Լոս Անջելեսի կենտրոնում ձերբակալվել է 27 մարդ․ իրավապահների և ցուցարարների միջև բախումները շարունակվում են

9 Հունիսի, 2025

Լոս Անջելեսի կենտրոնում կիրակի օրը ձերբակալվել է ընդհանուր առմամբ 27 մարդ, լրագրողներին հայտնել է Լոս Անջելեսի ոստիկանության պետ Ջիմ ՄաքԴոնելը երեկոյան մամուլի ասուլիսի ժամանակ։ ՄաքԴոնելը նշել է, որ ենթադրյալ հանցագործությունների թվում են ոստիկանի վրա Մոլոտովի կոկտեյլ նետելը և մոտոցիկլետով ոստիկանական շարքին մխրճվելը։

CNN-ի վկայությամբ՝ ոստիկանությունը օգտագործել է լուսաձայնային կրակոցներ և արցունքաբեր գազ՝ ամբոխը ցրելու համար, ոմանք ձերբակալություններ կատարելիս հարվածել և հրել են ցուցարարներին։ Ցուցարարները հրկիզել են առնվազն երկու ինքնագնաց մեքենա։ Լոս Անջելեսի ամբողջ կենտրոնը հայտարարվել է անօրինական հավաքների տարածք։

Մոտ 300 Ազգային գվարդիայի զինծառայողներ տեղակայվել են տարածքում, այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփը պահանջել է դա՝ դաշնային անձնակազմը և սեփականությունը պաշտպանելու համար: Սա տասնամյակների ընթացքում առաջին դեպքն է, երբ նախագահը Ազգային գվարդիան կանչում է առանց նահանգի հարցման կամ համաձայնության: Տեղակայելու պատրաստ են նաև 500 ծովային հետևակայիններ:

Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը հայտարարել է, որ նահանգը դատական ​​հայց կներկայացնի Թրամփի վարչակազմի դեմ՝ Ազգային գվարդիայի տեղակայման վերաբերյալ, որը նա և Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասը որակել են սադրիչ։

Իրավապահների և ցուցարարների միջև բախումները  շարունակվում են մի քանի օր՝ միգրացիոն գործակալների կողմից ներգաղթյալների ձերբակալելուց հետո։

Նյուսոմը հայտարարել է նաև, որ Թրամփը «ճգնաժամ է ստեղծել և ավելի է վատթարացնում իրավիճակը» Լոս Անջելեսում:

Նահանգապետը կոչ է արել ԱՄՆ նախագահին «հետ քաշվել»: Նյուսոմը նշել է, որ իրավախախտները կձերբակալվեն, և տեղական պաշտոնյաները պլանավորում են ապահովել խաղաղ ցուցարարների և օրենքի շրջանակներում գործող իրավապահ մարմինների աշխատակիցների անվտանգությունը։

«Ժողովրդավարությունը վտանգված է։ Դոնալդ Թրամփը ձեզ օգտագործում է որպես պատրվակ քաղաքը ռազմականացնելու և մեր ժողովրդավարությունը շրջանցելու համար։ Դոնալդ Թրամփը պետք է նահանջի», — սոցիալական ցանցերում գրել է նահանգապետը։

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը Կալիֆորնիայի Ազգային գվարդիան ուղարկել էր Լոս Անջելես՝ բողոքի ցույցերը ճնշելու համար: Կալիֆորնիայի իշխանությունները մեղադրել էին ԱՄՆ նախագահի վարչակազմին «ներկայացում», «խելագարություն» բեմադրելու և սեփական քաղաքացիներին վախեցնելու փորձերի մեջ:

Լոս Անջելեսում ներգաղթյալների արտաքսման դեմ բողոքող ցուցարարները փակել են փողոցներ, հրավառ նյութեր կիրառել, այրել աղբամաններ և ծածանել մեքսիկական դրոշներ, ձերբակալվել է 40 մարդ, հայտնում է CNN-ը:

Սպիտակ տունը կատարվածը որակել է «ապստամբություն», նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է քաղաք մտցնել Ազգային գվարդիայի 2,000 զինվոր՝ կարգուկանոնը վերականգնելու համար:

Պնդելով, որ տեղական իշխանությունները չեն կարողացել հաղթահարել անկարգությունները՝ Թրամփը նշել է, որ դաշնային կառավարությունը «ապստամբների և թալանչիների խնդիրը կլուծի այնպես, ինչպես այն պետք է լուծվի»:

Նմանատիպ նյութեր

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե «քաղաքակիրթ» մարդկությունը չսթափվի և չհրաժարվի իր սերունդների համար կենսատարածքը, իր տունը բարբարոսաբար ոչնչացնելու մոլուցքից, գուցե հաջողվի մի քանի տարի անց մեկ այլ մեգապոլիսում հրավիրել...

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

«Առաջ» աջակենտրոն կուսակցության անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում։ Երբ իրավական փաստարկները չեն բավարարում, իշխանությունը փորձում է կալանքով կոտրել...

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան, որտեղ մտադիր է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս...

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողների հետևողական աշխատանքի արդյունքում 15,360-ով նվազել է առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի թիվը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ 2026 թվականի 9 ամիսների ընթացքում առանց վարորդական իրավունքի...

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ​​ցանկանայինք, կարող էինք պարզապես վերցնել ամբողջ նավթը։ Կարող էինք վերցնել ամբողջ երկիրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ինչպես գիտեք, Հորմուզի նեղուցն ամբողջությամբ մերն է»,-նշել է նա։...