Կճոյանի թեմի աշխատակազմի ղեկավարը համակարգում է Վեհափառի և Մայր Աթոռի դեմ ստեղծված կայքի աշխատանքը. Երկիր

2 Դեկտեմբերի, 2025

Եվ այսպես․․․ Մինչ հանրությունը քննարկում է բարձրաստիճան 10 հոգևորականի ստորագրությամբ բաց նամակների բովանդակությունը, վիճարկում դրանց բարոյական կողմը, քաղաքականացված լինելը, մեկ էլ բոլորիս տեսադաշտում հայտնվում է «Բարենորոգում» անվամբ նորաստեղծ մի կայք, որի հենց առաջին հրապարակումը, ոչ ավել, ոչ պակաս, նույն եպիսկոպոսների հերթական հայտարարությունն է, որն առաջինը հրապարակել է Նիկոլ Փաշինանյանի ընտանեկան կայքը՝ «Հայկական Ժամանակը»։

Բայց սա դեռ ամենը չէ։ «Բարենորոգում» նորաստեղծ կայքի հենց ներքևում գրված է Ալմաստ Մուրադյան անուն ազգանունով անձի կոնտակտային տվյալները, ինչից ենթադրելի է, որ այս նորաստեղծ կայքի աշխատանքը համակարգվում է նրա կողմից։ Իսկ, թե ով է Ալմաստ Մուրադյանը, ուշադրություն․ նա, ինչպես նշեց Yerkir.am-ի հետ հեռախոսազրույցում, Արարատյան Հայրապետական թեմի աշխատակազմի ղեկավարն է։ Ամեն դեպքում Ալմաստ Մուրադյանից փորձեցինք պարզել, թե տվյալ կայքի հետ ի՞նչ առնչություն ունի Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, կայքի ստեղծման գործում անմիջական մասնակցություն ունի՞, թե՞ ոչ։

«Ես չեմ կարող Սրբազանի փոխարեն որևէ բառ Ձեզ պատասխանել»,-ասաց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ «Բարենորոգում» կայքը ստեղծվել է բացառապես բարձրաստիճան այդ հոգևորականների նամակները, հրապարակումները հանրայնացնելու նպատակով։   Փաստացի՝ Մայր աթոռի կամ Վեհափառ Հայրապետի դեմ հակաքարոզչությունը նոր ծավալ է ստացել՝ արդեն նորաստեղծ կայքի տեսքով։

Եվ, ի վերջո, զարմանալին այն է, որ Արցախի կորստից, հայաթափումից հետո երբևէ կարծիք չհայտնած Նավասարդ Կճոյանը սկսել է անսովոր ակտիվություն ցուցաբերել՝ Մայր Աթոռի և Վեհափառ Հայրապետի դեմ իշխանության այս արշավում։

 

Նմանատիպ նյութեր

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե «քաղաքակիրթ» մարդկությունը չսթափվի և չհրաժարվի իր սերունդների համար կենսատարածքը, իր տունը բարբարոսաբար ոչնչացնելու մոլուցքից, գուցե հաջողվի մի քանի տարի անց մեկ այլ մեգապոլիսում հրավիրել...

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

«Առաջ» աջակենտրոն կուսակցության անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում։ Երբ իրավական փաստարկները չեն բավարարում, իշխանությունը փորձում է կալանքով կոտրել...

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան, որտեղ մտադիր է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս...

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողների հետևողական աշխատանքի արդյունքում 15,360-ով նվազել է առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի թիվը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ 2026 թվականի 9 ամիսների ընթացքում առանց վարորդական իրավունքի...

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ​​ցանկանայինք, կարող էինք պարզապես վերցնել ամբողջ նավթը։ Կարող էինք վերցնել ամբողջ երկիրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ինչպես գիտեք, Հորմուզի նեղուցն ամբողջությամբ մերն է»,-նշել է նա։...