Կրթաթոշակի յուրացումներ Սպիտակի պետական քոլեջում

14 Հոկտեմբերի, 2025

«Հրապարակ» թերթը գրում է․ ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանն  աշխատանքից ազատել է մասնագիտական կրթության և ուսուցման վարչության պետ Արմենուհի Պողոսյանին և մասնագիտական կրթության և ուսուցման համակարգման բաժնի պետ Կարեն Մանուկյանին, ինչպես և՝ մի շարքային աշխատողի:

Կայքի տեղեկություններով, նրանց նկատմամբ ծառայողական քննություն է իրականացվել․ թեման Սպիտակի պետական քոլեջում կրթաթոշակների հետ կապված յուրացումներն են. սխալ ձևով են կրթաթոշակները բաժանվել ուսանողներին։

Վարչության պետը չի ցանկացել մանրամասնել, թե խոսքը որ ժամանակահատվածին է վերաբերում և որքան գումարի մասին է, ասաց միայն, որ վարչությունը մեղավոր չէ․ «Նախարարությունը ոչ մի բան չի արել, առավել ևս՝ միտում չի եղել, վարչությունը մեղավորություն չունի, թերացումը եղել է քոլեջի ներսում»:

Այսինքն՝ ձեր նկատմամբ հանիրավի՞ են ծառայողական քննություն իրականացրել։

«Անհամաչափ»: Ի դեպ, Պողոսյանը եղել է կրթության նախկին նախարար Արմեն Աշոտյանի երկարամյա օգնականը եւ այդ ժամանակներից է համակարգում: Ոմանք չեն բացառում, որ այս ազատումները եւս նախկինների «քոքը» գերատեսչություններից կտրելու շրջանակում են արվում:

Նմանատիպ նյութեր

60 օր հայր և որդի Քոչարյանները կալանավորված են․ 60 օրվա ընթացքում որևէ բովանդակային քննչական գործողություն չի իրականացվել․ «Հայաստան» դաշինք

60 օր հայր և որդի Քոչարյանները կալանավորված են․ 60 օրվա ընթացքում որևէ բովանդակային քննչական գործողություն չի իրականացվել․ «Հայաստան» դաշինք

Արդեն 60 օր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նրա որդին՝ Սեդրակ Քոչարյանը, գտնվում են իրավունքների սահմանափակման ամենախիստ ռեժիմի պայմաններում՝ անգամ ազատազրկման ձևով պատիժ կրելու պայմաններից ավելի խիստ։ Այս մասին հայտարարում է «Հայաստան» դաշինքը։ Մինչդեռ, անցած...

Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ»

Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին Հակակոռուպցիոն դատարանը պիտի քններ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը: Սակայն, ինչպես հայտնեց փաստաբան Հայկ Ալումյանը, այդ գործով քննությունները հետաձգվել...

ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքի երկրներից տարհանում է ռազմական և դիվանագիտական անձնակազմը

ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքի երկրներից տարհանում է ռազմական և դիվանագիտական անձնակազմը

ԱՄՆ-ն աստիճանաբար տարհանում է իր ռազմական և դիվանագիտական անձնակազմը Մերձավոր Արևելքի երկրներից, հայտնում է NBC հեռուստաալիքը՝ հղում կատարելով իրազեկ աղբյուրներին։ «Վերջին օրերին ամերիկացի զինվորականներն աննկատ կերպով կրճատում են իրենց ներկայությունը Մերձավոր Արևելքի...

Քոչարյանների գործով կալանքի անհրաժեշտությունը հիմնավորող փաստեր չեն ներկայացվել․ «Հայաստան» դաշինք

Քոչարյանների գործով կալանքի անհրաժեշտությունը հիմնավորող փաստեր չեն ներկայացվել․ «Հայաստան» դաշինք

Հայր և որդի Քոչարյանների գործը, անկախ դրա անհիմն և ապօրինի լինելուց, վերաբերում է բացառապես ֆինանսական բնույթի մեղադրանքների, իսկ նախաքննությանը խոչընդոտելու վտանգի հիմնավորումները բացակայում են։ Այս մասին տեղեկանում ենք «Հայաստան» դաշինքից։ Բացատրենք։ Գործի հիմքում...