այդ մեկանգամյա եկած ցորենի իրական պատճառները որոնք են։

Նրա խոսքով, լրացուցիչ պարզաբանումներ պետք է մտցվեն, թե այն ինչ որակի է, անասնակեր է, թե ոչ։

«Լրացուցիչ պարզաբանում պետք է տան, ոչ թե PR ակցիա անեն, թե Հայաստանն այլևս այլընտրանքներ ունի և այլն»,-ասաց Դանիելյանը՝ նշելով, որ ապաշրջափակում կլիներ, եթե որոշ բեռներ՝ ցորեն, թե այլ, գային Իջևան կայարան՝ Ղազախ-Իջրան 10 կիլոմետրանոց հատվածով, որտեղ ռելսերը տեղում են։

 

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...