Լավ կաբինետները՝ «լավ մեջք» ունեցողներին. «Հրապարակ»

4 Օգոստոսի, 2026

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ 9-րդ գումարման խորհրդարանի աշխատանքները երկու օր է՝ մեկնարկել են, սակայն պատգամավորների կաբինետների հարցը դեռեւս լուծված չէ, բացառությամբ ՔՊ-ի «դեմբելների»՝ հնաբնակների, որոնք կա՛մ մնացել են իրենց կաբինետներում, կա՛մ բարելավել են դիրքերը, իսկ նորեկները փորձում են միջնորդներ մեջ գցել, հնարավորինս լավ հարկաբաժիններում տեղավորվել։

Ովքեր ՔՊ վերնախավի հետ մոտ են, արդեն գտել են առաջիկա հինգ տարիների իրենց աշխատասենյակները, օրինակ, Հայկ Կոնջորյանի նախկին օգնական, ավագանու անդամ Նատալի Սինորյանը հարմարավետ տեղավորվել է նոր ֆոյեի դահլիճի հարեւանությամբ առաջին սենյակում։ Վատ դիրքերում չէ ՔՊ-ի հրձիգ դարձած նախկին տնօրեն, շրջիկ պատարագների ակտիվ մասնակից Ռուզաննա Երեմյանը՝ նա Սինորյանի հարեւանությամբ է տեղավորվել՝ մի քանի սենյակ միջանցքի խորքը։

Փոխարենը պաշտպանության հանձնաժողովի երբեմնի անպարտ նախագահ Անդրանիկ Քոչարյանին չորրորդ հարկից իջեցրել են երկրորդ, իսկ Սասուն Միքայելյանը գերադասել է տեղավորվել ֆրակցիայից, ավելի ճիշտ՝ աչքից ու ականջից հեռու՝ առաջին հարկում, որտեղ նախորդ խորհրդարանում նաեւ Խաչատուր Սուքիասյանն էր մեկուսի հարմարավետ տեղավորվել։

Ի դեպ, իրենց կաբինետներից դուրս են եկել նաեւ «Հայաստան» դաշինքի պատգամավորները։ Նրանց տեղափոխել են «Պատիվ ունեմ»-ի, իսկ ավելի վաղ՝ «Ելք»-ի տարածք, իսկ նրանց աշխատասենյակները տրվել են ամենամեծ ընդդիմադիր խմբակցությանը՝ «Ուժեղ Հայաստանին»։

Նմանատիպ նյութեր

Իրենց ամենամեծ պրոբլեմը լինելու է սահմանադրական բարեփոխումները․ Իշխան Սաղաթելյան

Փաշինյանը, ըստ էության հայտարարել է Երրորդ հանրապետությունը լուծարելու և Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջով ինչ-որ նոր միավորում ստեղծելու մասին: Հիմա այս ճանապարհին երկրում կա դիմադրություն, կան քաղաքական ուժեր,...

Այս քաղաքական հետապնդումը խոսում է իշխանությունների ոհմակային տրամադրությամբ գործելու մասին. Սեյրան Օհանյան

Իշխանությունները պետության ամբողջ ռեսուրսը, նաև դատաիրավական ամբողջ համակարգը օգտագործում են նրա համար, որպեսզի չեզոքացնեն բոլոր այն դիմադրության օջախները, որոնք դիմադրում են մեր երկիրը դեպի անկման տանելու գործում: Սա խոսում...

Տեղի ունեցողը Նիկոլ Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ․ Խամոյան

«Առաջիկայում Նիկոլ Փաշինյանը զիջումներ է իրականացնելու, ցավոտ զիջումներ է իրականացնելու, և դրա համար նրան անհրաժեշտ է ընդդիմադիր բոլոր կամ ընդդիմադիր հիմնական խաղացողներին քաղաքականապես ոչնչացնելը՝ իր պատկերացմամբ ժողովրդին ավելի հեշտ...

Իրենց կործանարար քաղաքականության դեմ բարձրաձայնվող ցանկացած խոսք փորձում են լռեցնել․ Նարե Սիմոնյան

Գործող ռեժիմի դեմ պայքարող մարդկանց, խմբերի դեմ վրեժխնդրության հարցն է: Փորձում են դիմադրության ցանկացած օջախ, իրենց կործանարար քաղաքականության դեմ բարձրաձայնվող ցանկացած խոսք լռեցնել նման ճանապարհով: Պրոցեսը, իհարկե սպասելի...

Սևանա լճից դուրս է բերվել տղամարդու մարմին․ պարանոցին եղել է կապված քար

Սևանա լճից դուրս է բերվել տղամարդու մարմին․ պարանոցին եղել է կապված քար

Այսօր՝ օգոստոսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Սևան քաղաքի...