Լարված իրավիճակ Օհանավանում․ տեր Արամը քահանաների դեմ ոստիկանություն է կանչել

9 Հոկտեմբերի, 2025

Լրագրող Լիա Սարգսյանը գրում է․ Օհանավան գյուղի Հովհաննավանք վանական համալիրում լարված իրավիճակ է։ Վեհարանը կաթողիկոսից «ազատագրելու» գործընթացին միացած տեր Արամ քահանա Ասատրյանը երեկ ոստիկանություն է կանչել եւ համայնքի բնակիչներին հավաքել  է եկեղեցու տարածքում։  Այս մեթոդով Տեր Արամը փորձել է խոչընդոտել Հովհաննավանքի նորանշանակ հոգևոր հովիվ Տեր Մանուկ Զեյնալյանի ծառայությանը։  «Իշխանություն» լրատվականին պատմում են, որ տեր Արամը սպառնացել է տեր Մանուկին՝ «կա՛մ ինքնակամ կհեռանաս, կա՛մ ուժի գործադրմամբ քեզ կհեռացնենք»։   Տեսնելով, որ իրավիճակը կարող է սրվել, Տեր Մանուկը հեռացել է եկեղեցուց, եւ այլեւս չի վերադարձել ծառայության վայր։  Տեր Մանուկն «Իշխանություն» լրատվականի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ տեր Արամը խնդիրներ է ստեղծում, ոստիկանություն է կանչել, որպեսզի իրեն ուժով հեռացնեն եկեղեցուց։

«Հավանաբար, հենց այդ մտադրությամբ էլ կանչել էին ուժայիններին։ Ես ոստիկանների հետ որեւէ առնչություն չեմ ունեցել, հեռու էին կանգնած բոլորը, միայն խոսել եմ ժողովրդի հետ, շատ խաղաղ, հանգիստ։ Ես իրենց ասացի՝ անկեղծորեն խղճում եմ ձեզ, որովհետեւ եթե ինքը պիտի լինի ձեր հոգու փրկության միջնորդը, ապա խղճում եմ ձեզ, շատ սխալ ուղու վրա եք»,-պատմեց նա։ Տեր Մանուկի խոսքով՝ տեր Արամը հոգեկան անկայուն վիճակում է։ «Նա ունի «տերեր», որոնցից հրահանգավորվում է։ Ես նույնիսկ զարմացա, որ այդքան ոստիկանների էին կանչել։ Ես ժողովրդին խոստացա, որ չեմ գնալու։ Եթե պիտի իմ կողմից  այնտեղ գնալը խժդժություն հրահրի, ես չեմ գնա»,- հավելեց Տեր Մանուկը։ Նշենք, որ գյուղում լարված մթնոլորտը պահպանվում է։

Share

Նմանատիպ նյութեր

ԵԿԶՀ-ի համաժողովում կքննարկվեն Հայաստանի և տարածաշրջանի երկրների աշխատաշուկաները

ԵԿԶՀ-ի համաժողովում կքննարկվեն Հայաստանի և տարածաշրջանի երկրների աշխատաշուկաները

2026 թվականի հոկտեմբերի 29-ին Աստանայում կկայանա Եվրասիական կայունացման և զարգացման հիմնադրամի միջազգային տնտեսական համաժողովը։ Համաժողովի թեման է՝ «Հավասարակշռված տնտեսական զարգացման ճանապարհին»։ Միջոցառումը նախատեսված է որպես բարձր մակարդակի փորձագիտական քննարկում՝...

Աննա Գրիգորյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի դեսպան Ալեքսանդրա Քոուլիին

Աննա Գրիգորյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի դեսպան Ալեքսանդրա Քոուլիին

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանն օգոստոսի 17-ին ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին։ Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ Աննա Գրիգորյանը կարևորել է տարբեր...

Ես այս շրջանն անցնում եմ որպես իմ ստացածն ու ունեցածն արժևորելու փուլ․ Գագիկ Ծառուկյան

Ես այս շրջանն անցնում եմ որպես իմ ստացածն ու ունեցածն արժևորելու փուլ․ Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ուղերձը՝ «Կենտրոն» ՔԿՀ-ից. «Երեկ հայ Առաքելական եկեղեցին նշում էր Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը։ Վստահ եմ, որ հայոց բոլոր եկեղեցիները լի են եղել հավատացյալներով՝ մեծով, փոքրով, ծնող ու երեխայով։ Ցավոք, ես զրկված էի այդ գեղեցիկ ու...

Լուրեր կան, որ իրավապահները նոր ինչ-որ բաներ են մեր դեմ նախապատրաստում. Լևոն Քոչարյան

Լուրեր կան, որ իրավապահները նոր ինչ-որ բաներ են մեր դեմ նախապատրաստում. Լևոն Քոչարյան

Մենք, ճիշտ է, գտնվում ենք այս դահլիճում՝ խորհրդարանում, բայց մեր հիմնական ունկնդիրը, մեր մեսիջը դեպի ժողովուրդն է մեծ մասով։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 17-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։ «Նույնիսկ եթե շատ...

Գանձասարը միայն մեզ է հետաքրքիր․ բա ո՞վ պետք է զբաղվի դրանով․ Աննա Գրիգորյան 

«Երբ ես Սիսակ Գաբրիելյանին հարցնում եմ՝ արդյո՞ք ինքը, որպես մեր ինքնության մաս հանդիսացող պատմամշակութային ժառանգության մաս, պետք է նաև նախաձեռնող լինի կամ հետամուտ լինի, որպեսզի մեր մշակութային ժառանգությունը Արցախում, մասնավորապես՝...