Լավ է, չեն պահանջել երգել «Госпожа министр» կամ «Հայեր ջան, դուխով». Էլինար Վարդանյան

Ապր 8, 2025

«ՔԿՀ-ներում անազատության մեջ պահվող անձանց մահվան դեպքերը և բազմաթիվ ինքնավնասումները խոսում են լուրջ խնդրի մասին։ Այս տարի արձանագրվել է մահվան 8 դեպք, որից 4-ը ինքնասպանություն։ Այս թվերը լուրջ ձախողման տագնապ են,  և  իշխանությունները չեն կարողանում դրանք հաղթահարել, ունակ չեն կամ միգուցե չեն էլ ուզում։

ՔԿՀ-ներում խնդիրների լուծման իրենց բանալին ունեն՝ հարցերը լուծվում են քրեակատարողական ծառայության հատուկ նշանակության բաժնի (սպեցնազի) ծառայողների միջոցով։ Ապրիլի 3-ին, ըստ իրավապաշտպանների ներկայացրած տեղեկությունների, սպեցնազի ծառայողներն ավերել են ցմահ ազատազրկման դատապարտվածների խցերը, թափել ամեն ինչ՝ սնունդը, հագուստները և այլն: Գետնին են գցել դատապարտյալին, կանգնել են վրան ու սկսել են մահակներով ծեծել։

Դատապարտվածների մարմնական վնասվածքների, կապտուկների և քերծվածքների վերաբերյալ արձանագրում են արել նաև ՄԻՊ արագ արձագանքման խմբի ներկայացուցիչները։

Բռնությունների պատճառը, որ ներկայացվել է դատապարտյալների կողմից, շատ հեռու է առողջ բանականությունից։ Ըստ դատապարտյալների առիթը եղել է զբոսանքի ժամանակ դատապարտյալներից մեկի՝ «Доля воровская» երգը երգելը: Հատուկ նշանակության բաժնի ծառայողները մահակներով հարվածելու ժամանակ պահանջել են փոխարենը երգել «Господа офицеры» երգը։ Լավ է, չեն պահանջել երգել «Госпожа министр» կամ «Հայեր ջան, դուխով»։

Իշխանության վերջին հանգրվանը՝ դուբինկան

Քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցած այս բեսպրեդելին անմիջապես հաջորդեց հատուկ նշանակության բաժնի ծառայողների գործողությունների արդարացումը ՔԿԾ-ի կողմից։ Իսկ սա նշանակում է, որ սա նրանց համար օրինաչափ և նորմալ երևույթ է։

Իրականում սա ցույց է տալիս, թե ինչպես են վերաբերում չորս պատերի հետևում բանտարկված, կյանքի համար ոչ պիտանի պայմաններում պահվող, ինքնուրույն պաշտպանվելու հնարավորությունից զրկված մարդուն։ Սա ազատազրկման դատապարտվածների հանդեպ վերաբերմունքային խնդիր է։ Եվ հենց դա է պատճառը, որ պետության հսկողությանը հանձնված, փակ հաստատությունում գտնվող մարդկանց բարձրացրած խնդիրները չեն լուծվում, կամ ավելի ճիշտ լուծվում են մահակներով, ծեծ ու ջարդով։

Այս իշխանության ձեռագիրն է. գործի տապալում, որևէ հարց լուծելու անունակություն, և ինչպես հայտնի ասույթում է՝ վերջին հանգրվանը սպեցնազն է կամ տարբեր բերետավորները։ Այսպես է ամեն ոլորտում, բայց փակ համակարգերում սա շատ ավելի այլանդակ ու վտանգավոր բովանդակություն է ստանում։

Եթե այս և մյուս դեպքերը պատշաճ արձագանքի չարժանանան, կնշանակի, որ այսուհետ ոչ հրաման տվողը, ոչ կատարողը, ոչ էլ բռնության ենթարկողը որևէ կաշկանդվածություն չեն ունենա հարցերը կարգավորել մահակների օգնությամբ։ Կարծում եմ կարիք չկա բացատրելու այս հեռանկարի անթույլատրելիությունը»։

 

Էլինար Վարդանյան 
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության
պատգամավոր 
Այլընտրանքային նախագծեր խումբ 

Նմանատիպ նյութեր

Մանրամասներ Սարյան փողոցում տեղի ունեցած պшյթյունից

Մանրամասներ Սարյան փողոցում տեղի ունեցած պшյթյունից

Այսօր՝ մայիսի 1-ին, խոշոր պայթյուն է տեղի ունեցել Երևանի կենտրոնում։ Ժամը 19:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Սարյան փողոցում՝ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան դիմաց, ավտոմեքենայի...

Իրանի և ԱՄՆ-ի միջև նախատեսված բանակցությունները հետաձգվել են

Իրանի և ԱՄՆ-ի միջև նախատեսված բանակցությունները հետաձգվել են

Իրանի և ԱՄՆ-ի միջև մայիսի 3-ին նախատեսված բանակցությունները հետաձգվել են։ Այս մասին հայտնել է Օմանի արտաքին գործերի նախարարը: Հանդիպման նոր ամսաթիվը կհայտարարվի, երբ կողմերը համաձայնության հասնեն: Հետաձգման  պատճառը տեխնիկական խնդիրներն են: Ավելի վաղ Իրանի...

Տեղեկությունները, թե իբր ես վիրավորել եմ «թաղապետին», չեն համապատասխանում իրականությանը. Արթուր Չախոյան

Տեղեկությունները, թե իբր ես վիրավորել եմ «թաղապետին», չեն համապատասխանում իրականությանը. Արթուր Չախոյան

Տեղեկությունները, թե իբր ես վիրավորել եմ «թաղապետին», չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ակտիվիստ Արթուր Չախոյանը, ում մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով․ «Համացանցում տարածվում են կեղծ տեղեկություններ, թե իբր Արթուր...

«Գողական-կոռուպցիոն» գործարք. Անդրանիկ Սիմոնյանը ուզում է դոկտոր դառնալ Սլավոնականում, բայց դոկտորականի թեման չպաշտպանել գիտնականների մոտ

«Գողական-կոռուպցիոն» գործարք. Անդրանիկ Սիմոնյանը ուզում է դոկտոր դառնալ Սլավոնականում, բայց դոկտորականի թեման չպաշտպանել գիտնականների մոտ

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ դատական համակարգից ԱԱԾ տեղափոխված և ներկայում ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնում գտնվող Անդրանիկ Սիմոնյանը հավակնում է Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնին։ Այդ պաշտոնին հասնելու համար Սիմոնյանը պատրաստվում է ստանալ իրավաբանական...

Պայթյուն՝ Սարյան փողոցում. Նախնական տվյալներով պայթյունից տուժել է երկու քաղաքացի․ ՆԳՆ

Պայթյուն՝ Սարյան փողոցում. Նախնական տվյալներով պայթյունից տուժել է երկու քաղաքացի․ ՆԳՆ

Ահազանգ է ստացվել, որ մեքենայի գազաբալոն է պայթել։ ՆԳՆ Փրկարար ծառայությունից մեկ մարտական հաշվարկ է մեկնել դեպքի վայր: Սարյան փողոցում պայթյունի հետեւանքով կա 2 տուժած։ Մայիսի 1-ին, ժամը 19:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան...