Լիսաբոնի հայտնի ֆունիկուլյորը վթարի է ենթարկվել. զոհվել է 15 մարդ, վիրավորվել՝ 18 մարդ

4 Սեպտեմբերի, 2025

Պորտուգալիայում այսօր հայտարարվել է ազգային սգո օր՝ Լիսաբանում պատահած ողբերգական պատահարի հետևանքով։ Մայրաքաղաքում սուգը եռօրյա է։

Հիշեցնենք, որ քաղաքի հայտնի ֆունիկուլյորը դուրս է եկել ճոպանուղու ռելսերից և բախվել հարակից շենքին։ Միջազգային ԶԼՄ-ների փոխանցմամբ, զոհվել է 15 մարդ, ևս 18 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։ Վիրավորներից հինգը գտնվում են ծանր վիճակում։ Տուժածների թվում մեկ երեխա կա, ըստ պաշտոնական հաղորդագրության, նա աննշան վերքեր ունի։

19-րդ դարում բացված երկաթուղին Լիսաբոնի կենտրոնը կապում է վերին թաղամասի հետ և հայտնի է զբոսաշրջիկների շրջանում։ Դեպքը տեղի է ունեցել, երբ տրանսպորտային միջոցն իջնում էր զառիթափից։

«Այն ուժգին հարվածել է շենքին և փլուզվել՝ ինչպես ստվարաթղթե տուփ», -պատմել է ականատես մի կին։

Վթարի պատճառը դեռևս անհայտ է, սակայն ոստիկանության, ազգային տրանսպորտային անվտանգության մարմնի և 140-ամյա «Գլորիա» ճոպանուղին շահագործող ընկերության կողմից անցկացվում են հետաքննությունները։
Դեռևս պարզ չէ, թե քանի մարդ է եղել ճոպանուղում։  Լիսաբոնի քաղաքապետ Կառլոս Մոեդասը միջադեպը որակել է որպես «քաղաքի համար ողբերգական պահ։

Նմանատիպ նյութեր

Մենք այժմ վերահսկում ենք Հորմուզի նեղուցը․ Թրամփ

Մենք այժմ վերահսկում ենք Հորմուզի նեղուցը․ Թրամփ

Մենք այժմ վերահսկում ենք Հորմուզի նեղուցը, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք վերահսկում ենք այն։ Երեկ երեկոյան մենք ոչնչացրեցինք 28 նավ։ Մենք վերահսկում ենք նեղուցը, նրանք ոչինչ չեն ստանում։ Եվ մենք ոչնչացրեցինք նավերը։ Հիմա, երբ Հորմուզի նեղուցը...

Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ

Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ

ՀՀ քաղաքացիներն այսուհետ կարող են նորածին երեխային առողջության առաջնային պահպանման օղակում (պոլիկլինիկայում) գրանցել նաև առցանց։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է «ԵսԵմ» ազգային նույնականացման հարթակի...

Քուչակ-Ապարան ճանապարին տեղի ունեցած վթարի հետևանքով բժշկական կենտրոններ է հոսպիտալացվել 10 տուժած

Քուչակ-Ապարան ճանապարին տեղի ունեցած վթարի հետևանքով բժշկական կենտրոններ է հոսպիտալացվել 10 տուժած

Քուչակ-Ապարան ճանապարահատվածում տեղի ունեցած վթարի հետևանքով մարզային բժշկական կենտրոններում հոսպիտալացվել է 10 տուժած: Նրանցից երկուսի առողջական վիճակն այս պահի դրությամբ գնահատվում է կայուն ծանր, մյուսներինը` միջին և թեթև ծանրության: Բոլորը տուժածները ստանում են...

Հորս կալանավորել են, քանի որ Փաշինյանը դեռևս զիջումներ ունի անելու Ադրբեջանին․ Լևոն Քոչարյան

Հորս կալանավորել են, քանի որ Փաշինյանը դեռևս զիջումներ ունի անելու Ադրբեջանին: Փորձ է արվում ճնշել բոլոր հնարավոր այն օջախները, որոնք որևէ ձևով կարող են իրեն դիմադրություն ցույց տալ: Այս մասին դատարանի դիմաց լրագրողների հետ...

Ռուսական բազան կհեռացվի՞․ «Կարճ ասած»

  2025 թվականի օգոստոսին Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելուց հետո Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ շատ լավ հանդիպում է ունեցել․ թեման հիմնականում Ուկրաինան էր։ Անցել է 1 տարի այդ «լավ» հանդիպումից,...